Իրականում իշխանությանը քննադատողներին ծեծելու, դանակի ներգործությամբ վախեցնելու դեպքերը էլ ավելի շատ են, բայց շատերը լռում են. Արթուր Չախոյան

Դիմակավորված անձը ծեծել է Հակոբ Կարապետյանին՝ իշխանությանը հիմնավոր, ճիշտ և տեղին քննադատելու համար։ Սա այս իշխանության հերթական բռնությունն է ընդդեմ իշխանությանը քննադատողների, գրել է ակտիվիստ Արթուր Չախոյանը։

Նա, մասնավորապես նշել է. «Անկեղծ ասած, Հակոբ Կարապետյանի հետ տեղի ունեցածը ինձ համար զարմանալի չէ, ինչպես նաև շատերի համար, քանի որ նորություն չէ նման գործելաոճը։

Սա առաջին դեպքը չէ, երբ իշխանությանը քննադատելուց անմիջապես հետո գիշերով ծեծում են քննադատողին։

Նման գործելաոճը այս իշխանության բնորոշ ձեռագիրն է՝ ճնշումների և վախեցման միջոցով մարդկանց լռեցնելու միակ միջոցը։

Ես համոզված եմ, որ այս դեպքը պատշաճ իրավական ընթացք չի ստանա, գործը չի բացահայտվի, և պատվիրատուն չի բացահայտվի, և ոչ ոք պատիժ չի կրի, թեև արդեն իսկ պարզ է, թե ով է Հակոբ Կարապետյանի վրա հարձակման պատվիրատուն։

Ճիշտ է, դեպքի առթիվ կա ձերբակալված անձ, և շատերը կարող են ասել, թե համակարգը պատշաճ է աշխատում, մարդ կա ձերբակալված, իսկ Չախոյանը չափազանցնում է, որ գործը չի բացահայտվի։ Բայց եկեք լինենք օբյեկտիվ և փաստերի հիման վրա վերլուծություն անենք։

Այո, ձերբակալված անձ կա, բայց դա դեռ չի նշանակում, որ գործը բացահայտված է։ Օրինակ՝ երկու տարի առաջ գիշերն իմ տան շքամուտքի մոտ երեք հոգով դանակով մահափորձ կատարեցին իմ նկատմամբ։

Ես նրանցից մեկին վնասազերծեցի և հանձնեցի ոստիկանությանը։ Սակայն մինչ օրս այդ մահափորձի կազմակերպիչը և մյուս երկուսը ոչ մի պատիժ չեն կրել, նրանց ինքնությունը հայտնի չէ, իսկ այն անձը, որին ես վնասազերծել ու ոստիկանությանը հանձնել էի, որի ինքնությունը լիովին հայտնի է, մինչ օրս պատասխանատվության չի ենթարկվել։

Մեկ այլ օրինակ՝ ամիսներ առաջ, երբ ավագանու անդամ Գևորգ Ստեփանյանի ավտոմեքենան այրեցին։ Նույնպես ձերբակալված անձ կար, սակայն մինչ օրս գործը բացահայտված չէ։

Նման ձերբակալումները հիմնականում տեղի են ունենում հանրային աղմուկը մեղմելու և հանրությանը մանիպուլացնելու համար՝ իբր, ձերբակալված մարդ կա, ուստի գործը բացահայտված է։ Բայց իրականում ոչինչ չի բացահայտվում։

Դրանով պայմանավորված եմ ասում, որ այս գործն էլ չի բացահայտվելու, քանի որ բռնությունների պատվիրատուն հենց իշխանություններն են։ Հակառակ դեպքում նման գործերը վաղուց կբացահայտվեին։

Իրականում իշխանությանը քննադատողներին ծեծելու, դանակի ներգործությամբ վախեցնելու դեպքերը էլ ավելի շատ են, որոնք ինձ հայտնի են, բայց ոչ հանրությանը։

Սակայն, շատերը այդ դեպքերի մասին լռում են, քանի որ իմաստ չեն տեսնում այն հանրայնացնելու, քանի որ մինչ օրս նման դեպքերում ոչ ոք պատասխանատվություն չի կրել։

