Դանիելը իմ անունից վարկ էր վերցրել. ՈՒլյանա Սերգեյենկոն՝ հայ մեծահարուստ ամուսնուց բաժանման մասին/տեսաշար/

Աշխարհահռչակ ռուս դիզայներ Ուլյանա Սերգեյենկոն շատերին հայտնի է ոչ միայն իր յուրօրինակ զգեստներով, այլ որպես հայ հայտնի մեծահարուստ «Ռոսգոսստրախ» ապահովագրական ընկերության նախկին նախագահ Դանիլ Խաչատուրովի ex- կին։ Մոսկվայի բարձրաշխարհիկ հանրության ամենագեղեցիկ զույգերից մեկն ամուսնացել էր 2008 թվականին եւ բաժանվել երկու տարի առաջ։ Նրանք  դուստր ունեն ՝ Վասիլիսան։ Այժմ Դանիլ Խաչատուրովն ամուսնացել է Ռուսաստանում հայտնի հայ ռեժիսոր Աննա Մելիքյանի հետ։ Բաժանումից երկու տարի անց  դիզայներ Ուլյանա Սերգեյենկոն իր անկեղծ հարցազրույցում պատմել է իր եւ հայ մեծահարուստի հարաբերությունների մասին։ Ուլյանա Սերգեյենկոն այժմ բնակվում է իր երկհարկանի առանձնատանը։ «Նախկին տանից դուրս եկա երկու տարի առաջ եւ դրանից հետո երբեք այնտեղ ոտք չեմ դրել։ Ամեն ինչ այնտեղ մնաց։ Ի՞նչ է նշանակում ամեն ինչ. վախենում եմ հիշել, թե ինչպես էր նախկին ամուսինս իմ վրա  զայրացել, որ փոխել էի տան փականները։ Այնտեղ մնացին իմ սրտին այդքան հաճելի իրերը, որոնց վրա այդքան ուժ ու ժամանակ էի ծախսել։ Ես ասես որսորդ լինեի. այնքան ժամանակ էի անցկացնում մեծ շուկաներում, հնաոճ խանութներում, աճուրդներում, իսկ հիմա նման բաներին հանգիստ եմ վերաբերում, սառել եմ։ Այն, ինչ հավաքում ես ամբողջ կյանքիդ ընթացքում, կարող ես կորցնել մի վայրկյանում»,- ասում է Սերգեյենկոն

Երկու տարի առաջ, ապահարզանի ժամանակ, նա չէր կարողանում վեր կենալ անկողնուց, հիվանդացել էր։
 
Նրանց ապահարզանը Մոսկվայում հաճույքով էին քննարկում։ Սերգեյենկոն պնդում է, որ ամեն բան արել է՝ պահպանելու ընտանիքը. Խաչատուրովը եւս չէր ուզում բաժանվել, բայց միեւնույն ժամանակ չէր էլ պատրաստվում փոխել իրավիճակը։ «Ես պարզապես չէի զգում, որ նա ինձ սիրում է եւ հոգնել էի ապրել այնպես, ասես ոչինչ էլ չի եղել։ Ինքս որոշեցի հեռանալ։ Դանյան նման բան չէր սպասում, հնարավոր է՝ այդ պատճառով էլ այդքան կտրուկ արձագանքեց։ Իսկ ես չէի սպասում, որ ամեն բան այդպես կլինի, ինձ թվում էր՝ մենք ցիվիլ կպայմանավորվենք»,- պատմում է Ուլյանան։ Դատարանը նրանց ունեցվածքը բաժանել է ամուսնական պայմանագրի համաձայն։ Ուլյանան նշում է, որ պայմանագիրն այնպես է կազմվել, որ նրան ոչինչ չի պատկանում։ «Պայմանագիրը ստորագրելուց ես անգամ չէի էլ կարդացել այն, որովհետեւ ինձ թվում էր, որ ստորություն է ուսումնասիրել պայմանագիրը, երբ այդքան մեծ սեր կա»։ Խաչատուրովը նախքան Ուլյանան մեկ անգամ արդեն բաժանվել էր։ Նախկին կնոջ՝ Աննաի հետ նա նույնկերպ էր վարվել՝ փաստաթղթերը ձեւակերպելով այնպես, որ նրանք համատեղ ունեցվածք չունեն։ Իհարկե, իմաստուն մարդիկ Ուլյանային ասում էին, որ նույնն իրեն է սպասվում, բայց նա չէր լսում։ Այդ ժամանակ Դանիլ Խաչատուրովը , ով այժմ Ռուսաստանի ամենահարուստ մարդկանց թվում Forbes-ի վարկանիշային ցուցակում  2 մլրդ ունեցվածքով զբաղեցնում է ութերորդ տեղը, պարտավորվում էր վճարել  185 հազար ռուբլի։ Ուլյանայի ընկերները նրան հորդորում էին սկանդալ բարձրացնել, բողոքարկել դատարանի որոշումը, հարցազրույցներ տալ, բայց նա իրեն այդ ամենից վեր էր դասում, իսկ բաժանումից հետո այդ մասին խոսում է միայն երկու տարի անց։ «Ես հասկացա, որ պետք է իմ ուժերը պահեմ իմ սիրած գործով զբաղվելու համար»,- ասում է նա։
Բաժանումից հետո Ուլյանան տեղափոխվում է իր հին տունը՝ իմանալով, որ սառնարանը դատարկ է։ Առաջին օրերին ընկերները նրան ուտելիք էին ուղարկում՝ կաթնաշոռ, միս։ «Մի ունեցիր հարյուր ռուբլի, այլ ունեցիր հարյուր ընկեր». իսկապես այդպես է, ասում է Ուլյանան՝ հիշելով, որ առաջին օրերին ընդհանրապես փող չուներ։ «Չկար կուտակված գումար, ոչինչ։ Մենք նոր էինք Փարիզի ցուցադրությունն ավարտել եւ պարտքեր կուտակել։ Բացի այդ, պետք է «Ռոսգոսստրախ»-ի վարկերը մարեինք, որովհետեւ Դանիլը իմ անունից վարկ էր վերցրել»,- պատմում է նա։ Աստիճանաբար ամեն բան իր տեղն ընկավ։ Հաճախորդներից եւ ընկերներից ոմանք պարտքով գումար տվեցին, Ուլյանան իր թանկարժեք զարդերից մի քանիսը վաճառեց։ Բարեբախտաբար նա ստիպված չեղավ դատարկել իր ողջ զարդատուփը. նրա թիմը ջանասիրաբար սկսեց աշխատել եւ հաջողությունների հասավ։ Այժմ հայտնի դիզայները խոստովանում է, որ ապահարզանը դարձավ իր կարիերայի աճի հիմքը։ «Նախկինում մենք այլ կարծիք ունեինք մեր մասին. մեր հետեւում մեջք կար, իսկ երբ դու զրկվում ես դրանից, ստիպված ես ինքդ ամենի համար պատասխան տալ։ Իհարկե, դրան պետք է սովորել, բայց հիմա ես այնքան եմ հպարտ եմ ինձնով։ Ես պատասխանատու եմ երեխաների համար, արտադրանքի համար»,- նշում է Ուլյանան՝ խոստովանելով, որ սթրեսի ժամանակ ավելի լավ է սկսել աշխատել։ Սերգեյենկոն փորձում է ձեւացնել, ասես մոռացել է, թե ինչ բան է լինել օլիգարխի կին։ «Ես այնքան եմ տարվել այլ գործերով, որ իմ կյանքն այլ է։  Դանիլի հետ ամուսնությունը պարզապես իմ կենսագրության մի մասն է։  Իհարկե, իմ մեջ մնացել են «թագավորական» սովորությունները։ Օրինակ՝ ինձ համար կարեւոր է հարմարավետությունը։ Հիմա ինձ համար ավելի լավ է նստել տանը երեխաներիս հետ, քան գնալ մի միջոցառման, որտեղ ինձ հետաքրքիր չէ»,- ասում է նա։
Ապահարզանից անմիջապես հետո Ուլյանան Անգլիայից Ռուսաստան տեղափոխեց իր որդուն, ով առաջին ամուսնությունից է։ Նա այժ երջանիկ է, որովհետեւ նախկինում այդքան ժամանակ չէր անցկացնում երեխաների հետ։ Հիմա նրանք միշտ միասին են։ «Այս երկու տարիներին ես պատրաստ չէի նոր հարաբերության, որովհետեւ միայն աշխատանքիս մասին էի մտածում։ Այժմ պատրաստ եմ նոր հարաբերությունների։ Վերջին բանը, որին ուշադրություն կդարձնեմ նոր հարաբերություն հաստատելուց՝ տղամարդու բանկային հաշիվը կլինի։ Ինձ համար կարեւոր է, որ իր հետ ինձ երջանիկ զգամ»,- ասում է Ուլյանան։  

