Բաց նամակ ոստիկանապետ Գասպարյանին

Յարգելի Պրն. Գասպարեան, 2017 թ. նոյեմբերի 30-ի ժամը 18։00-ին Երևան քաղաքի Յովսէփ Էմին փողոցի կամուրջի վրայ տղաս՝ 12 տարեկան Մհեր Մկրտչեանը, վրաերթի է ենթարկուել 73PP777 սպիտակ գոյնի շևրոլետ նիւայի վարորդի կողմից։ Ականատեսները կանչել են շտապօգնութիւն։ Վարորդը մնացել է պատահարի վայրում։ Շտապօգնութեան մեքենան տղայիս տեղափոխել է Սբ. Աստվածամայր բժշկական կենտրոն, որտեղ իրեն ցուցաբերուել է բժշկական օգնութիւն։ Բժշկական կենտրոնից տղայիս դուրս են գրել դեկտեմբերի 7-ին։ Տղաս ստացել է մարմնական վնասուածքներ՝ ուղեղի ցնցում, ճակատին տասը կար են դրել, քիթը կոտրուել է, աջ այտը և շրթունքը խիստ քերծուել են... Էպիկրիզում արձանագրուած է. «Ընդունվելիս ընդհանուր վիճակը գնահատվում է միջին ծանրության...»։ Այսօր դեկտեմբերի 14-ն է։ Պատահարից անցել է 15 օր։ Այդ թուականից մինչ այս պահը որևէ քննիչ տղայիս, որպէս տուժողի, կամ կնոջս ու ինձ, որպէս տուժողի իրաւայաջորդի, չի հանդիպել, եղելութիւնը չի քննել։ Ես դեկտեմբերի 8-ի առաւօտեան ժամը 11։00-ին կապուել եմ ոստիկանութեան թեժ գիծ՝ 177 հեռախօսահամարով և հետաքրքրուել քննիչի մասին։ Ինձ պատասխանել են, որ զանգեմ ճանապարհային ոստիկանութեան հերթապահ մաս։ Զանգել եմ։ Ինձ տուել են քննիչի անուն-ազգանունն ու հեռախօսահամարը և ասել, որ կապուեմ։ Չեմ կապուել, որովհետև ստացւում է, որ այս պարագայում տուժողը ինքը պիտի կապուի ոստիկանութիւն, գտնի քննիչին, խնդրի, որ գան իրեն հարցաքննեն ու պարզեն դէպքի հանգամանքները։ Կիրակի՝ դեկտեմբերի 10-ին, ժամը 19։39-ին ինձ զանգել է քննիչը, հետաքրքուել երեխայիս առողջական վիճակով։ Իմ հարցին, թէ ինչու՞ մինչ այդ ինքը չի հանդիպել երեխային, պատասխանել է, որ նշեալ պատահարի օրը 11 պատահար է տեղի ունեցել և, ինքը զբաղուած է եղել... Տեղեկացրել եմ, որ երկուշաբթի՝ դեկտեմբերի 11-ին, տղայիս պէտք է հիւանդանոց տանեմ՝ կարերը հանելու համար։ Ասել է` իրեն տեղեակ պահեմ, որպէսզի ինքն էլ ներկայ լինի։ Առաւօտեան կապուել եմ։ Բջջայինը ինքնապատասխանիչի վրայ է։ Հաղորդագրութիւն եմ ուղարկել։ Չի եկել։ Որպէսզի թիւրիմացութիւն չառաջանայ, նշեմ, որ չեմ ճանաչում քննիչ(ներ)ին, ուստի նրա (կամ նրանց) նկատմամբ անձնական հարց չունեմ։ Հետևելով ՀՀ ոստիկանութեան կայքէջի ճանապարհային պատահարներ էջին՝ նկատել եմ, որ տղայիս հետ կապուած պատահարի լուրը տեղադրուած չէ կայքէջում։ Երկուշաբթի՝ դեկտեմբերի 11-ին, այդ հարցով կապ եմ հաստատել ՃՈ հանրային կապերի բաժնի հետ, որից ստացել եմ հետևեալ պատասխանը. «Բարև Ձեզ։ Հարգելի Սարգիս Մկրտչյան, մեր էջում ոչ բոլոր ճանապարհատրանսպորտային պատահարներն են տեղադրվում։ Եթե դուք ցանկություն ունեք, որ նշված դեպքը տեղադրվի, մենք կարող ենք ավելացնել»։ Խնդրել եմ աւելացնել։ Աւելացրել են։ Ես՝ Սարգիս Մկրտչեանս, Իրանի Իսլամական Հանրապետութեան քաղաքացի եմ, 2001 թուականից մնայուն կայք եմ հաստատել Հայաստանի Հանրապետութիւնում և, 2012 թուականից ՀՀ քաղաքացի եմ։ Ապրելով ՀՀ-ում՝ տեղեակ եմ, որ պատահարներից քիչ անց քննիչ(ներ)ը հանդիպում են կողմերին, հարցաքննում։ Պատահարի հետ կապուած իմ ընտանիքի մասով նման բան չի եղել։ Այժմ ինձ հետաքրքրում է երկու հարց. Առաջինը՝ ՀՀ բոլոր քաղաքացիների դէպքու՞մ է այդպէս, երբ պատահարից 15 օր անց տուժողին կամ նրա իրաւայաջորդին