Ինչո՞ւ վրացական իշխանությունները արգելեցին ադրբեջանցի ուսանողի մուտքը երկիր

Օրեր առաջ ադրբեջանցի ուսանող, լրագրող Ջավիդ Ախմեդովին թույլ չեն տվել մուտք գործել Վրաստան. նա սովորում է Թբիլիսիի համալսարաններից մեկում։

Սկզբում նրան Վրաստան մուտքը մերժելու պատճառը նրա նկատմամբ կիրառված տուգանքներն էին, սակայն ավելի ուշ ասացին, որ «նույնիսկ եթե տուգանքը վճարեք, ձեզ, միևնույն է, թույլ չեն տա մուտք գործել երկիր»։

«39 աստիճան ջերմությամբ և կոկորդի ցավով ես ժամանեցի Վրաստան և անմիջապես ստիպված եղա վերադառնալ։ Պարզվեց, որ տուգանքը ոչ թե 5000 լարի էր, այլ՝ 10000։ Ես ասացի. «Այսօր կվճարեմ, մի քիչ ժամանակ տվեք»։ Մոտ կես ժամ անց նրանք եկան և ասացին. «Նույնիսկ եթե տուգանքը վճարեք, ձեզ, միևնույն է, թույլ չեն տա մուտք գործել երկիր»։ Երբ հարցրի պատճառը, նրանք որևէ բացատրություն չտվեցին, պարզապես կրկնեցին. «այլ պատճառներով»։ Բոլոր ոստիկանները հերթով նայում էին անձնագրումս գտնվող իմ ամերիկյան վիզաներին և լուրջ դեմք էին ընդունում, կարծես դա մեծ խախտում լիներ։ Հիմա ես նստած եմ Ստամբուլի օդանավակայանում», - ասաց Ջավիդ Ախմեդովը։

Ինչո՞ւ Վրաստանի իշխանությունները նման կոշտ ձևով վարվեցին այս լրագրողի հետ, հայտնի դարձավ, երբ պարզվեց, թե որտեղ էր սովորում սույն ադրբեջանցի երիտասարդը: Պարզվեց, որ նա GIPA-ի սան էր:

Թբիլիսիում գործում է Վրաստանի հանրային կապերի ինստիտուտ (GIPA):

Այն հիմնադրվելէ 1994 թվականին, որտեղ կրթական ծրագրերի թվում են հանրային հարաբերությունները, լրագրությունը, տեղական կառավարումը և միջազգային հարաբերություններն ու միջազգային իրավունքը։ GIPA-ն Վրաստանի երեք ամենահեղինակավոր համալսարաններից մեկն է՝ Թբիլիսիի ազատ համալսարանի և Թբիլիսիի պետական համալսարանի հետ համատեղ։

Այն համարվում է Հարավային Կովկասի տարածաշրջանի մեդիա ոլորտի ամենահայտնի ուսումնական հաստատություններից մեկը, որտեղ բացի Վրաստանի քաղաքացիներից, սովորում են նաև Հայաստանի ու Ադրբեջանի մեծ թվով երիտասարդներ: Ախմեդովը հենց այդ ադրբեջանական քվոտայով էր սովորում GIPA-ում:

Ամեն տարի Հայաստանում և Ադրբեջանում գործող ամերիկյան դեսպանատները հայտարարում են Վրաստանի Հանրային գործերի ինստիտուտի (GIPA) Կովկասյան լրագրության և մեդիա կառավարման դպրոցի մագիստրոսական ծրագրին՝ «Լրագրություն և մեդիա հարաբերություններ» մասնագիտությամբ, ուսանողների ընդունելության մասին։

Հետաքրքիր է, որ այս տարի Վրաստանի Հասարակական գործերի ինստիտուտի (GIPA) հայ ուսանողները հայտնվել են անհավասար պայմաններում նույն կուրսում սովորող ադրբեջանցի ուսանողների համեմատ: Հայաստանում գործող ԱՄՆ դեսպանատունը դադարեցրել է Վրաստանում հայ ուսանողների կրթության և կացության ֆինանսավորումը՝ պահպանելով Ադրբեջանից եկած ուսանողների ֆինանսավորումը:

Վրաստանի իշխանություններին հայտնի էր, թե ինչ աստիճանի էին ներգրավված այս հաստատության սաները անցած տարվա Վրաստանի ներքաղաքական հակամարտության մեջ:

Իշխանություններին հաջողվել է ինչ-որ չափով վերահսկողության տակ վերցնել այդ հաստատության վրացի ուսանողների գործնեությունը, մինչդեռ հայ և ադրբեջանցի ուսանողների գործնեությունը Վրաստանում, դժվար էր վերահսկել, նրանց՝ այլ երկրի քաղաքացի լինելու պատճառով:

