Կառավարությունն այսօրվա նիստին Ֆինանսների փոխնախարար Դավիթ Անանյանը ներկայացրեց Հայաստանի Հանրապետության և Վերականգնման վարկերի բանկի միջև «Ջրային ռեսուրսների համալիր կառավարում» ծրագրով 18 միլիոն 500 հազար եվրո արժողությամբ վարկային համաձայնագիրը։Ինչպես տեղեկացրեց՝ սա վարկային համաձայնագրի երկրորդ փուլն է, որով պետք է վերականգնվի Կումայրի ոռոգման ջրատարի թունելը, կառուցվի խողովակաշարի համակարգ, որի արդյունքում կապահովվի մոտ 740 հեկտար տարածքի առավել արդյունավետ ոռոգում:
Նշենք, որ առաջին փուլով տրամադրվել է 50 միլիոն եվրո։
Ըստ վարկային համաձայնագրի արձանագրության՝ վարկը տրամադրվում է մինչև 15 տարի մարման ժամկետով, որից մինչև 5-ը՝ արտոնյալ, մայր գումարը մարվելու է՝ սկսած 2023թ. մայիսի 15-ից և ավարտվելու 2033թ. նոյեմբերի 15-ին։
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը