Պուտինի հաղթարշավը Ասադի հաղթանակով

Պուտինի անակնկալը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ չհայտարարված այցով ժամանել է Սիրիա ու Սիրիայից ռուսական զորքերի դուրսբերման հրաման արձակեց։ Խմեյմիմ ռազմակայանում, որտեղ 2015-ից տեղակայված է ռուսաստանյան զորախումբը, Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը Սիրիայից դուրս է հանում զորամիավորումների հիմնական մասը: «Հրամայում եմ Պաշտպանության նախարարին և Զինված ուժերի գլխավոր շտաբի պետին՝ սկսել ռուսաստանյան զորախմբավորման դուրս բերումը և տեղափոխումը տեղակայման մշտական վայրերը», - զինծառայողներ առջև իր ելույթում ասաց Ռուսաստանի նախագահը: Պուտինի այցի մասին լրատվամիջոցները հաղորդեցին, երբ նա արդեն մեկնել էր Սիրիայից: Ռուսաստանյան ավիաբազայում նրան դիմավորել են Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը, Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն: Ռուսաստանցի զինծառայողների մի մասը, այդուհանդերձ մնալու է Սիրիայում, պաշտոնապես՝ հումանիտար օգնություն ցույց տալու համար: Նրանց թիվը, գոնե այս պահին, հայտնի չէ: Այնուամենայնիվ, հայտնի է, որ Սիրիայում շուրջ 5 հազար ռուսաստանցի զինծառայող կա: Ըստ Պուտինի՝ ռուսաստանյան զորամիավորումներն ու սիրիական բանակը ոչնչացրել են ահաբեկիչների «հիմնական, առավել մարտունակ» մասը: Իսկ եթե ահաբեկիչները կրկին ակտիվանան, Ռուսաստանի նախագահը խոստացել է նրանց աննախադեպ հարվածներ հասցնել: Ավելի վաղ՝ ամիսներ առաջ, հիշեցնենք, Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարեց, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը Սիրիայում ամբողջությամբ ոչնչացվել է: Սիրիայից Ռուսաստանի նախագահը մեկնեց Եգիպտոս: Կահիրեում նա հանդիպել է նախագահ Աբդել Ֆաթահ Ալ-Սիսիի հետ: Իսկ այստեղից Պուտինը կարճատև աշխատանքային այցով մեկնեց Թուրքիա: Թե՛ Եգիպտոսում և թե՛ Թուրքիայում բանակցությունների առանցքային հարցերից է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի՝ Իսրայելում երկրի դեսպանությունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու մասին որոշումից հետո ստեղծված իրավիճակն է: Երեք պետությունները՝ Եգիպտոսը, Թուրքիան և Ռուսաստանը միակարծիք են և մեղմ ասած՝ չեն ողջունում ԱՄՆ նախագահի որոշումը: Կահիրեում Պուտինը հայտարարել է, մասնավորապես, թե Թրամփի որոշումը «խնդիրներ է առաջացնելու», և որ Մոսկվան այս հարցում պաշտպանում է նախկինում այս հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ընդունած որոշումները և իսրայելա-պաղեստինյան երկխոսության կողմնակից է: Պատերազմը Սիրիայում շարունակվում է Ռազմական հակամարտությունը Սիրիայում վերջացած չէ, հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին։ «Մենք շատ լավ գիտենք, որ մարտերը Սիրիայում շարունակվում են, իսկ խաղաղ բնակիչները տառապում են հարձակումներից»,- ասել է Մոգերինին: Նրա խոսքով՝ ոչ մի «իրական պատճառ» չկա համաձայնվելու, որ սիրիական պատերազմը