2018-ի վարչապետից ավելի առանցքային հարցը. խաղն ուրիշ դաշտում է

«Ժամանակ» թերթը գրում է. «Ո՞վ է լինելու վարչապետը 2018 թվականի ապրիլին» հարցն, անկասկած, գայթակղիչ է եւ մրցունակության առումով ներքաղաքական կյանքի թեմատիկայում, թերեւս, անհասանելի: Բայց իր կարեւորությամբ հարցն աստիճանաբար մղվում է երկրորդ պլան, քանի որ ավելի ու ավելի է պարզ դառնում, որ ներքին խաղը կրում է առավել լայն բնույթ, եւ սեղանին ոչ թե վարչապետի հարցն է, այլ ներիշխանական նոր կառուցվածքի, հարաբերությունների տրամաբանության, բեւեռների հարաբերակցության: Եվ այս իմաստով, Հայաստանում 2018-ի վարչապետի մասին հարցից ոչ միայն պակաս կարեւոր չէ, այլ գուցե ավելի կարեւոր է հարցը, թե ո՞վ է լինելու Հայաստանում ընդդիմությունը, լինելո՞ւ է արդյոք ընդդիմություն ընդհանրապես, կարողանալո՞ւ է Հայաստանում ընդդիմադիր դաշտը վերբեռնվել եւ իսկապես նոր կառուցվածքով, տրամաբանությամբ, օրակարգով եւ մեթոդաբանությամբ ներկայանալ հասարակությանը, թե՞ Հայաստանի ներքաղաքական պայքար կոչվածը շարունակելու է գործնականում մնալ վերջին նվազագույնը հնգամյակի երկբեւեռ տրամաբանության շրջանակում, երբ իշխանությունն ու դրա գործնականում հայելային արտացոլումն են կազմում քաղաքական գործընթացի երկու բեւեռները: Այդ կապակցությամբ, պահելո՞ւ է իր երկրորդ տեղը ԲՀԿ-ն կամ «Ծառուկյան» դաշինքը, թե՞ խորհրդարանի ընտրության հաջորդ ցիկլին ընդառաջ իշխանությունը կձեւավորի արդեն այլ արտացոլում: Ընդ որում՝ այստեղ, իհարկե, խոսքն ամենեւին էլ արհեստական ձեւավորման մասին չէ, երբ իշխանությունը բաժանվում է եւ սկսում երկու բեւեռ խաղալ: Այդ բաժանումը, խոշոր հաշվով, ներքին տնտեսական, քաղաքական իրապես էական հակադրությունների եւ շահերի բախման դրսեւորում, հետեւանք կամ արդյունք է, որն, ի դեպ, սկսել է դրսեւորվել անգամ ավելի վաղ, քան ԲՀԿ-ի ձեւավորումը: Վերջին հաշվով, Հայաստանում համակարգային մոնոլիտը ճաք է տվել 2003 թվականի խորհրդարանի ընտրությանը, երբ խորհրդարանական մեծամասնություն հաջողվեց ձեւավորել երեք ուժերի կոալիցիայով: Ընդդիմությունը կամ ընդդիմությունները գտնվել են իշխող համակարգի ներսում տեղի ունեցող այդ գործընթացներին ոչ համարժեք, ըստ այդմ՝ աստիճանաբար տեղի է ունեցել հավասարակշռության խախտում, եւ իշխանությունը ընդդիմության հանդեպ դարձել է ավելի ու ավելի ճկուն ու մրցունակ: Իրավիճակը փոխվելու միտում ուներ 2007 թվականին Տեր-Պետրոսյանի վերադարձով, սակայն այստեղ իշխանությունը գնաց ուժային, արյունոտ լուծման, որից հետո արդեն համարժեքության առանցքից աստիճանաբար դուրս եկավ նաեւ Տեր-Պետրոսյանը, իհարկե՝ ստիպված լինելով Մարտի 1-ից հետո ուշքի գալ եւ ուշքի բերել հանրությանը չափազանց բարդ պայմաններում: Եվ այդ իմաստով Տեր-Պետրոսյանը ընդդիմության առաջնորդի կարգավիճակում գուցե նույնիսկ արեց ավելին, քան հնարավոր էր, բռնությամբ ջլատված քաղաքական ուժը եւ շարժումը կարողանալով ի մի բերել եւ հասցնել մի կետի, երբ իշխանությունը գնաց երկխոսության գործընթացի: Դրանից հետո, իհարկե, առավել կենսունակ գտնվեց հենց իշխանությունը՝ կարողանալով հմտորեն խաղարկել երկրորդ բեւեռն ու արդեն ոչ թե բռնությամբ, այլ քաղաքական տեխնոլոգիայով