Ինչո՞ւ չորս տարի անց ինքնիշխանության ու դեմոկրատիայի ամրոցում չի բացահայտվում, թե ով էր 2021-ի պայթյունի պատվիրատուն ու կատարողը. Նահապետյան

Միքայել Նահապետյանի ֆեյսբուքյան գրառումը.

2018-ից ի վեր բազմաթիվ քրեական գործեր են հարուցվել ահաբեկչության նախապատրաստության հոդվածով, որոնք շատ տարբեր որակի ու հիմնավորվածության գործեր են։ Բայց կա մի քրեական գործ, որը թեև ծայրից-ծայր համապատասխանում է ահաբեկչության հոդվածին, բայց որակվել ու կոծկվել է իբրև դիտավորությամբ գույք ոչնչացնելու գործ։

Հատկանշականն այն է, որ արդեն 4 տարի է այդ գործով չկա ոչ մի զարգացում, իշխանությունը հարկ չի համարում բացահայտել այդ գործը, տուժողները չեն պահանջում այդ գործի ուղղությամբ որևէ քայլ, ընդդիմությունը չի տեսնում այդ գործի հանրային կարևորությունը... ասես բոլորը հասկանում են թե ինչ է կատարվել և ոչ ոք չի ուզում տալ ավելորդ հարցեր։

Մինչդեռ այդ քրեական գործը գուցե մի օր պարզվի, որ Հայաստանի վերջին յոթ տարվա ամենակարևոր քրեական գործն է։ 2021 թվականի հունիսի 22-ին տեղի ունեցած պայթյունի գործը պատշաճ քննելու դեպքում գուցե նաև պարզվի թե ինչպե՞ս, արտաքին ուժերի հետ ի՞նչ «ինքնիշխան» պայմանավորվածությունների արդյունքում, ի՞նչ մեթոդներով ու ինչ չափով է միջամտություն եղել Հայաստանի ներքաղաքական կյանքին, գուցե պարզվի թե ինչպե՞ս է դաշտը աննկատ ձևավորվել այնպես, որ հանկարծ ոչ ոք դուրս չգա իր բաժին առաքելությունից, բոլորը պահեն իրենց այնպես ինչպես պետք է ու մեծ աշխարհքաղաքական խաղին ոչ ոք չխանգարի։

Բայց այդ ամենը միայն հետագայի հարց է, իսկ այժմ մի հարց կա. ինչո՞ւ չորս տարի անց ինքնիշխանության ու դեմոկրատիայի ամրոցում չի բացահայտվում թե ով էր պայթյունի պատվիրատուն ու կատարողը։ Եվ այդ պայմաններում ի՞նչ սպասել 2026-ի ընտրության հաջորդ առավոտյան։

 

դիտվել է 581 անգամ
Լրահոս
«Նիկո՛լ ու ՔՊ-ականներ, վաղը դուք էլ գոյություն չեք ունենալու ու ձեր թոռները․․․»․ Գերասիմ Վարդանյան (video) «Վահագն Ալեքսանյանի ակտիվությունն եմ նկատում․ վերջին կրակոցն են բացում, գետինը ոտքի տակից փախչում է» (video) Համոզված եմ՝ ՔՊ-ն չի գնալու արտահերթ ընտրությունների․ սա հոգեբանական ու տեղեկատվական պատերազմի ձև է Եկել է Փաշինյանի պարտքերը փակելու ժամանակը․ Առջևում լուրջ պրոցեսներ են սկսվելու․․․ Սաղաթելյան (video) Ուկրաինական հակամարտությունը մոտենում է ավարտական փուլին․ Թրամփ Երևանում «Hyundai» ավտոբուսը կողաշրջվել է․ 11 օտարերկրացիներ տեղափոխվել են հիվանդանոց Նիկոլի առջև խնդիր կա դրված․ Նիկոլին հաճելի է կատարել այդ խնդիրը Սպանության փորձի հատկանիշով հետախուզվող 22 և 23 տարեկան երիտասարդները հայտնաբերվել են Լուկաշենկոն փոխել է ղեկավարներին Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան Սերբիայից ուսանողական ընդդիմության հարյուրավոր աջակիցներ են ժամանել Բելգրադ Պլանավորված պարտություն․ օր 26 (ՀԻՇԵՑՈՒՄ) (video) ՀԱՊԿ-ը նոյեմբերի 11-ին կարող է որոշում կայացնել Ռոբերտ Քոչարյանը լիազորություն չուներ այդ որոշումը չկատարելու․ Արամ Օրբելյան (video) «Երրորդ փորձի» առասպելը Ավտոբուսը բախվել է չորս ավտոմեքենայի․ կան տուժածներ Գազի թանկացման հարցում արդեն որոշել են (video) Այս փուլում այլ բան սպասելը դժվար էր՝ հաշվի առնելով դատական համակարգի վրա առկա ընդհանուր ճնշումը. փաստաբան Դատարանները չեն կարող որոշել հոգևորականների կանոնական կարգավիճակը․ Արա Զոհրաբյան Սեդրակ Քոչարյանի կալանքը երկարաձգվեց 2 ամսով (video) #ՈՒՂԻՂ․ «Վատ լուր Փաշինյանի համար․ ռուսներն իրենց գործը համարյա վերջացնում են»․ Տիգրան Չոբանյան (video) «Toyota»-ն վրաերթի է ենթարկել ազգությամբ հնդիկ հետիոտնի․ նա հիվանդանոցում է Հայաստանի պետականությունը որևէ մեկի քաղաքական առաքելությունը չէ. Հակոբյան Մենք պատրաստ ենք, միա՛յն օրն ասեք․ Նարեկ Կարապետյան Տեսանյութում երևացող իրադարձությունները առնչություն չունեն ընտրակաշառք տալու հանցակազմի հետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am