Ինչու՞ է Ճապոնիայից վերադառնալիս Փաշինյանի օդանավը վայրէջք կատարել Մոնղոլիայում ու Ղազախստանում

«Հետքը» գրում է. «Սեպտեմբերի 5-ին ճապոնական Օսակայից վերադարձող ՀՀ կառավարական ինքնաթիռը 2 անգամ միջանկյալ կանգառ է կատարել Մոնղոլիայում եւ Ղազախստանում, սակայն ՀՀ վարչապետի աշխատակազմը թերի է պատասխանել «Հետքի» հարցմանը տեղի ունեցածի վերաբերյալ:

Վարչապետին հարցրել էինք, թե ինչ նպատակով է ինքնաթիռը կանգառ կատարել Ուլան Բատորում եւ Ալմաթիում՝ հաշվի առնելով հանգամանքը, որ պաշտոնապես որեւէ հաղորդագրություն չի եղել Մոնղոլիա եւ Ղազախստան մեկնելու մասին: Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից պատասխանել են, որ ինքնաթիռն Ուլան Բատորի օդանավակայանում կանգ է առել վերալիցքավորման նպատակով: Սակայն անպատասխան է մնացել մեր հարցը, թե ինչու է բորտն այնտեղ մնացել 3 ժամ:

Պատասխան չենք ստացել նաեւ հարցին, թե վերալիցքավորման համար ինչու է ընտրվել հենց Ուլան Բատորը, որը բավական հեռու է Օսակա-Երեւան հետադարձ թռիչքի ամենաօպտիմալ թվացող երթուղուց: Հարկ է նկատել, որ օգոստոսի 30-ին Երեւան-Թիենծին թռիչքի ժամանակ ինքնաթիռը Մոնղոլիայի օդային տարածք չէր մտել, փոխարենը վերջնակետ էր հասել՝ չինական Ուրումչիում միջանկյալ վայրէջք կատարելով։

Միաժամանակ Փաշինյանի աշխատակազմից չեն պատասխանել, թե ինչու է օդանավը Երեւան վերադառնալիս մի կանգառ էլ Ալմաթիում արել: Այսինքն՝ այս կանգառը որեւէ կերպ, այդ թվում՝ վերալիցքավորման նպատակով չի պատճառաբանվել:

ՀՀ կառավարական Airbus A319 ինքնաթիռը, ինչպես ժամանակին «Հետքին» հայտնել էին վարչապետի աշխատակազմից, նախատեսված է մինչեւ 5600 կմ հեռավորության թռիչքների համար:

Մյուս կողմից՝ նկատենք, որ Օսակա-Ուլան Բատոր թռիչքի հեռավորությունը, ըստ flightaware.com-ի, եղել է շուրջ 3050 կմ (խոսքը ոչ թե ուղիղ երթուղու, այլ տեղի ունեցած, փաստացի թռիչքի մասին է): Իսկ ահա Ուլան Բատորից մինչեւ Ալմաթի ՀՀ պետական օդանավն, ըստ նույն աղբյուրի, անցել է մոտ 2430 կմ: Ալմաթի-Երեւան փաստացի թռիչքն էլ եղել է 2830 կմ:

Նշենք, որ այս թվերը ճշգրիտ չեն, քանի որ flightaware.com-ը թռիչքների որոշ հատվածներում չի կարողացել հետեւել օդանավի շարժին եւ այդ հատվածներում երթուղին հաշվարկել է ամենակարճ ճանապարհով՝ ուղիղ գծով (նկարներում դրանք սպիտակ են): Բայց դա չի նշանակում, թե շեղումը մեծ է: Ամեն դեպքում, flightaware.com-ի համաձայն՝ Ուլան Բատոր-Ալմաթի-Երեւան թռիչքի ժամանակ օդանավն ընդհանուր անցել է 5260 կմ, այսինքն՝ ավելի կարճ, քան առանց վերալիցքավորման կարող էր անցնել կառավարական ինքնաթիռը:

Այս ֆոնին, նաեւ հաշվի առնելով վարչապետի աշխատակազմի լռությունը, պարզ չէ, թե ինչու է Airbus A319-ը վայրէջք կատարել Ալմաթիում:

Այսպիսով՝ պարզ չէ, թե ինչու է Օսակայից վերադառնալիս ՀՀ կառավարական ինքնաթիռը վերալիցքավորման նպատակով կանգառ կատարել ոչ թե Չինաստանի հյուսիսում գտնվող որեւէ քաղաքում, այլ օպտիմալ երթուղուց բավական հեռու ընկած Ուլան Բատորում, իսկ այնտեղից Երեւան թռչելիս եւս մեկ անգամ վայրէջք կատարել Ալմաթիում»:

դիտվել է 1449 անգամ
Լրահոս
Հրապարակվել են ժամը 14:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները 75 ընտրատեղամասում արձանագրվել է 117 խնդիրների և հնարավոր ընտրախախտումների վերաբերյալ գրանցում Հրապարակվել են ժամը 11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները 4 ընտրական տեղամասերում քվեարկության մեկնարկի ժամանակ ուղիղ հեռարձակումը խափանված է եղել․ ԿԸՀ Գորիսի բնակիչների համար Երևան-Գորիս երթուղով անվճար ուղևորափոխադրումներ են իրականացվում․ «Ականատես» Այցելած 222 տեղամասերում արձանագրվել է թվով 53 խախտում, կոնֆլիկտային իրավիճակի 2 դեպք Մոր քառասունքից էին վերադառնում. երեկ վթարից մահացած ամուսինները Եղվարդից էին Կոչ ենք անում իրավապահներին ապահովել թափանցիկություն ՏԻՄ ընտրություններից առաջ իրականացվող գործողություններում․ «Ականատես» Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 25-ին Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը կբողոքարկի նրա կալանքը երկարաձգելու որոշումը Հայաստանի առանձին շրջաններում սպասվում է անձրև Խոշոր ավտովթար` Կոտայքի մարզում. «Mybach»-ը կոտրել է գազատար խողովակներ․ կան վիրավորներ Վթարից տուժած 5 երեխաներից 2–ը վերակենդանացման բաժանմունքում են. վիրավորների մեջ 11 ամսական փոքրիկ կա Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում Ժամը 08:00-ից բացվել են 517 ընտրական տեղամասերը Հայաստանի 21 համայնքներում այսօր կայանալու են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ «Հայրենիք» կուսակցության ավագանու թեկնածու Զեփյուռ Աբգարյանին ուզում են երկու ամսով կալանավորել Իրանը չի թույլատրի ամերիկյան ռազմանավերի մուտքը Պարսից ծոց․ Իրանի ԶՈՒ ԳՇ պետ Մոսկվայի օդանավակայաններում հոկտեմբերի 24-ին չվերթներ են հետաձգվել և չեղարկվել ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար Էրդողանը հայտարարել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բարեփոխման անհրաժեշտության մասին Երևանում կառուցվող շենքից աշխատակիցը վայր է ընկել ու հայտնվել վերելակի հորանում․ նա մահացել է Հռոմի կենտրոնում հակամարտությունների դեմ լայնածավալ ցույց է ընթանում Վթար՝ Արենի բնակավայրի մոտակայքում. փրկարարները մեքենայից դուրս են բերել արգելափակված վարորդին Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանն աշխարհի չեմպիոն է
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am