խաղից դուրս բերելով թե՛ Տեր-Պետրոսյանին, թե՛ այլ ընդդիմադիր հավակնություն ունեցող ուժերի: Դրանից հետո հավակնորդները փոխվել են, սակայն տրամաբանությունը, մեթոդաբանությունը՝ ոչ, ինչն էլ իշխանության երկբեւեռ տեխնոլոգիան պահում է կենսունակ: Այստեղ ներկայումս խնդիր կարող է առաջանալ զուտ բեւեռների, այսպես ասած, սուբյեկտային, քարոզչական կենսունակության մասով: Իհարկե՝ միեւնույն ժամանակ նաեւ իշխանության ներսում տեղի ունեցող տրանսֆորմացիաների, որը եւս կարող է բերել, այսպես ասած, հայելային բեւեռի պատկերի փոփոխության: Կկարողանա՞ Հայաստանում որեւէ ընդդիմադիր ուժ կամ այդպիսի ներուժ պարունակող հանրային որեւէ սեգմենտ մուտք գործել այդ խաղ եւ փոխել կա՛մ կանոնը, կա՛մ խաղացողների կազմը: Սա հարց է, որի պատասխանն ավելի շատ պետք է հետաքրքրի Հայաստանում իրավիճակի փոփոխությամբ շահագրգռված շերտերին, քան այն, թե ով է լինելու վարչապետ 2018-ի ապրիլին»: Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

դիտվել է 10 անգամ
Լրահոս
Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է Արտենի գյուղում բնակիչները դատապարտում են դպրոցի մուտքի պատից Անդրանիկի նկարի ապամոնտաժումը Արարատում կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ ստացած տղամարդը այսօր մահացել է Չարենցավան-Ալափարս ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա վիրավոր Օրենքը պիղծ դավաճանի կամքն է իջեցված ստորության, նենգության աստիճանի. Սայաթ Շիրինյան Դեռ չի վերացվելու Վեհափառ Հայրապետի դեմ քրեական գործի հիմք դարձած անօրինակ արգելքների շարանը «Ականատես»-ը Ստեփանավանում ընտրությունների նախաշեմին խախտումներ է արձանագրել Սյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել են Դատական նիստում բերված ապացույցներվ՝ կալանք չպետք է կիրառվեր․ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Toyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր է ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչության ավարտի ժամկետը և սահմանված արգելքները Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարաձգվեց երկու ամսով Չեղարկվել է Վիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ Արման Աբովյանը ստանձնել է նոր պաշտոն Փաշինյա՛ն, դե ասել ես, արա՛ խոստումդ․․․ մենք պատրաստ ենք․ Արշակ Սարգսյան (video) Նորատ Տեր-Գրիգորյանցը սթափության հարված տվեց․․․ ի՞նչ է ձեր քաշը, արա՛․․․ Խաչիկ Մանուկյան (video) Ռուսաստանը շատ շուտով գալու է գազի գնի հետեւից . Նարեկ Կարապետյան Ադրբեջանցի հովիվին վերադարձնելու դեպքում մենք որևէ խնդիր չենք տեսնում. Նարեկ Կարապետյան Բոլորն էլ գիտեն, որ Ալիևի պահանջով են ուզում Սահմանադրությունը փոխել, բայց չի ստացվի. Նարեկ Կարապետյան Իսրայելը պատրաստվում է մասշտաբային ռազմական գործողություն անցկացնել Հորդանան գետի Արևմտյան ափին. Նեթանյահու Ընդդիմությու՛ն, գոնե հասկանու՞մ եք՝ ժողովրդի համբերությունն անսպառ չի․ Աշոտ Անդրեասյան (video) Դատարանը հրապարակում է Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ որոշումը Նիկոլ Փաշինյանի հերթական «տրյուկը»․ Արամ Սարգսյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am