որևէ քննիչ չի հանդիպում ու չի պարզում մնարմասնութիւնները, թէ՞ այս մէկը բացառութիւն է։ Երկրորդ՝ ՀՀ ոստիկանութեան նմանատիպ պահուածքը կապ ունի՞ տուժող(ներ)ի սփիւռքահայ լինելու, այն է՝ «հարիֆ», «անճար», «օրենքից անտեղեակ», «անգրագետ» ու ՀՀ հասարակութեան որոշ խաւի մօտ սփիւռքահայերի նկատմամբ առկայ այդ տեսակի այլ կարծրատիպերի հետ, թէ՞ ոչ։ Կրկնութեան գնով ասեմ, որ ինձ հետաքրքրում է երևոյթը և այն, որ արդեօ՞ք ՀՀ-ում բոլորն օրէնքի առջև հաւասար են, թէ՞ որոշներն աւելի հաւասար են, քան միւսները։ Շնորհակալ կը լինեմ, եթէ Ձեր պատասխաններով պարզաբանէք իմ մտքում առաջացած հարցերը։ Յարգանքներով՝ Սարգիս Մկրտչեան Սոցիոլոգ Յ.Գ. Նկատի ունենալով, որ հաւանաբար այսքանից յետոյ հետաքրքրուած կը լինէք տղայիս առողջական վիճակով, տեղեկացնեմ, որ Փառք Աստծոյ, աւելի լաւ է, յոյսով ենք միւս երկուշաբթի օրուանից կսկսի դպրոց յաճախել։

դիտվել է 146 անգամ
Լրահոս
Սկանդալային խախտում և անսպասելի ներում. ՖԻՖԱ-ն փոխեց որոշումը, Թրամփը տոնում է հաղթանակը Մենք ընտրել ենք ոչ թե կողքից դիտելու, այլ պայքարելու ճանապարհը․ «Ուժեղ Հայաստան»-ի խոսնակ Կենդանու կողմից ստացված վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել տղամարդու մարմին Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին «Opel»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և մասամբ հայտնվել ձորակում 34-ամյա տղամարդը հոսանքահարվել և Սևանի հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է Երբ ԵՄ-ն էներգետիկ աջակցություն է խոստանում, կոգնիտիվ դիսոնանս է առաջանում. Դավթյան Լարված վիճակ՝ Լուսառատում․ 350-ից ավելի բնակիչներ ջրի խնդրի համար սպառնում են դիմել կտրուկ միջոցների Էմանուել Պետին նշել է Ոսկե գնդակը նվաճելու երեք գլխավոր հավակնորդներին Եթե Սահմանադրության նորմերը պահպանվեին ու գործեին, Արմեն Աշոտյանը ազատության մեջ կլիներ. Շարմազանով Հաագայում բարձրացվել է Բաքվում ապօրինի պահվող հայ գերիների և նրանց նկատմամբ խոշտանգումների հարցը Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին Վոզինյան պատմական ռեկորդ է սահմանել բոլոր ժամանակների դարպասապահների շրջանում Իրական քաղաքականությունն այդ ամենի մեջտեղում է Սահմանադրության օրը՝ Սահմանադրության կապիտուլյացիան․ Սուրեն Սուրենյանց Ալիևի հանրաքվե Հայաստանում չպետք է լինի, քանի որ դա ռումբ է մեր պետականության համար. ադրբեջանագետ Գյումրի-Երևան ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Opel Astra»-ն․ կա վիրավոր Փաշինյանի ուժի իրական ընտրական աջակցությունը չի գերազանցել 35–39 տոկոսը. Վարդան Օսկանյան Զելենսկին հայտնել է պատերազմն ավարտելու իրական հեռանկարի մասին Օդի ջերմաստիճանն այսօր, առանձին հատվածներում հնարավոր է թույլ անձրև Իրանցի 36-ամյա տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատակիցների աշխատանքը Հայտնի է դարձել, թե երբ Սալահը կընտրի նոր ակումբ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարե Սոսեն Հուլիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հուլիսի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արեգա Հովսեփյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հարություն Մնացականյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am