«Տարվա հարսանիքները». ովքեր ամուսնացան 2017-ին/տեսաշար/

 

Կյանքում ամենահիշարժան օրերից մեկը հարսանիքն է։ Ովքեր այս տարի մուտք գործեցին կյանքի նոր փուլ եւ նոր ընտանիք կազմեցին. ամփոփելով 2017 թվականը՝ Wnews.am-ը որոշեց վերհիշել հայտնիների տարվա ամենաքննարկված հարսանիքները։ Լեւոն Արոնյան եւ Արիանա Կաոլի Սեպտեմբերին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի քավորությամբ տեղի ունեցավ աշխարհահռչակ շախմատիստ Լևոն Արոնյանի ու ֆիլիպինուհի Արիանե Կաոլիի հարսանիքը։ Գայանե Ասլամազյան եւ Ջիանի Օնչո Ապրիլին տեղի ունեցավ հաղորդավարուհի Գայանե Ասլամազյանի եւ պրոդյուսեր Ջիանի Օնչոի հարսանիքը։Հարսանեկան խնջույքին ներկա են եղել միայն հարազատները և ամենամտերիմ մարդիկ: Դանիել Դեքեր եւ հայուհի Նարինե Բաբայան Հոկտեմբերին տեղի ունեցավ երաժիշտ Դանիել Դեքերի հարսանիքը ով Հայաստանում առավել հայտնի է «Ադանա» ստեղծագործությամբ։ Նրա ընտրյալը  հայուհի Նարինե Բաբայանն է, ով քանոնահարուհի է։   Միհրան Հարությունյան Օգոստոսին Մոսկվայում տեղի ունեցավ հունահռոմեական ոճի ըմբիշ, 2016 թվականի Ամառային Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Միհրան Հարությունյանի հարսանիքը։ Հարսնացուն աբխազ երգչուհի, պարուհի Բեբիա Մակտինան է։ Զույգի պսակադրությունը տեղի է ունեցել Մոսկայի հայկական եկեղեցում, իսկ հարսանեկան խնջույքը «Իմպերատոր հոլլ»-ում։ Սամվել Կարապետյանի կրտսեր որդու՝ Կարենի հարսանիքը Տարվա, թերևս, ամենաշքեղ հարսանիքը: Սեպտեբերին Մոսկվայում տեղի ունեցավ «Տաշիր Գրուպ»- ի նախագահ Սամվել Կարապետյանի կրտսեր որդու՝ Կարեն Կարապետյանի հարսանիքը։ Նրա ընտրյալը Լիլիթ Կարապետյանն է։ Հարսանիքին ներկա էին  հայաստանյան և ռուսական վերնախավի շատ ներկայացուցիչներ, շոու բիզնեսի ներկայացուցիչներ : Հարսանիքին հրավիրված էր նաև նախագահ Սերժ Սարգսյանը, վարչապետ Կարեն Կարապետյանը, «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը և Հովիկ Աբրահամյանը: Հարսանյաց խնջույքը տեղի է ունեցել «Սաֆիսա» հանդիսությունների սրահում։ Հարսի զգեստի հեղինակը Զուհաիր Մուրադն էր։ Արաբո Իսպիրյան եւ Նարինե Գրիգորյան Օգոստոսին Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցավ երգիչ Ներսիկ Իսպիրյանի որդու՝ Արաբոյի եւ Գեղարքունիքի  նախկին մարզպետ, ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռաֆիկ Գրիգորյանի դստեր՝ Նարինեի պսակադրության արարողությունը: Գոռ Հարոյան եւ Անի Խաչատրյան Oգոստոսի 24-ին Երեւանում տեղի ունեցավ «Farell» զուգագուլպաների համաշխարհային բրենդի հիմնադիր, ծնունդով գյումրեցի հայ դիզայներ Գոռ Հարոյանի հարսանիքը։ Նշենք, որ Գոռի ընտրյալը եւս Գյումրիից է. նա գեղեցկուհի Անի Խաչատրյանն է։ Գեւորգ Շադոյան եւ Նանա Նահապետյան Հոկտեմբերի 20-ին տեղի ունեցավ դիզայներ Գեւորգ Շադոյանի եւ Նանա Նահապետյանի հարսանիքը։ Զույգի պսակադրությունը Սուրբ Աննա եկեղեցում էր, իսկ հարսանեկան խնջույքը «Վիվալդի» ռեստորանում։ Նկատենք, որ հարսի զգեստի հեղինակը Գեւորգ Շադոյանն էր։ Երգիչ Մհեր Երգիչ Մհերի հարսանիքը տեղի ունեցավ հունիսի 17-ին։ Նրա ընտրյալը մասնագիտությամբ մանկավարժ  Արմինեն է։ Պսակադրության արարողությունը տեղի է ունեցել Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում, իսկ կնքահայրն էր երգիչ Վրեժ Կիրակոսյանը։ Հարսանիքին ներկա էր Հայաստանի առաջին տիկին Ռիտա Սարգսյանը։ Վիգեն Մնոյան Սեպտեմբերին տեղի ունեցավ հայտնի լուսանկարիչ Վիգեն Մնոյանի հարսանիքը։ Նրա ընտրյալը Ալյոնա Հախումյանն է։ Սերենա Ուիլյամս եւ Ալեքսիս Օհանյան Նոյեմբերի 16-ին, Նոր Օռլեանում տեղի ունեցավ աշխարհահռչակ թենիսիստուհի Սերենա Ուիլյամսի ու Reddit-ի հիմնադիր Ալեքսիս Օհանյանի հարսանիքը։ Պսակադրությանը ներկա էին մի քանի տասնյակ հայտնիներ՝ այդ թվում Քիմ Քարդաշյանը, Եվա Լոնգորիան, Բեյոնսեն, Սիարան եւ այլոք։   Սիլվա Հակոբյան եւ Նորայր Մանուկյան Հունիսին տեղի ունեցավ երգչուհի Սիլվա Հակոբյանի  եւ Նորայր Մանուկյանի հարսանիքը։ Զույգի պսակադրության արարողությունը տեղի է ունեցել Սուրբ Հռիփսիմե եկեղեցում: Մերի Մակարյան եւ Վարդան Նոյեմբերին Լոս Անջելեսում տեղի ունեցավ դերասանուհի Մերի Մակարյանի եւ Վարդանի հարսանիքը։

