Ջալալ Հարությունյանի կողմից կրկին վճռաբեկ բողոք է ներկայացվել

ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը կրկին վճռաբեկ բողոք է ներկայացրել՝ պահանջելով բեկանել իր վերաբերյալ վճիռը և կայացնել արդարացման դատական ակտ։ Այս մսաին գրում է «Փաստինֆոն»։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գարիկ Աբելյանի նախագահությամբ, հունվարի 15-ին մեղավոր էր ճանաչել Ջալալ Հարությունյանին՝ ՀՀ ՔՕ 550-րդ հոդվածի 3-րդ մասով՝ դատապարտելով ազատազրկման՝ 5,5 տարի ժամկետով։

Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ, կազմով՝ դատավորներ Ռոբերտ Պապոյանի և Լուսինե Աբգարյանի, հունիսի 18-ի վճռով անփոփոխ է թողել Ջալալ Հարությունյանի վերաբերյալ մեղադրական դատավճիռը։ Հատկանշական է, որ Վերաքննիչ քրեական դատարանի որոշումը Ջալալ Հարությունյանը տևական ժամանակ չէր ստանում, ի վերջո, օգոսոսին «հարկադրաբար» ստացել է վճիռը, ինչից հետո էլ սկսել են հոսել դատավարական ժամկետները՝ բողոքարկման համար։ Խնդիրն այն է, որ գործով վաղեմության ժամկետները մոտենում են ավարտին և տուժող կողմը մտահոգություն ունի, որ Հարությունյանն ամեն կերպ ձգձգում է գործի քննությունը՝ մինչև վաղեմության ժամկետների ավարտը։ Փաստ է, որ վճռից ութ ամիս անց՝ այն դեռևս օրինական ուժի մեջ չի մտել։

Ջալալ Հարությունյանի պաշտպանի ներկայացրած առաջին բողոքը Վճռաբեկ դատարանը վերադարձրել էր սեպտեմբերի 2-ին՝ շտկումների։ Օրերս Ջալալ Հարությունյանի կողմից նոր բողոք է ներկայացվել։ Զեկուցողը դատավոր Սերժիկ Ավետիսյանն է։

Հիշեցնենք, որ ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի գործով դրվագներից մեկով՝ 2020թ․ հոկտեմբերի 7-ի հակահարվածի վերաբերյալ, դեռևս նախաքննության ընթացքում քրեական հետապնդումը դադարեցվել է, իսկ մյուս դրվագով, որը վերաբերում է «Ցորի» զորամասի՝ Դ20 դիվիզիոնի, վրա հոկտեմբերի 12-ին հարձակմանը, ուղարկվել է դատարան։ Ըստ մեղադրանքի՝ նա, զբաղեցնելով ՊԲ հրամանատարի պաշտոնը, կոչումով՝ գեներալ-լեյտենանտ, հանդիսանալով պաշտոնատար անձ՝ հանրային ծառայող, կոչման և պաշտոնի բերումով հանդիսանալով հրամանատար՝ ծառայողական դիրքով և զինվորական կոչումով, տվյալ իրավահարաբերության շրջանակում ունենալով իր լիազորություններից բխող հրամաններ և կարգադրություններ տալու ու դրանց կատարումն ապահովելու իրավասություն, հայտարարված ռազմական դրության ժամանակ՝ 2020թ. հոկտեմբերի 12-ին, ծառայության նկատմամբ դրսևորել է անփույթ վերաբերմունք, իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ անբարեխիղճ և անփույթ վերաբերմունքի հետևանքով դրանք կատարել է ոչ պատշաճ, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։ Մասնավորապես, ըստ քրեական գործի, Դ20 դիվիզիոնի վրա հակառակորդի հարձակման ժամանակ դիվիզիոնի հրամանատարությունը կապնվում է Ջալալ Հարությունյանի՝ տեղակալ, հրետանու գծով պետ Գենադի Բաղդասարյանին, հայտնում հակառակորդի հարձակման մասին, սակայն Ջալալ Հարությունյանը, ըստ գործի, հայտնել է, թե մոտեցողները յուրայիններ են։ Ջալալ Հարությունյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը։

