Արցախահայության ազատության ու պետականութան համար պայքարում 12 ազատամարտիկներ զոհվեցին Աստղաշենում

Արցախի թեմը հիշատակել է Ադրբեջանի կողմից օկուպացված Աստղաշենը։

Աստղաշենը գտնվում է ԱՀ կենտրոնական հատվածում՝ Ասկերանի շրջանում՝ նախկինում՝ Արցախի Խաչեն գավառում:

Գյուղի շրջակայքում Ք. ա. 2–1–ին հազարամյակներից մնացած դամբարանները, միջնադարյան տապանաքարերը վկայում են, որ հնագույն ժամանակներից քննության առարկա տարածքը բնակեցված է եղել: Տեսակետ կա, որ նախկինում բնակավայրը անվանվել է Քարաղբյուր: Գյուղում պահպանվում են Փռնգյուլանց Սուրբ, Խաչին տակ, Կապեն խաչ, Չիմանեն խաչ, Յերե նահատակ կամ Խաչին դոշ սրբավայրերը:

Ղարաբաղի խանության շրջանում գյուղը թարգմանաբար վերանվանվել էր Դաշբուլաղ:

18–րդ դարում գյուղում կառուցվել էր Ֆրանգյուլի վանքը, 1898 թ.` Սբ. Գևորգ եկեղեցին: 1898 թ. օգոստոսի 24–ին բնակավայր էր ժամանել Ամենայն հայոց կաթողիկոս Խրիմյան Հայրիկը: Եկեղեցու մուտքի պատին պահպանվում էր Ամենայն Հայոց կաթողիկոսի այցի մասին վկայող արձանագիր քարը:

19–րդ դարի 90–ական թվականներին գյուղում կար 136 տուն, 1124 բնակիչ:

1917–1920 թթ. արցախահայ պետականության վերակերտողներից, ով նաև Ազգային խորհրդի առաջին նախագահն էր, ծագումով աստղաշենցի Հայրապետ Մուսայելյանն էր: 1919 թ. ապրիլի 29–ին Աստղաշենում է կայացել է արցախահայության 5–րդ համագումարը:

1920 թ. գյուղում կար 450 տուն, 1600 բնակիչ: Այն ԼՂԻՄ խոշոր բնակավայրերից էր:

Հայրենական մեծ պատերազմին Դաշբուլաղից մասնակցել է 400 մարդ, զոհվել է 124–ը: Նրանց հիշատակին գյուղում հուշարձան է կանգնեցվել:

Արցախյան ազատագրական շարժման առաջին շրջանում` 1989–1990 թվականներին, գյուղում ինքնապաշտպանական ջոկատ է ստեղծվել։ Արցախահայության ազատության ու պետականութան համար պայքարում 12 ազատամարտիկներ զոհվել են: Գյուղում նահատակների հիշատակը հավերժացնող կոթող է կառուցվել:

1887–88 ուսումնական տարում Դաշբուլաղում ծխական եկեղեցական դպրոց էր բացվել: Խորհրդային տարիներին գյուղում կար ութամյա դպրոց, որը հետագայում միջնակարգի կարգավիճակ ստացավ։ 2014 թ. գյուղում դպրոցական նոր շենք է կառուցվել: 1996 թ. հունվարի 31–ին գյուղը վերանվանվել է Աստղաշենի: Բնակավայրի աղբյուրներն են` Քարե, Ալեքսանի, Պլպլան, Վերին, Նապաստակի, Վանուն, Ալիսանի, Քրամի, Վետանց, Ղշլաղեն, Մոսունց ծորին: Աստղաշենի ազգատոհմերն են` Լելունք, Նեսունք, Դադաշանք, Գյուզողանք, Անդրունք, Բուդաղանք, Հաբունք, Բոզունք, Քիդունք, Կոծունք, Մեժունք, Ուղղակունք, Բագրատանք, Կքորանք, Սվարանք, Ըղվալանք, Քոշունք, Թլիշանք, Վերդյաններ, Կարապետյաններ, Խաչատրյաններ, Ղահրամանյաններ, Ղազարյաններ, Ջհանգիրյաններ, Բաբայաններ, Պետրոսյաններ, Գրիգորյաններ, Սարգսյաններ, Աղաբալյաններ, Աղայաններ: Աստղաշենում 1987 թ. կար 208 տուն, 703 բանկիչ (նրանց մի մասը ադրբեջանցիներ էին), 2010 թ.՝ 128 տուն, 505 բնակիչ, 2018 թ.` 138 տուն, 512 բնակիչ:

դիտվել է 250 անգամ
Լրահոս
Փաշինյանը հերթով իր հռչակած նշաձողերը հանում է «ազգայինի» ցանկից. Լևոն Զուրաբյան Ավտովթար Արագածոտնի մարզում․ մեքենան մի քանի պտույտ գլորվել և հայտնվել է դաշտում, կա 4 վիրավոր Պարեկներն ու երիտասարդները մեքենայում բռնկված կրակից փրկել են ՌԴ քաղաքացուն ու ընտանիքի անդամներին Աշնան վերջին լիալուսինը՝ Երկրին ավելի մոտ «Լեռնավանում քարոզարշավը ուղեկցվել է հայհոյանքներով ու քաշքշուկով». Դանիել Իոաննիսյան «ԱՄՆ նախագահի այս տրամադրությունները հետևանք են նաև Շենժենում տեղի ունեցած Պուտին-Սի-Թրամփ եռակողմ հանդիպման համատեքստի». Սուրեն Սուրենյանց Հենց այսպես է ձևավորվում անհիշողություն մանկուրտը․ Արմեն Հովասափյան Մալանկարա Ասորի Ուղղափառ եկեղեցու կաթողիկոս-պատրիարքն աղոթում է Հայ Եկեղեցու և նրա գահակալի համար Ուժեղ քամու հետևանքով ծառեր ու տանիքներ են վնասվել Ջերմուկի ջրաբանական արգելավայրի 37.2 տոկոսն օկուպացված է Ադրբեջանի կողմից․ «Հետք» Տուժողի տնից հափշտակել են 155 հազար եվրո գումար Որևէ կողմ պաշտոնապես չի չեղարկել այդ հայտարարությունը Ֆիդանը հայտարարել է Սիրիայի դեմ Իսրայելի կողմից հնարավոր գործողության մասին Հայ Առաքելական Եկեղեցիներում մատուցվում է Սուրբ Պատարագ Մարդը պիտի սովորի ուրախանալ ուրիշների հաջողությամբ․ Կարապետյան Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 22-ին Երևանում բախվել են Zeekr-ը, Mercedes-ը և Volkswagen-ը. կան վիրավորներ Բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Volkswagen»-ը Ֆրանսիայում 144 մարդ է ձերբակալվել «Եթե ընդդիմությունը գնա հանրաքվեի, դա քաղաքական ինքնասպանություն կլինի»․ Վահե Գրիգորյան Քաղցրավենիքի գործարանում բռնկված հրդեհի հետևանքով երեք մարդ է զոհվել Գրիշա Սարգսյանը դարձել է հաղթող՝ նվաճելով 2 ոսկե մեդալ Այս նոր իրականության գինը չափվում է հարյուր հազարավոր մարդկային կյանքերով․ Լևոն Ազիզյան «Կառավարությունը փող չունի, դրանք մեր փողերն են, որ լիուլի մսխում է իր կայֆերի համար»․ Ոսկան Սարգսյան Նոյեմբերի 23-ին լույս չի լինի․ հասցեներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Նոյեմբերի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանադյանը Նոյեմբերի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Նոյեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանադյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Րաֆֆի Հովհաննիսյանը Նոյեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am