«Դրսից մեզ օգնել են, որ բանակից բան չգողնանք». Սեյրան Սարոյանը՝ Հայկազ Բաղմանյանի մասին
«Գեներալ Հայկազ Բաղմանյանը շուտվանից էր ուզում դուրս գալ բանակից դաժը ես եմ իրան ասել էն ժամանակ դուրս մի արի:Հայկազ Բաղմանյանը միշտ լավ է ծառայել», - ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ-ական պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը՝ անդրադառնալով Հայկազ Բաղմանյանի՝ պաշտոնից հեռացմանը։ « Բաղմանյանի՝ պաշտոնից հեռացումը հավանաբար կապված էր նոր կադրերով ՊՆ շարքերը համալրելու հետ։Հիմա Բաղմանյան Հայկազի վրա ցեխ շպրտենք ու պրծանք, վերջ։ Մի քանի անգամ էլ կարողա հրաման չի կատարել կամ թերացել է», - նշեց նա։ Դիտարկմանը, թե ծառայությանը զուգահեռ Բաղմանյանը բիզնես է դրել ու բանակի հաշվին հարստացել, ունի շքեղ մեքենա, Սարոյանն ասաց. «Էդ շքեղ մեքենան ես գիտեմ որտեղիցա՝ Մոսկվայի Ալիկնա նվեր տվել։ Մենք խի ընկերություն չունե՞նք, շրջապա՞տ չունենք, բա մեր դրսի ընկերներն ի՞նչի համար են»։ Սարոյանը նաև հավելեց, որ ոչ ոք չի հարստացել բանակի հաշվին, և իրենց դրսի ընկերները, տեսնելով, որ իրենք գողություն չեն անում բանակից, օգնում են իրենց։ «Ընկերություն ունենք, որ գալիս տեսնում են 24 ժամ ծառայել ենք, էդ տղեքը մեզ տարբեր հարցերով օգնել են, որ էս ունենանք, էն ունենանք ու բանակից բան չգողանանք», - ասաց նա։