Բայց հակառակ դեպքում՝ անպատժելիության ֆոնին դեպքը հանրայնացնելու դեպքում ավելի է սրվելու իրավիճակը, և այդ մարդկանց նկատմամբ ճնշումները կշատանան։

Այդ իսկ պատճառով մարդիկ լռում են»։

դիտվել է 181 անգամ
Լրահոս
Լաչինում քննարկվել է ՀՀ և Ադրբեջանի միջև էլեկտրաէներգիայի ներմուծման և արտահանման հնարավորությունը Ռոբերտ Քոչարյանը գտնվում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում Փաշինյանը սրում է իրավիճակը․ կա՛մ մանդատները վայր դրեք, հեղափոխություն արեք, կա՛մ... (video) Ռուսաստանում և Ուկրաինայում նոր փոխադարձ հարվածների հետևանքով կան զոհեր և վիրավորներ «Էդգար Ղազարյանը փաստերով մերկացրեց Փաշինյանի երեկվա անադեկվատ վիճակը» (video) Փաշինյանի երեք սարսափելի քայլերը․ Նարեկ Կարապետյանի կոշտ ելույթը (video) Քրեական հետապնդում է հարուցվել Քոչարյանին փոխակապակցված ընկերությունների տնօրենների նկատմամբ Սա պետական ապարատի բացահայտ ծառայեցումն է մեկ անձի քաղաքական վախերին․ «Հայաստան» դաշինք Ռոբերտ Քոչարյանին կալանքի են տանում՝ մեծ արհավիրքից առաջ․․․ սպասե՛ք այդ աղետին․ Անժելա Թովմասյան (video) Կարգալույծ է հռչակվել Արժանապատիվ Տ. Տիգրան քահանա Բադիրյանը #ՈՒՂԻՂ․ «Փաշինյանի վերդիկտը տված է՝ կամ ես եմ ձեզ դատում, կամ դուք ինձ»․ Երվանդ Բոզոյան (video) Այ սենց էլ 8 տարի է լվանում են ոմանց ուղեղները. Կարապետյանց Ամեն գալիք արհավիրքից առաջ ազատազրկում են Նախագահին. սպասեք սրանց բերելիք հաջորդ ողբերգությանը Մեր գործիքակազմը ՔՊ-ն չի որոշելու․ Մարիաննա Ղահրամանյան (video) Սերժ Սարգսյանի, ևս 8 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել Ռ․ Քոչարյանի նոր գործի շրջանակում 60-ամյա վարորդը մոտ 200 մետր գլորվելով հայտնվել է ձորում ԱԲՍՈՒՐԴ․ Հարսանիքի նվեր հուշամեդալներն են առգրավվել Լևոն Քոչարյանի տանից (video) Փաշինյանը չկարողացավ զսպել իրեն Աննա Գրիգորյանի սուր ելույթի ժամանակ (video) Ի՞նչ մարդ պետք է լինես, որ ասես՝ չեմ թողնելու երեխայիդ բան ժառանգես. Լևոն Քոչարյան (video) Արթուր Խաչատրյանը չզսպեց իրեն ու սկսեց ԱԺ ամբիոնից բղավել Փաշինյանի ուղղությամբ (video) Հաջորդը կարող եք իմ մասին sms գրել․․․ Աննա Գրիգորյանը Փաշինյանի դեմքին ասաց իրականությունը (video) Նիկոլ Փաշինյա՛ն, դու դատվելու ես, բայց․․․ Նարեկ Մանթաշյան (video) «Պիղծ դավաճանի գործելաոճն է»․ Լևոն Քոչարյանի առաջին խոսքը՝ խուզարկությունից հետո (video) Հայտնի է Քոչարյանին հիվանդանոց տեղափոխելու պատճառը ՇՏԱՊ․ Ի՞նչ մեղադրանք է առաջադրվել Ռոբերտ Քոչարյանին․․․ կալանքի կտանե՞ն․ մանրամասնում է Օրբելյանը (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Օգոստոսի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Օգոստոսի 20-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Օգոստոսի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Օգոստոսի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am