Բաբլոյանի հորդորը
ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ 92 կողմ ձայներով ընդունեց «ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից օրինագծերի փաթեթը: «Ցավոք սրտի, ՀՀ-ում ԱԺ ձայնը այդքան էլ բարձր չի ու այստեղ գրած է 86 կողմ, Դուք հայտարարում եք 95 ու ես ներկա եմ եղել մի միջավայրում, որտեղ օրը ցերեկով 7-8 ձայն խաբում եք։ Էդ ծրարներով քվեարկության պրակտիկան հակասահամանդրականան է։ Ուղղակի ձեր ուշադրությունն եմ հրավիրում այս հարցին», - նշեց «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը և հավելեց,որ ցուցատախտակն ու հնչած թվերը չեն համապատասխանում իրականությանը։ «Ամեն անգամ այսուհետ կհնչեցնի, որ 6 պատգամավոր գործուղման մեջ է ու ձայնի իրավունքը գրավոր ձևով փոխանցել է իրեն։Կհորդորեմ, որպեսզի լուրերը պատճաշ լուսաբեն ու հանրությունն իմանա, որ գործուղման մեջ գտնվող պատգամավորի ձայնն ապահովված է», - նշեց նա։
