2022թ. սեպտեմբերի 13-ին Վարդենիսի ու Ջերմուկի պաշտպանության ժամանակ նահատակված կանայք
2022թ. սեպտեմբերի 13-ին Վարդենիսի ու Ջերմուկի պաշտպանության ժամանակ նահատակված կանայք:
Ալիսա Մելքոնյան
Անուշ Ապետյան
Իրինա Գասպարյան
Գայանե Աբգարյան
Սուսաննա Գրիգորյան
Ըստ պաշտոնական տվյալների, մենք այդ օրն ունեցանք 224 զոհ:
Արցախի վրա հարձակումից ու տարածքների օկուպացիայից հետո, սա հարձակում էր ՀՀ տարածքի վրա: Մինչև այսօր Ադրբեջանական զորքերը շարունակում են մնալ այդ օրը գրաված հայկական ինքնիշխան տարածքներում:
Չգիտեմ որտեղից գտնել ավելի ուղիղ ապացույց, որը կարող է ցույց տալ, որ Ադրբեջանի պահանջները երբեք չեն սկսվել ու ավարտվել Արցախով:
Այս մասին գրել է ԱԺ պատգամավոր Քրիստինե Վարդանյանը
