Նորություն թոշակառուների համար
Հաջորդ տարվանից հայտարարագիր են ներկայացնելու թոշակառուները։ Այս մասին Ազգային ժողովի այսօրվա նիստում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը:
«Հայտարարագրի հետ կապված՝ մի բանի մասին եմ ուզում տեղեկացնել: Ինչպես խոստացել էինք, մինչև տարեվերջ պիտի հայտարարագրման համակարգի բարելավմանը վերաբերող փաթեթ ներկայացնենք, որպեսզի մարդկանց կյանքն ավելի հեշտացնենք՝ հաշվի առնելով, որ հաջորդ տարի հայտարարատու են դառնալու ևս 500 հազար քաղաքացիներ: Հատկապես խոսքս վերաբերում է թոշակառուներին: Այդ հանգամանքը հաշվի առնելով՝ մենք պետք է լուծում առաջարկենք, որ իրենց համար բարդություններ չլինեն: Իմ կարծիքով՝ այդ լուծումն ընդունելի կլինի բոլորի կողմից»,- նշեց Բաբկեն Թունյանը։
