Արմավիրի մարզում գործազուրկների թիվն ավելացել է

«Փաստ» օրաթերթը գրում է. «Արմավիրի մարզում աշխատանք փնտրողների թիվն ավելացել է: Այս մասին «Փաստ»-ը տեղեկացավ Զբաղվածության պետական գործակալությունից: Նոյեմբերի 1-ի դրությամբ աշխատանք փնտրողների թիվն Արմավիրում կազմում է շուրջ 7,5 հազար մարդ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է 2,1%-ով: Գործազուրկների թվաքանակը կազմում է աշխատանք փնտրողների 80,1%–ը, կամ 6 հազար մարդ: Այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է 1,8%-ով: Կանայք գործազուրկների թվի 61%-ն են կազմում, կամ 3,7 հազար մարդ: Այստեղ գործազուրկի կարգավիճակ ունեցողների 21,7%-ը երիտասարդ է, 5,1%-ը՝ հաշմանդամություն ունեցող: Ըստ վիճակագրության՝ Արմավիրի մարզի գյուղերի բնակիչների 69,5%-ը գործազուրկ է: Աշխատանք չունեցողների թվաքանակում մեծ թիվ են կազմում կրթության, առողջապահության, տնտեսագիտության եւ կառավարման, սպասարկման ոլորտների մասնագետները: Մասնագիտություն չունեցող անձինք կազմում են գործազուրկների 81%–ը: Հետբուհական եւ բարձրագույն կրթություն ունեցողների թիվը կազմում է գործազուրկների թվի 6%-ը: Այս մարզում աշխատանք չունեն թերի բարձրագույն եւ միջին մասնագիտական կրթություն ունեցողների 11,2%-ը: Արհեստագործական կրթություն ունեցողների 1,7%-ն է գործազուրկ, իսկ տարրական կրթություն ունեցողների՝ 11,1%-ը: Աշխատանք չունի 16-29 տարեկանների 21,7%–ը: 30-44 տարեկանների 40,9%-ն է գործազուրկ: Աշխատանք չունեցողների 19,5%-ը 45-54 տարեկաններն են կազմում: 55-ից բարձր տարիքի անձանց 17,9%-ն է այստեղ գործազուրկ: Զբաղվածության հարցում մարզում մի շարք հիմնախնդիրներ կան: Դրանցից առաջնայինները երկուսն են՝ համայնքների երիտասարդների թերզբաղվածությունն ու աշխատանքային միգրացիան»: Ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի այսօրվա համարում:

դիտվել է 36 անգամ
Լրահոս
Սկանդալային խախտում և անսպասելի ներում. ՖԻՖԱ-ն փոխեց որոշումը, Թրամփը տոնում է հաղթանակը Մենք ընտրել ենք ոչ թե կողքից դիտելու, այլ պայքարելու ճանապարհը․ «Ուժեղ Հայաստան»-ի խոսնակ Կենդանու կողմից ստացված վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել տղամարդու մարմին Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին «Opel»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և մասամբ հայտնվել ձորակում 34-ամյա տղամարդը հոսանքահարվել և Սևանի հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է Երբ ԵՄ-ն էներգետիկ աջակցություն է խոստանում, կոգնիտիվ դիսոնանս է առաջանում. Դավթյան Լարված վիճակ՝ Լուսառատում․ 350-ից ավելի բնակիչներ ջրի խնդրի համար սպառնում են դիմել կտրուկ միջոցների Էմանուել Պետին նշել է Ոսկե գնդակը նվաճելու երեք գլխավոր հավակնորդներին Եթե Սահմանադրության նորմերը պահպանվեին ու գործեին, Արմեն Աշոտյանը ազատության մեջ կլիներ. Շարմազանով Հաագայում բարձրացվել է Բաքվում ապօրինի պահվող հայ գերիների և նրանց նկատմամբ խոշտանգումների հարցը Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին Վոզինյան պատմական ռեկորդ է սահմանել բոլոր ժամանակների դարպասապահների շրջանում Իրական քաղաքականությունն այդ ամենի մեջտեղում է Սահմանադրության օրը՝ Սահմանադրության կապիտուլյացիան․ Սուրեն Սուրենյանց Ալիևի հանրաքվե Հայաստանում չպետք է լինի, քանի որ դա ռումբ է մեր պետականության համար. ադրբեջանագետ Գյումրի-Երևան ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Opel Astra»-ն․ կա վիրավոր Փաշինյանի ուժի իրական ընտրական աջակցությունը չի գերազանցել 35–39 տոկոսը. Վարդան Օսկանյան Զելենսկին հայտնել է պատերազմն ավարտելու իրական հեռանկարի մասին Օդի ջերմաստիճանն այսօր, առանձին հատվածներում հնարավոր է թույլ անձրև Իրանցի 36-ամյա տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատակիցների աշխատանքը Հայտնի է դարձել, թե երբ Սալահը կընտրի նոր ակումբ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարե Սոսեն Հուլիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հուլիսի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արեգա Հովսեփյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հարություն Մնացականյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am