դիտվել է 286 անգամ
Լրահոս
Սկանդալային խախտում և անսպասելի ներում. ՖԻՖԱ-ն փոխեց որոշումը, Թրամփը տոնում է հաղթանակը Մենք ընտրել ենք ոչ թե կողքից դիտելու, այլ պայքարելու ճանապարհը․ «Ուժեղ Հայաստան»-ի խոսնակ Կենդանու կողմից ստացված վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել տղամարդու մարմին Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին «Opel»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և մասամբ հայտնվել ձորակում 34-ամյա տղամարդը հոսանքահարվել և Սևանի հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է Երբ ԵՄ-ն էներգետիկ աջակցություն է խոստանում, կոգնիտիվ դիսոնանս է առաջանում. Դավթյան Լարված վիճակ՝ Լուսառատում․ 350-ից ավելի բնակիչներ ջրի խնդրի համար սպառնում են դիմել կտրուկ միջոցների Էմանուել Պետին նշել է Ոսկե գնդակը նվաճելու երեք գլխավոր հավակնորդներին Եթե Սահմանադրության նորմերը պահպանվեին ու գործեին, Արմեն Աշոտյանը ազատության մեջ կլիներ. Շարմազանով Հաագայում բարձրացվել է Բաքվում ապօրինի պահվող հայ գերիների և նրանց նկատմամբ խոշտանգումների հարցը Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին Վոզինյան պատմական ռեկորդ է սահմանել բոլոր ժամանակների դարպասապահների շրջանում Իրական քաղաքականությունն այդ ամենի մեջտեղում է Սահմանադրության օրը՝ Սահմանադրության կապիտուլյացիան․ Սուրեն Սուրենյանց Ալիևի հանրաքվե Հայաստանում չպետք է լինի, քանի որ դա ռումբ է մեր պետականության համար. ադրբեջանագետ Գյումրի-Երևան ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Opel Astra»-ն․ կա վիրավոր Փաշինյանի ուժի իրական ընտրական աջակցությունը չի գերազանցել 35–39 տոկոսը. Վարդան Օսկանյան Զելենսկին հայտնել է պատերազմն ավարտելու իրական հեռանկարի մասին Օդի ջերմաստիճանն այսօր, առանձին հատվածներում հնարավոր է թույլ անձրև Իրանցի 36-ամյա տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատակիցների աշխատանքը Հայտնի է դարձել, թե երբ Սալահը կընտրի նոր ակումբ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարե Սոսեն Հուլիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հուլիսի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արեգա Հովսեփյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հարություն Մնացականյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am