Հաշվի առնելով, որ ներկայիս ԱՄՆ վարչակազմը այդպես էլ չարձագանքեց Վրաստանի իշխանության առաջարկներին՝ վերսկսել հարաբերությունները նոր հիմքի վրա, ներկայիս Վրաստանի իշխանությունները որոշել են ավելի ուշադիր հետևել այն կառույցներին, որոնք գործում են արևմտյան կենտրոնների վերահսկողության տակ:

Հենց այդ պատճառով էլ, ադրբեջանցի լրագրողը նկատել էր, որ վրացի ոստիկանները նայում էին իր անձնագրում գտնվող ամերիկյան վիզաներին և լուրջ դեմք էին ընդունում, կարծես դա մեծ խախտում լիներ:

Այս դրվագը ևս մեկ ապացույց է, թե ինչ աստիճանի են հասել Վրաստանում Արևմուտքի հանդեպ պատկերացումների փոփոխությունները:

Հատկապես ուկրաինական դեպքերից հետո, վրացիները հասկացան, որ Արևմուտքում իրենց երկիրը դիտարկում են բացառապես, որպես «մանրադրամ», իսկ վրացիները չէին ուզում կրկնել ուկրաինացիների տխրահռչակ փորձը: Մանավանդ, որ դրա փոքր տարբերակը նրանք տեսան 2008-ին, երբ Ռուսաստանի հետ բախումից հետո, նրանց ոչ ոք առարկայորեն չօգնեց:

Մինչդեռ, դրա արդյունքում, վրացիները գրեթե հավերժորեն կորցրին իրենց տարածքների 20 տոկոսը:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան
Աղբյուրը՝ Zham.am

դիտվել է 514 անգամ
Լրահոս
«Հայոց հավատո հայրը՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, մեզնից հավատարմություն է սպասում՝ պահպանելու մկրտության ուխտը, սիրելու Եկեղեցին, ապրելու ճշմարիտ կյանքով». Գերաշնորհ Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյան Թեհրանը պահանջում է կատարել ստորագրված հուշագրի դրույթները. մանրամասներ Պարալիզացված է «7or.am» լրատվավերլուծական կայքի աշխատանքը. հայտարարություն Միացյալ Նահանգները որևէ ապացույց չի տեսնում, որ Իրանը շարունակում է խոչընդոտել նավագնացությունը Հորմուզի նեղուցում․ Վենս Զապորոժիեի ԱԷԿ-ում կրկին անջատվել է արտաքին էլեկտրամատակարարումը. ՄԱԳԱՏԷ Ուիթքոֆը և Քուշները մեկնել են Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցություններ վարելու համար․ Վենսը կարող է միանալ նրանց Կոտայքի մարզում «Volkswagen ID. UNYX»-ը բшխվել է կայանված «Lada Priora»-ին և «Mercedes»-ին. վերջինը առաջ է ընթացել և բшխվել «Renault»-ին Թրամփը չի բացառել Կուբայում «վենեսուելական սցենարով» գործողության հնարավորությունը Արփինե Դավոյանն արդեն տուն ունի․ ի՞նչ է հայտարարագրել ՔՊ-ականը.168.am Տյումենի նավթավերամշակման գործարանի վրա ԱԹՍ–ի հարձակումը հետ է մղվել Բաքվում ձերբակալված 8 ռուսաստանցիները 3-4 տարվա ազատազրկման դատապարտվեցին Իսրայելը հրադադարից ժամեր անց կրկին զանգվածային հարվածներ է հասցրել Լիբանանին «Ազգ-Տաճար»-«Ազգ-Բանակ» հայեցակարգ-համակարգը պետք է դառնա պետական ռազմավարություն․ Բագրատ Սրբազան Իրանը կրկին փակում է Հորմուզի նեղուցը Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Լուսավորչի մասունքը Բյուրավանում․ միասնության, արթնության և հավատի կոչ Բժիշկների զգուշացումը Աննախադեպ հետընտրական ճգնաժամ․ յոթ ուժ` ընդդեմ պաշտոնական արդյունքների. Սուրենյանց Ավիավթարը խլել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիյեմոյի կյանքը Ավտովթար՝ Երևանում՝ «Հարսնաքար» ռեստորանի մոտ, վիրավոր կա Կիլիկիայում հնչած կրակոցների հետեւանքով կա 4 վիրավոր. 1 անձ ձերբակալվել է Վրաստանը մտադիր է Եվրոպայի և Ասիայի միջև առանցքային լոգիստիկ հանգույց դառնալ․ Կոբախիձե Թրամփը գովել է Սի Ծինփինին՝ խելքի, ինքնավստահության և բարձր հասակի համար Հալեպի մերձակայքում տեղի ունեցած հարձակման հետևանքով երկու սիրիացի զինվոր է զոհվել Սկանդալ ՀԷՑ-ում. քաղաքական հայացքների համար ընկերության ՔՊ-ական ղեկավարությունը 3 աշխատակիցներին ստիպում է աշխատանքից ազատման դիմում գրել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am