Դեմարշ Վիգեն Սարգսյանի դեմ. ի՞նչ կորոշի Սերժ Սարգսյանը

«Ժամանակ» թերթը գրում է. «Բանակում պրոֆեսիոնալ զինվորականության ու Երկրապահի վերնախավի ներդաշնակություն եղել է Վազգեն Սարգսյանի, մասամբ էլ` գործող նախագահ Սերժ Սարգսյանի նախարարության շրջանում: Բանակային երկու սեգմենտների հարաբերություններում մշտապես չհասկացվածություն է եղել և այստեղ խնդիրը միայն բանակին առնչվող հարցերը չեն, ավելի շուտ` դրանք մղված են երկրորդ պլան ու օրակարգում ավելի գլոբալ հակասություններն են, որոնք թելադրված են իշխանության կառուցվածքով, որոշակիորեն` նաև պետության ու բանակի կենսագրությամբ: Այս համատեքստում Վիգեն Սարգսյանի վրա բավականին պատասխանատու առաքելություն է դրված, որովհետև նա, ըստ էության, չի պատկանում բանակային երկու սեգմենտներից որևէ մեկին և բովանդակային հարթության վրա նրա պաշտոնավարումը նույնանում է բանակում նախագահական ուղղակի կառավարման հետ, երբ Սերժ Սարգսյանը երկրում նոր համակարգի կայացմանը զուգահեռ փորձում է` Վիգեն Սարգսյանի միջոցով, դրա մինի մոդելը ներդնել զինված ուժերում: Այս համատեքստում Վիգեն Սարգսյանն անհրաժեշտություն ունի ազատվել օդիոզ կերպարներից ու այս հարթության վրա պետք է դիտարկել Հայկազ Բաղմանյանի ազատումը, ինչն ավելի շատ աղերսվում է իշխանությունը «հրացանովոր մարդկանցից» ազատելու Սերժ Սարգսյանի մտադրության, քան` հակոռուպցիոն պայքարի հետ: Նոր համակարգը, գոնե արտաքուստ, ավելի բաց ու մարդակենտրոն պետք է լինի` ազատված օդիոզ կերպարներից: Մյուս կողմից` բանակային ռեֆորմները հնարավոր են, եթե դրանց շուրջ առկա է քաղաքական, հանրային լայն կոնսոլիդացիա, հակառակ պարագայում` դիմադրության ներքին կենտրոնները կարող են չեզոքացնել արդիականացման որևէ փորձ: Վիգեն Սարգսյանն առայժմ ունի միայն Սերժ Սարգսյանի աջակցությունը, իսկ քաղաքական ընդդիմության և քաղաքացիական հասարակության հետ նրա հարաբերությունները, մեղմ ասած, հեռու են բավարար լինելուց: «Հիմա Բաղմանյան Հայկազի վրա ցեխ շպրտենք ու պրծա՞նք, վե՞րջ։ Մի քանի անգամ էլ կարող է հրաման չի կատարել կամ թերացել է»,-այսօր, ըստ էության, Վիգեն Սարգսյանին հակադարձել է ԵԿՄ ամենաազդեցիկ անդամներից մեկը` ԱԺ պատգամավոր Սեյրան Սարոյանը: ԵԿՄ-ում, ըստ ամենայնի, որոշել են դիմադրություն ցույց տալ Վիգեն Սարգսյանին: Մանվել Գրիգորյանի շրջապատում կամ չեն գիտակցում, որ Վիգեն Սարգսյանն առայժմ ինքնուրույն սուբյեկտ, չէ ու իրենք, ըստ էության, հակադրվում են Սերժ Սարգսյանին, կամ էլ` գիտակցում են, սակայն վստահ են, որ վերջինս չի կարող յոլա գնալ առանց իրենց աջակցության: Ընդ որում` Սեյրան Սարոյանն ակներև փորձում է պաշտպանել այն ստատուս-քվոն, որն այսօր գոյություն ունի, երբ Երկրապահի ազդեցիկ գործիչների պետական կարգավիճակն ապահովում է նրանց, մեղմ ասած, բարեկեցիկ կյանքը, արտոնյալ կարգավիճակը: Խնդիրը` Հայկազ Բաղմանյանի անձը չէ, այլ նրանով ու մյուս ազդեցիկ երկրապահների կարգավիճակներով պայմանավորված ներիշխանական ստատուս-քվոն, որի վերանայումը երկրապահական, այսպես