Բոլորովին մի զարմացեք, երբ իշխանության մեջ գտնվող պաշտոնյաներն ու պատգամավորները ձկան պես լուռ են. Արմինե Օհանյանը բացահայտում է՝ ինչու

Բոլորովին մի զարմացեք, երբ իշխանության մեջ գտնվող պաշտոնյաներն ու պատգամավորները ձկան պես լուռ են` երբեւէ չեն առարկում իրենց առաջնորդին, որեւէ հարցում սեփական կարծիք չեն արտահայտում: Մի զարմացեք, որ նրանք Նիկոլ Փաշինյանի հավանությանն արժանանալու մրցավազքի մեջ են եւ իրար հետ մրցում են, թե ով ավելի շատ կհայհոյի ընդդիմությանը կամ վարչապետի մյուս թիրախներին: Նրանք «տառապանքի» երկար ուղի են անցել այս 7 տարում: Տեսել են, թե ինչպես են տարիներով բանտում «փտում» Դավիթ Տոնոյանը, Վահագն Վերմիշյանը, Անդրանիկ Փիլոյանը՝ հիմնականում առանց դատավճիռների եւ առանց մեղքն ապացուցված լինելու: Ինչպես են մի sms-ով աշխատանքից ազատվում Սասուն Խաչատրյանը Արգիշտի Քյարամյանը, Ռուստամ Բադասյանը, մյուսները։ Տեսել են, թե ինչպես՝ ընդամենը օրենքի տառը պահելու համար, պաշտոնանկ արվեց Լիպարիտ Դրմեյանը: Նրանք ուշադիր հետեւել են Հովիկ Աղազարյանի ոդիսականին: Հասկացել են նաեւ, թե ինչի շնորհիվ են առաջին պլան եկել Հայկ Կոնջորյանը, Արթուր Հովհաննիսյանն ու Վահագն Ալեքսանյանը, ինչպես են երկրորդ շանս ստացել Արսեն Թորոսյանն ու Կարեն Անդրեասյանը: Նրանք ուսումնասիրել են Ալեն Սիմոնյանի, Հակոբ Սիմիդյանի, Սասուն Միքայելյանի, մյուսների «վարքաբանությունը» եւ իրենց համար շատ ուսանելի հետեւություններ են արել՝ լռելու, հնազանդվելու, առաջնորդին չառարկելու մասով:
Տեսել են նաեւ, որ իշխանության ղեկավարը ոչ մի բարդույթ չունի՝ կարող է բարձրաստիճան հոգեւորականներին, իրեն քաղաքականություն բերած առաջին նախագահին, իր հետ ճանապարհ անցած հարգարժան մարդկանց, ահելների ու ջահելների, գիտնականների ու բիզնեսմենների հայհոյել, վիրավորել, նրանց արժանապատվությանը դիպչել: Պատրաստ է օրենքը կոպտորեն խախտել, պետական ահռելի միջոցներ վատնել` իր համար տհաճ մեկ նախադասություն ասած սեփականատիրոջը պատժելու համար: Տեսել ու հասկացել են, որ այս մարդուն առարկելը հղի է անկանխատեսելի հետեւանքներով. եթե անգամ առանց դատ ու դատաստանի իրենց բանտ չնետի, ապա կարող է ունեզրկել, պաշտոնազրկել, կյանքը դժոխքի վերածել:
Մի զարմացեք․․․

Այս մասին գրել է Հրապարակ օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը

դիտվել է 624 անգամ
Լրահոս
Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am