դիտվել է 15 անգամ
Լրահոս
Սկանդալային խախտում և անսպասելի ներում. ՖԻՖԱ-ն փոխեց որոշումը, Թրամփը տոնում է հաղթանակը Մենք ընտրել ենք ոչ թե կողքից դիտելու, այլ պայքարելու ճանապարհը․ «Ուժեղ Հայաստան»-ի խոսնակ Կենդանու կողմից ստացված վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել տղամարդու մարմին Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին «Opel»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և մասամբ հայտնվել ձորակում 34-ամյա տղամարդը հոսանքահարվել և Սևանի հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է Երբ ԵՄ-ն էներգետիկ աջակցություն է խոստանում, կոգնիտիվ դիսոնանս է առաջանում. Դավթյան Լարված վիճակ՝ Լուսառատում․ 350-ից ավելի բնակիչներ ջրի խնդրի համար սպառնում են դիմել կտրուկ միջոցների Էմանուել Պետին նշել է Ոսկե գնդակը նվաճելու երեք գլխավոր հավակնորդներին Եթե Սահմանադրության նորմերը պահպանվեին ու գործեին, Արմեն Աշոտյանը ազատության մեջ կլիներ. Շարմազանով Հաագայում բարձրացվել է Բաքվում ապօրինի պահվող հայ գերիների և նրանց նկատմամբ խոշտանգումների հարցը Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին Վոզինյան պատմական ռեկորդ է սահմանել բոլոր ժամանակների դարպասապահների շրջանում Իրական քաղաքականությունն այդ ամենի մեջտեղում է Սահմանադրության օրը՝ Սահմանադրության կապիտուլյացիան․ Սուրեն Սուրենյանց Ալիևի հանրաքվե Հայաստանում չպետք է լինի, քանի որ դա ռումբ է մեր պետականության համար. ադրբեջանագետ Գյումրի-Երևան ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Opel Astra»-ն․ կա վիրավոր Փաշինյանի ուժի իրական ընտրական աջակցությունը չի գերազանցել 35–39 տոկոսը. Վարդան Օսկանյան Զելենսկին հայտնել է պատերազմն ավարտելու իրական հեռանկարի մասին Օդի ջերմաստիճանն այսօր, առանձին հատվածներում հնարավոր է թույլ անձրև Իրանցի 36-ամյա տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատակիցների աշխատանքը Հայտնի է դարձել, թե երբ Սալահը կընտրի նոր ակումբ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարե Սոսեն Հուլիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հուլիսի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արեգա Հովսեփյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հարություն Մնացականյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am