վերջին է հասել, իսկ իրավիճակը կարող է մոտ ժամանակներս նորմալանալ: ԵՄ-ն Սիրիայում խաղաղ գործընթացի համար միակ ուղին տեսնում է բանակցությունները Ժնևում, որոնք ընթանում են ՄԱԿ-ի հովանավորությամբ, հավելել է Մոգերինին: Միայն ՄԱԿ-ը կարող է երաշխավորել սիրիական հարցի «հուսալի շրջանակներ քաղաքական լուծման համար»: Միայն Ժնևում պայմանավորվածությունների ձեռքբերումից հետո ԵՄ-ն պատրաստ կլինի տրամադրել Սիրիայի վերականգնման համար խոստացված ֆինանսական միջոցները, նշել է Մոգերինին: ԱՄՆ-ը պատրաստ է մինչ 2021-ը հաշտվել Ասադի նախագահության հետ ԱՄՆ իշխանությունները պատրաստ են համաձայնել մինչ 2021 թվականը նշանակված հաջորդ նախագահական ընտրությունները Սիրիայում իշխանության ղեկին նախագահ Բաշար Ասադին մնալուն։ Այս մասին հայտնում է The New Yorker-ը՝ հղում անելով ամերիկացի և եվրոպացի քաղաքական գործիչների տվյալներին։ Պարբերականը նշում է, որ այդ որոշումն արտացոլում է իրականությունը տեղում և Սիրիայի դաշնակիցների՝ Ռուսաստանի, Իրանի և «Հըզբոլլահ» շարժման հաջողությունը, որոնք աջակցում են Սիրիայի նախագահին։ Այժմ Սիրիայի կառավարությունը վերահսկում է տարածքի հիմնական մասը, ներառյալ Դամասկոսը, Համան, Հոմսը, Լաթաքիան և Հալեպը։ ԶԼՄ-ները նշում են, որ ԱՄՆ-ը մեկուսացվել է հզոր եռյակի՝ Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի կողմից, որոնք այժմ գերիշխում են խաղաղ գործընթացում։ Հաղթանակ՝ հաղթանակից հետո Անցյալ ամիս կարևոր իրադարձություն տեղի ունեցավ, որն էլ նախանշում է Պուտինի վերջին այցն ու «անակնկալ» հայտարարությունը: Սոչիում կայացավ Վլադիմիր Պուտինի և Բաշար ալ Ասադի հանդիպումը: Պուտինը շնորհավորեց Ասադին այն արդյունքների կապակցությամբ, որոնց Սիրիան հասնում է ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարում: ՌԴ ղեկավարն առանձնահատուկ ընդգծեց սիրիացի ժողովրդի քաջությունը ծանր փորձությունների միջով անցնելու, աստիճանաբար հաղթանակին մոտենալու, ինչպես նաև ահաբեկիչներին վերջնական ջախջախելու հարցերում: Նա նշել էր, որ հիմա Սիրիայում գլխավորը քաղաքական գործընթացներին անցումն է, Սիրիայի նախագահ Բաշար Ասադը պատրաստ է աշխատել նրանց հետ, ովքեր խաղաղություն և կարգավորում են ցանկանում. «Կարծում եմ՝ հիմա, իհարկե, ամենագլխավորը քաղաքական գործընթացներին անցումն է, և գոհունակությամբ նշում եմ ձեր պատրաստակամությունը աշխատելու բոլորի հետ, ովքեր խաղաղություն և կարգավորում են ցանկանում»: Ասադն իր հերթին ընդգծել է, որ Մոսկվային և Դամասկոսին հաջողվել է պահպանել Սիրիայի տարածքային ամբողջականությունն ու անկախությունը: Ակնհայտ է, որ Մոսկվան, Անկարան և Թեհրանը լուրջ առաջընթացի հասան սիրիական կարգավորման շուրջ բանակցություններում։ Դատելով Սիրիայի շուրջ աշխարհաքաղաքական զարգացումներից, առաջնորդների՝ տարածաշրջանային հանդիպումների առատությունից ու դրանց ընթացքում հնչած հայտարարություններից՝ Պուտինն ու Ասադը, արդեն գրեթե մեկ ամիս է, ինչ տոնում են