Հեծանվային մշակույթը լավ բան է, բայց առաջնային մոտիվը քարոզչությունն է․ Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը գրում է․

«Խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաջող անցկացումը վկայում է, որ դպրոցները հեծանիվներով համալրելու ծրագիրը լիովին ծառայում է նպատակին: Սա ասում է Նիկոլ Փաշինյանը, աշակերտական մրցաշարի անցկացումից հետո, որը «Վարչապետի գավաթ» խորագրի ներքո է:

Ուրեմն կա այդպիսի ծրագիր, դպրոցները համալրում են հեծանիվներով: Օրինակ, մի քանի հարյուր, կամ հազարից ավելի աշակերտ ունեցող դպրոցին տրվում է մեկ կամ երկու, կամ թող լինի՝ մի քանի հեծանիվ:

Աստված գիտե, թե աշակերտներից քանիսը ամսվա ընթացքում քանի րոպե է քշում այդ հեծանիվը: Բայց անունը դրվում է, որ իրականացվում է դպրոցները հեծանիվով ապահովելու ծրագիր: Չգիտեմ, թե քանի տասնյակ միլիոններ են դուրս գրվում այդ ծրագրի ներքո, բայց դա բացարձակապես ավելորդ եւ ընդամենը քարոզչական նպատակ ունեցող ծրագիր է:

Ի՞նչ է նշանակում մրցաշարի հաջող անցկացումը վկայեց: Այսինքն, Նիկոլ Փաշինյանին թվում է, որ մինչեւ դպրոցներին հեծանիվ բաժանելու ծրագիրը, աշակերտները չգիտեի՞ն, թե ինչ է հեծանիվը, Հայաստանում մատների վրա՞ էին հաշվում հեծանիվ վարել իմացող աշակերտներ:

Չէ, Փաշինյանն իհարկե այդպիսի մոլորության մեջ չէ, պարզապես նախընտրական տրամաբանության մեջ է:

Հեծանվային մշակույթի իհարկե լավ բան է, բայց այդ մշակույթը եւ կենսակերպը զարգացնելը ոչ թե պահանջում է հանրության համար հայտնագործել հեծանիվ՝ բառի բուն կամ պատկերավոր իմաստով, այլ ստեղծել հեծանվի անվտանգ գործածության հարմարավետ պայմաներ:

Հեծանվային մշակույթի ընդլլայնումը պահանջում է շատ ավելի լուրջ քայլեր: Բայց, քանի որ ամեն ինչի առաջնային մոտիվը քարոզչությունն է, արվում են քայլեր, որոնք կարող են ծառայել հենց այդ առաջնային նպատակին»:

 

դիտվել է 218 անգամ
Լրահոս
Պուտինը փաստում է, որ ինքը վերջերս ձևավորված ԱԺ մեծամասնությանը չի համարում լեգիտիմ․ Մինասյան Պաշտոնական. Իտալիայի հավաքականը նոր գլխավոր մարզչի անուն ունի ԱՄՆ-ն հստակ գիտի՝ ինչ է կատարվում Իրանի միջուկային օբյեկտում. Թրամփ 71 կգ քաշային Ջանես Նազարյանը Բաքվում կգոտեմարտի ոսկե մեդալի համար Վեց եպիսկոպոսների ու Ամենայն Հայոց Կաթողիկոսի գործով մեղադրական եզրակացությունը ուղարկվել է դատարան Դերսիմի հայկական ամենամեծ եկեղեցին փլուզման եզրին է «Պապիկ-Տատիկ» նկարը, որը հանվել էր ցուցահանդեսից, բարձրացվեց Արարատի գագաթին Խիստ վերահսկողություն կսահմանվի սննդի առաքում իրականացնողների նկատմամբ․ սանիտարական գրքույկի առկայությունը պարտադիր է Եկեղեցու դեմ պայքարն անհեռանկար է. Ռոբերտ Ամստերդամ Բաքվում գերիների վիճակը սարսափելի է․․․ Փաշինյանը պետք է հենց հիմա կոնկրետ պատասխան տա․ Դանիելյան (video) Մոսկվայի համար կարևոր է իմանալ, թե որ ճամբարում է լինելու Հայաստանը․ Բենիամին Մաթևոսյան Ամերիաբանկը ներկայացրել է 2026 թվականի առաջին կիսամյակի մանրածախ բանկինգի արդյունքները «Սկսեցիիի՜՜՜ն իրար ծեծելը․․․ ճիճուները հրեշներ են դարձել, ախորժակները բացվել է»․ Նարե Սոսե (video) «Մենք էշ չե՛նք»․ Պուտինի համբերության բաժակը լցվել է (video) ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը մեկնել է Կահիրե՝ հրադադարի իրականացման շուրջ բանակցությունները վերսկսելու Գագիկ Ծառուկյանից մեծ գողություն են արել․․․ Փաշինյանը գիտի՝ էս հարցն ուր է հասնելու․ Ծառուկյան (video) Իրաքի վարչապետը մեկնել է Անկարա՝ Թուրքիայի ղեկավարության հետ բանակցություններ անցկացնելու նպատակով Ավետ Կոնջորյանը 2022 թ-ին ինձանից պարտքով փող էր խնդրում, հիմա էդ 65 մլն-ը, էդ շքեղ, գերշքեղ տները նրանց որտեղի՞ց. Թաթուլ Ասիլյան Մեկ տարուց ավել անազատության մեջ գտնված ազատամարտիկ, ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Իգոր Սարգսյանի խոսքը (video) Արտառոց դեպք Երևանում. 42-ամյա տղամարդը մեղադրվում է տանը անհատական պարապմունքի ժամանակ 9-ամյա երեխայի նկատմամբ սեռական բնույթի գործողություններ կատարելու մեջ «Էս մակարդակի դավաճանությունը չի՛ ներվելու․ գիտե՛ն, որ գալու է իրենց ժամանակը»․ Հովհաննես Իշխանյան (video) Ինչու է Արայիկ Հարությունյանի «Ազատ հայրենիք» խմբակցությունը տորպեդահարում Արցախի ԱԺ նախագահի ընտրության գործընթացը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հուլիսի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հուլիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հուլիսի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հուլիսի 28-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հուլիսի 27-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստանից Գառնիկ Դավթյանը Հուլիսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am