Ամորտիզացիոն մասհանումներ կատարելու հնարավորություն կտան
«Շահութահարկի մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի կարգավորման նպատակը հիմնական միջոցների ամորտիզացիոն մասհանումների կատարման գործող համակարգը կատարելագործելն է և հարկ վճարողներին գծային մեթոդով հիմնական միջոցների ամորտիզացիոն մասհանումներ կատարելու հնարավորություն սահմանելու անհրաժեշտությունը՝ 2017 թվականի համար նույնպես ԱԺ արտահերթ նիստում ընդունվեց: Նախագծին կողմ քվեարկեց 67 ,դեմ՝ 23 պատգամավոր:
Հարկ վճարողներին հնարավորություն է տրվելու գործող օրենսդրությամբ սահմանված հիմնական միջոցների հիմնական խմբերի (օրինակ՝ ավտոմեքենաների) մեջ ձևավորել ենթախմբեր (օրինակ՝ բեռնատար ավտոմեքենաներ և մարդատար ավտոմեքենաներ) և այդ ենթախմբերի համար հաշվարկել առանձին ամորտիզացիոն մասհանումներ:
Նախագծին դեմ քվեարկեցին միայն «Ծառուկյան» խմբակցության պատգամավորները։