հաղթանակը: Ակնհայտ է նաև, որ սիրիական ճգնաժամն այլ փուլ է թևակոխել, այդ խաղում դերակատարները՝ իրենց աշխարհաքաղական և տարածաշրջանային շահերին համահունչ, փորձում են նոր առաջնահերթություններ ու ազդեցության ամրապնդման ուղղությամբ նոր քայլերի դիմել՝ պահպանելով իրենց ազդեցությունը: Խոշոր հաշվով, կարող ենք արձանագրել՝ Պուտինը փրկեց Ասադին, բայց՝ ոչ միայն: Այս համատեքստում Ռուսաստանն իր ազդեցությունն ու կշիռը պահպանեց աշխարհաքաղաքական այս լուրջ գործընթացում: Ընդամենը մի քանի տարի առաջ քչերն էին կարծում, որ օրինակ Սիրիայի հարցում պետք է Պուտինի հետ քննարկումներ անցկացնեն: Այսօր բոլորի համար պարզ է, որ ոչ միայն առանց Պուտինի, այլև բացառապես Պուտինի հետ պետք է քննարկեն սիրիական ճգնաժամը: Մետաքսյա Շալունց

դիտվել է 62 անգամ
Լրահոս
Էս ո՞նց եք խեղաթյուրում․․․ իրավիճակը լարվեց Արման Եղոյանի աբսուրդային խոսքից (video) Թալինի իջևանատանը հնագիտական ուշագրավ գտածոներ են հայտնաբերվել «Սրի տակով պիտի անցնեն»․ Քրիստինե Վարդանյանի պատասխանը՝ Արման Եղոյանին (video) Ճակատ ճակատի մեքենաներ են բախվել․ վիրավոր կա Իմ և ընտանիքիս անվտանգության ողջ պատասխանատվությունն ընկնում է Բիձինա Իվանիշվիլիի վրա. Ղարիբաշվիլի Աննա Հակոբյանի հետ կհամագործակցե՞ք․ Լիլիթ Գալստյանի պատասխանը (video) ՇՏԱՊ․ Վիրավորանքներ ու լեզվակռիվ ԱԺ-ում՝ Վահագն Ալեքսանյանի խոսքից հետո (video) Մասիվի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը, «Nissan»-ը և «Renault»-ը․ կա 3 վիրավոր «Սու՛ս մնացեք», «Զու՛սպ եղեք»․ լարված երկխոսություն ԱԺ կանանց միջև (video) Կարժենա 15 միլիարդ դոլար Իսրայելական ինքնաթիռներն ու հրետանին հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային բնակավայրերին Այս ամբիոնում ատելություն է գեներացվել՝ դուք դիրիժորն եք. Լիլիթ Գալստյանը՝ ՔՊ-ին (video) Երևանում 6 հարկանի բնակելի շենքում 4-րդ օրն է՝ լույս չկա․ բնակիչներն ահազանգում են Հարյուրավոր միգրանտներ 24 ժամվա ընթացքում վերադարձել են Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Մելիքսեթ Պողոսյանի որդուն դատարանն արդարացրել է Էդ Անդրանիկ Քոչարյանը տապալե՞լ էր հանձնաժողովի գործերը․ Մանուկյանի դիպուկ պատասխանը Ալեքսանյանին (video) Չենք ուզում այդպիսի անարխիկ վիճակ լինի երկրում, երբ ղեկավարը զբաղվում է ամեն ինչով բացի իր գործից Երևանի դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. մանրամասներ Հորմուզ-Բաբ էլ-Մանդեբ համակարգը և Իրանի ռազմավարական ճարտարապետությունը․ Արամ Շահնազարյան Սամվել Կարապետյանն այս բարդ ժամանակաշրջանում ստանձնել է մի նոր առաքելություն Կոլումբիայում երկրաշարժից վնասը գնահատվում է 9,6 միլիարդ դոլար Օձունի տներից մեկում հրդեհ է բռնկվել․ տուժածներ չկան Գործող ռեժիմը թիրախավորում է համազգային խնդիրներով զբաղվող գործիչներին․ Տիգրան Աբրահամյան Սուր հարցուպատասխան Գեղամ Մանուկյանի և ՔՊ-ականների միջև (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am