Մխիթարյանը կրկին խաղադաշտ դուրս չի գա. նրա անունը չկա հայտացուցակում
Անգլիայի Պրեմիեր լիգայի 17-րդ տուրի շրջանակներում այսօր «Մանչեսթեր Յունայթեդը» կհյուրընկալի «Բորնմութին»: «Manchestereveningnews»-ը հրապարակել է այն ֆուտբոլիստների անունները որոնք ընդգրկվել են առաջիկա հանդիպման հայտացուցակում, սակայն այս անգամ ևս խաղը բաց կթողնի Հենրիխ Մխիթարյանը:
