Վրաստանում 8 հայ պաշտոնյայի մեղադրում են ՀՀ քաղաքացի լինելու մեջ

Վրաստանում «Ազատ Վրաստան» կուսակցությունը հայտարարել է, որ Ջավախքի Նինոծմինդայի շրջանի 8 պաշտոնյաները Հայաստանի քաղաքացիներ են: Կուսակցությունը պահանջում է զրկել նրանց քաղաքացիությունից ու պաշտոններից: «Մեղադրվողները» հերքում են` պահանջելով ապացույցներ, գրում է jnews.ge-ն:  Ազատ Վրաստան կուսակցության հայտարարության մեջ նշվում է նրանց անուն ազգանունները` Սմբատ Կյուրեղյան, Վաղինակ Արզումանյան, Արարատ Նանայան, Մկրտիչ Նանայան, Գրիգորի Շամիլյան, Անդրանիկ Մկրտչյան, Սեդա Դարբինյան եւ Վաղինակ Ղազարյան: Այս ցանկից, 6 մարդ Սակրեբուլոյի պատգամավոր է ընտրվել «Վրացական երազանք» կուսակցությունից, Վաղինակ Ղազարյանը նույնպես պատգամավոր է, բայց այլ` «Վրաստանի հայրենասերների դաշինք» կուսակցությունից ու Արարատ Նանայանը պարզապես տեղական իշխանությունների աշխատակից է: «Ազատ Վրաստան» կուսակցությունը պաշտոնապես դիմել է Վրաստանի Արդարադատության նախարարությանը եւ Պետական անվտանգության ծառայությանը`խնդրելով այդ քաղաքացիներին զրկել իրենց լիազորություններից, բացատրելով, որ նրանք խախտել են Վրաստանի Սահմանադրությունը: Այս մեղադրանքների հիմքում ընկած է այն, որ այդ անունները եղել են Հայաստանի ընտրացուցակներում: «Մեղադրյալներից» մեկը՝ Նինոծմինդայի Սակրեբուլոյի նախագահ Սմբատ Կյուրեղյանը, հայտարարությունները լուրջ չի ընդունում եւ հերքում է իր երկքաղաքացիության հնարավորությունը: «Ես կոնկրետ գիտեմ, թե ովքեր են նրանք: Նրանք իրենց ենթադրությունների հիմք են վերցրել Հայաստանի Հանրապետության ընտրացուցակը: Գուցե կա ցուցակների մեջ Կյուրեղյան Սմբատ, բայց ես չգիտեմ, թե ով է նա: Ավելին ասեմ, նույնիսկ կան մի քանի Սմբատ Կյուրեղյաններ: Բայց անձնագիր կա՞, ապացույց կա՞: Եվ սա առաջին անգամը չէ, ի սկզբանե ցուցակում կար երկու մարդու անուն, այժմ ընդդիմության պատգամավորի անունն էլ կա», – ասում է Սմբատ Կյուրեղյանը: Սեդա Դարբինյանի անունը նույնպես «մեղադրյալների» ցուցակում է: Նա առաջին անգամն է ընտրվել Նինոծմինդայի շրջանի Սակրեբուլոյի պատգամավոր: «Ես ուսանող եմ եղել Երեւանում: Թող նրանք ապացուցեն, եթե գիտեն, որ այդ Սեդա Դարբինյանը ես եմ: Թող անձնագրով ապացուցեն: Նրանք պարզապես չեն ուզում տեսնել ինձ այստեղ»,- ասում է Սեդա Դարբինյանը: Երկքաղաքացիություն ունեցող պատգամավորների մասին թեման սկսվեց նախընտրական շրջանում: Այս տարվա հոկտեմբերի 19-ին «Եվրոպական Վրաստան» կուսակցությունը հանդես եկավ հայտարարությամբ, որ Ախալքալաքում «Վրացական երազանք»-ի կողմից առաջադրվել են Հայաստանի քաղաքացիություն ունեցող երեք թեկնածուներ: Այն ժամանակ նույնպես կուսակցությունը դիմեց Արդարադատության նախարարություն, պահանջելով պարզել իրավիճակը: Սակայն մինչ օրս երկքաղաքացիության մեջ մեղադրվող մարդիկ աշխատում են Ախալքալաքի Սակրեբուլոյում:

դիտվել է 114 անգամ
Լրահոս
Արտենի գյուղում բնակիչները դատապարտում են դպրոցի մուտքի պատից Անդրանիկի նկարի ապամոնտաժումը Արարատում կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ ստացած տղամարդը այսօր մահացել է Չարենցավան-Ալափարս ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա վիրավոր Օրենքը պիղծ դավաճանի կամքն է իջեցված ստորության, նենգության աստիճանի. Սայաթ Շիրինյան Դեռ չի վերացվելու Վեհափառ Հայրապետի դեմ քրեական գործի հիմք դարձած անօրինակ արգելքների շարանը «Ականատես»-ը Ստեփանավանում ընտրությունների նախաշեմին խախտումներ է արձանագրել Սյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել են Դատական նիստում բերված ապացույցներվ՝ կալանք չպետք է կիրառվեր․ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Toyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր է ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչության ավարտի ժամկետը և սահմանված արգելքները Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարաձգվեց երկու ամսով Չեղարկվել է Վիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ Արման Աբովյանը ստանձնել է նոր պաշտոն Փաշինյա՛ն, դե ասել ես, արա՛ խոստումդ․․․ մենք պատրաստ ենք․ Արշակ Սարգսյան (video) Նորատ Տեր-Գրիգորյանցը սթափության հարված տվեց․․․ ի՞նչ է ձեր քաշը, արա՛․․․ Խաչիկ Մանուկյան (video) Ռուսաստանը շատ շուտով գալու է գազի գնի հետեւից . Նարեկ Կարապետյան Ադրբեջանցի հովիվին վերադարձնելու դեպքում մենք որևէ խնդիր չենք տեսնում. Նարեկ Կարապետյան Բոլորն էլ գիտեն, որ Ալիևի պահանջով են ուզում Սահմանադրությունը փոխել, բայց չի ստացվի. Նարեկ Կարապետյան Իսրայելը պատրաստվում է մասշտաբային ռազմական գործողություն անցկացնել Հորդանան գետի Արևմտյան ափին. Նեթանյահու Ընդդիմությու՛ն, գոնե հասկանու՞մ եք՝ ժողովրդի համբերությունն անսպառ չի․ Աշոտ Անդրեասյան (video) Դատարանը հրապարակում է Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ որոշումը Նիկոլ Փաշինյանի հերթական «տրյուկը»․ Արամ Սարգսյան Թուրքիայում կոռուպցիայի գործով քաղաքապետ է ձերբակալվել Հորդանանի եկեղեցիներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, կան զոհեր
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am