կոչված, էլիտան համարում է հարված իր դիրքերին: Պատահական չէ, որ ընդդիմադիր գործիչների հետ նույնանալուց միշտ զգուշացող ԵԿՄ փաստացի երկրորդ դեմքն այսօր կանգնել է նաև «իրենց ախպեր» Սեյրան Օհանյանի թասիբին` պնդելով, թե «շառ» են անում այն մարդիկ, ովքեր ՊՆ նախկին նախարարի անունը կապում են «Նորք-Մարաշի» զինված խմբի հետ: Երկրապահն ակնհայտ դիմադրություն է ցույց տալիս Վիգեն Սարգսյանին, ինչն իր դրսևորումն անխուսափելիորեն ունենալու է նաև բանակում: Վիգեն Սարգսյանն ակնհայտորեն չի կարող ինքնուրույն չեզոքացնել այս մարտահրավերը: Արդյո՞ք նա հերթական անգամ կստանա Սերժ Սարգսյանի աջակցությունը, թե՞ Սերժ Սարգսյանը կնախընտրի առայժմ որոշակի դիստանցիայով հետևել Վիգեն Սարգսյանի ու ԵԿՄ-ի տակավին խուլ դիմակայությանը»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 154 անգամ
Լրահոս
Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է Արտենի գյուղում բնակիչները դատապարտում են դպրոցի մուտքի պատից Անդրանիկի նկարի ապամոնտաժումը Արարատում կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ ստացած տղամարդը այսօր մահացել է Չարենցավան-Ալափարս ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա վիրավոր Օրենքը պիղծ դավաճանի կամքն է իջեցված ստորության, նենգության աստիճանի. Սայաթ Շիրինյան Դեռ չի վերացվելու Վեհափառ Հայրապետի դեմ քրեական գործի հիմք դարձած անօրինակ արգելքների շարանը «Ականատես»-ը Ստեփանավանում ընտրությունների նախաշեմին խախտումներ է արձանագրել Սյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել են Դատական նիստում բերված ապացույցներվ՝ կալանք չպետք է կիրառվեր․ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Toyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր է ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչության ավարտի ժամկետը և սահմանված արգելքները Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարաձգվեց երկու ամսով Չեղարկվել է Վիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ Արման Աբովյանը ստանձնել է նոր պաշտոն Փաշինյա՛ն, դե ասել ես, արա՛ խոստումդ․․․ մենք պատրաստ ենք․ Արշակ Սարգսյան (video) Նորատ Տեր-Գրիգորյանցը սթափության հարված տվեց․․․ ի՞նչ է ձեր քաշը, արա՛․․․ Խաչիկ Մանուկյան (video) Ռուսաստանը շատ շուտով գալու է գազի գնի հետեւից . Նարեկ Կարապետյան Ադրբեջանցի հովիվին վերադարձնելու դեպքում մենք որևէ խնդիր չենք տեսնում. Նարեկ Կարապետյան Բոլորն էլ գիտեն, որ Ալիևի պահանջով են ուզում Սահմանադրությունը փոխել, բայց չի ստացվի. Նարեկ Կարապետյան Իսրայելը պատրաստվում է մասշտաբային ռազմական գործողություն անցկացնել Հորդանան գետի Արևմտյան ափին. Նեթանյահու Ընդդիմությու՛ն, գոնե հասկանու՞մ եք՝ ժողովրդի համբերությունն անսպառ չի․ Աշոտ Անդրեասյան (video) Դատարանը հրապարակում է Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ որոշումը Նիկոլ Փաշինյանի հերթական «տրյուկը»․ Արամ Սարգսյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am