դիտվել է 74 անգամ
Լրահոս
6 մլն դրամ փոխհատուցում և հերքում. Սամվել Կարապետյանը հայց է ներկայացրել ԱԺ նախագահի դեմ․ «Հետք» Կատարը հրաժարվել է ապասառեցնել Իրանի 12 միլիարդ դոլարի ակտիվները 956 հազար եվրոյի մաքսանենգության, փողերի լվացման դեպքով քրվարույթ է նախաձեռնվել. ձերբակալվել է 2 անձ Մայր Աթոռին ներկայացվել են հարյուր միլիոնավոր դրամների հարկային պահանջներ․ «Հրապարակ» Պուտինն առաջին պատերազմը հայտարարեց Նիկոլի դեմ․ Լևոն Զուրաբյան (video) Հիմա էլ Նիկոլը հարամ արեց Արամուսի գազարը. Նիկոլի հերթական խայտառակությունը. Վահե Մովսիսյան (video) Դատարանն արգելել է Քենեդիի կենտրոնին ավելացնել Թրամփի անունը Բարեգործության արգելքը խախտելու 15 դեպքերի առնչությամբ հայցեր կներկայացվեն Աննա Հակոբյանի դեմ Ընդամենը 5 րոպե՝ հաջորդ 5 տարվա համար. ԿԸՀ-ն տեսահոլովակ է հրապարակել #ՀԻՄԱ․«Նիկոլը լեղապատառ վազում է օդանավակայան՝ Պուտինի մոտ»․ Արա Վարդանյան (video) «Ռեխդ բացել ես, դու սպասի՛ր․ ո՞վ է հրապարակելու Նիկոլի ձայնագրությունները»․ Աշոտ Անդրեասյան (video) Ռուսն ա մեզ պաշտպանողը, ռուսը չլինի մուսուլմանը մեզ կտապալի․ հարցում (video) «300 հազար թուրք ա գալու»․ Փաշինյանը Բերդավանում հունից դուրս եկավ (video) Ու՞մ հոգեզավակն է Նիկոլը․ ի՞նչ ծրագիր էր նա մշակել Տեր-Պետրոսյանի դեմ․Լևոն Զուրաբյանը փակագծեր բացեց (video) Ես մեկ հեռախոսազանգով այդ հարցը կլուծեի․ Ռոբերտ Քոչարյանը՝ 44-օրյա պատերազմում ՀԱՊԿ-ի չմիջամտելու մասին Վարդան Ղուկասյանը «քսիֆ» է ուղարկել. «Պտի ապացուցենք, որ Գյումրին թքածը լիզող չի» Տենում եք, որ Նիկոլն ինչ է, ես ապշում եմ, ոնց կարելիա սրան ընտրել․ հարցում (video) Առատ տեղումներ են սպասվում #ՈՒՂԻՂ․ Պուտինն երեկ ասաց՝ կանգ չեմ առնելու․ Նիկոլը ընտրություն չունի․ Լևոն Զուրաբյան (video) Սերգեյ Կոպիրկինը կանչվել է Մոսկվա «Սուրբ Զիարաթ» կոչվող տարածքում վնասազերծվել է ինքնավնասում կատարած տղամարդը․ նա հիվանդանոցում է #ՈՒՂԻՂ․ Պուտինն երեկ ասաց՝ կանգ չեմ առնելու․ Նիկոլը ընտրություն չունի․ Լևոն Զուրաբյան (video) 1 տարի առաջ Ադրբեջանի թելադրանքով ՀՀ իշխանությունը սկսեց հանցավոր արշավ Հայոց եկեղեցու դեմ․ փաստաբան Առուշ Առուշանյանի գործն անհետացել է Դատալեքսից․ «Հրապարակ» ՀՀ-ի պարագայում Մոլդովական սցենարը կունենա այլ անուն. խորը ճգնաժամի կամ թուրքական կլանման սցենար
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյան Մայիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար էլբակյանը Մայիսի 29-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am