Հայ կրթական հիմնարկությունը իր հեղինակավոր «Educational Visionaries Award» մրցանակը շնորհել է Ռուբեն Վարդանյանին և Վերոնիկա Զոնաբենդին

Սեպտեմբերի 7-ին, Բևերլի Հիլզի «Hilton» հյուրանոցում, Հայ կրթական հիմնարկությունը (AEF) Armenian Educational Foundation իր հեղինակավոր «Educational Visionaries Award» մրցանակը շնորհեց Ռուբեն Վարդանյանին և Վերոնիկա Զոնաբենդին։ Վերոնիկա Զոնաբենդը ներկա էր պարգևատրման արարողությանը և ստացավ մրցանակը նաև Ռուբենի փոխարեն, քանի որ Ռուբեն Վարդանյանը, ցավոք, շարունակում է մնալ ադրբեջանական գերության մեջ։

Մենք սրտանց շնորհավորում ենք Ռուբեն Վարդանյանին և Վերոնիկա Զոնաբենդին՝ այս արժանի և խորհրդանշական գնահատանքի կապակցությամբ։ Նրանց տեսլականն ու նվիրումը կրթությանը ոչ միայն փոխեցին Հայաստանի կրթական դաշտը, այլև բերեցին համաշխարհային ճանաչում։ UWC Դիլիջանի հիմնադրումը նոր հորիզոններ բացեց հազարավոր աշակերտների համար՝ այդ թվում նաև արցախցի ուսանողների, ովքեր հասանելիություն ստացան համաշխարհային կրթությանը։

Հատուկ շնորհակալություն ենք հայտնում նաև Հայ կրթական հիմնարկությանը՝ այս կարևոր նախաձեռնության համար։ AEF-ը տարիներ շարունակ եղել է արցախցի ուսանողների կողքին՝ տրամադրելով կրթաթոշակներ, ստեղծելով ուսման և զարգացման հնարավորություններ հայրենիքում։

Այս պարգևատրումը մեզ համար ևս մեկ առիթ է վկայելու, որ Ռուբեն Վարդանյանի և Վերոնիկա Զոնաբենդի ներդրումների շնորհիվ մենք կարողանում ենք իրականացնել բազմազան մարդասիրական ու կրթական ծրագրեր՝ հույս և ապագա բերելով հազարավոր մարդկանց։

Շնորհակալ ենք Ռուբենին և Վերոնիկային՝ իրենց տեսլականի, համարձակության և անշեղ նվիրումի համար։ Շնորհակալ ենք նաև Հայ կրթական հիմնարկությանը՝ կրթական մեծ առաքելության և հայ ուսանողներին մշտապես աջակցելու համար։

Այս կարևոր պահին ևս մեկ անգամ կոչ ենք անում միանալ Ռուբեն Վարդանյանի և մյուս հայ գերիների անհապաղ ազատ արձակման պահանջին։

դիտվել է 229 անգամ
Լրահոս
Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի հարյուրավոր մարտիկների և կառույցների ոչնչացման մասին Կստորագրեն ռազմավարական գործընկերության համաձայնագիր Իսրայելը ԱՄԷ-ին փոխանցել է առաջադեմ լազեր Իսրայելի իշխանությունների կողմից ձերբակալված նավատորմիղի թուրք մասնակիցները կվերադառնան հայրենիք Եվրոպայում բենզինի գինը բարձրացել է Եվրոպական խորհրդարանը խուսափել է մեղադրել Ադրբեջանին Թուրքիան վերաբացել է ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի սպանության գործը Ռուսական բանակը վերահսկողության տակ է վերցրել Թուրքիայի և Իրանի արտգործնախարարները քննարկել են ամերիկա-իրանյան բանակցությունների ընթացքը Արաղչին Բայրամովին ներկայացրել է Սահմանը հատում են 4 ժամում. հերթեր՝ Բագրատաշեն-Սադախլո անցակետում Իրանը նոր առաջարկ է տրամադրել «Mercedes»-ը Պռոշյան գյուղում վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար ՀԵՊԽ-ն ողջունում է Եվրոպական խորհրդարանի բանաձևը՝ Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության վերաբերյալ Առեղծվածային ու ողբերգական դեպք՝ Երևանում «Փաշինյանը ծախված, դավաճան մարդ է․ մարդ անվանելն էլ մի քիչ ամոթ է»․ քաղաքացի (video) «Այս իշխանությունը հենց հիմա ընտրակաշառք է բաժանում․ ի՞նչ լուր է տարածվել երեկ» Միքայելյան (video) Ասեմ, թե ինչ է սպասվում Ադրբեջանին․ Հայկ Նահապետյան (video) Ալեն Սիմոնյա՛ն, հեսա Ադրբեջանը նենց կերաշխավորի, որ ՀՀ-ից քարը քարին չի մնա․ Երվանդ Բոզոյան (video) Պուտինը պաշտոնապես զգուշացրել է Ալիևին ու Էրդողանին (video) Ասեմ՝ ոնց է Եվրոպան Մակրոնի գլխավորությամբ գցելու Հայաստանին․ Հրանտ Մելիքյան (video) Ասեմ՝ ինչ է անելու Ադրբեջանը, եթե Նիկոլն ընտրվի հունիսի 7-ին․ Երվանդ Բոզոյան (video) ՀՐԱՏԱՊ․ «Նիկոլենք մասսայական փողեր են փոշիացնում» (video) Կառավարությունը ՀԷՑ-ի համար առաջարկում է 380,000 դոլար. «Ազատություն» Փաշինյան Նիկոլը «սատանայի փաստաբանի» դերի մեջ է մտել
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am