«Ա1+». Նախարարը պետք է ապացուցի, որ հայաստանցի մինչեւ 15 տարեկան աղջիկների 25 տոկոսը մինչեւ 15 տարին լրանալը ունի սեռական հարաբերության փորձ

Ծառուկյանական պատգամավոր Գեւորգ Պետրոսյանին ափերից հանել է առողջապահության գործող նախարար Լեւոն Ալթունյանի «Ազատություն» ռադիոկայանով ասված այն միտքը, որ հայաստանցի մինչեւ 15 տարեկան աղջիկների 25 տոկոսը, ըստ հարցումների, մինչեւ 15 տարին լրանալը ունի սեռական հարաբերության փորձ: Նախարարը պետք է ապացուցի, որ իր հարցումները իրական են. «Բացառում եմ, որ այդպիսի վիճակագրություն իրականում լինի, որ Հայաստանում ապրող 15 տարին չլրացած աղջիկների 25 տոկոսը սեռական հարաբերության փորձ ունեցած լինի»: Պատգամավորը ենթադրում է, որ նախարարի հայտարարության հիմքում պապիլոմա վիրուսի դեմ Գարդասիլ կոչվող պատվաստանյութի օգտին քարոզչությունն է, որով պատվաստում են սեռական հասունացման եզրին գտնվող աղջիկներին. «Եթե իրենք ինչ-որ նախագիծ ունեն եւ իրանց պետք է էդ նախագիծն անցկացնել, ապա թող ուրիշ բան մտածեն, բայց ոչ մեր ազգային արժանապատվությունը, մեր ապագա մայրերի արժանապատվությունը վիրավորելու համար»: Աշխատանքի եւ սոցիալական ապահովության նախկին նախարարը, որը դուստր ունի, չի բացառում, որ գուցե 7 տոկոսը նման փորձ ունեցած լինեն, բայց 25 տոկոս՝ նշանակում է մինչեւ 15 տարեկան ամեն 4-րդ աղջիկը. «Ես չեմ ասում, որ Հայաստանում չկա այդպիսի մի 15 տարին չլրացած աղջնակ, որ սեռական հարաբերության փորձ ունենա։ Բայց որ մեր երկրում ապրող աղջիկների 25 տոկոսի 15 տարին չներկայացած այդպիսի անբարոյական մեղադրանք…»: Լեւոն Ալթունյանն, ըստ իրավաբան պատգամավորի, ըստ էության ցույց է տալիս, որ Հայաստանի իրավապահ համակարգը անգործության է մատնված, որովհետեւ մինչեւ 15 տարեկան երեխայի հետ սեռական հարաբերությունն ինքնին քրեական հանցագործություն է նույնիսկ, եթե այն տեղի է ունեցել երկկողմանի համաձայնությամբ. «Եթե 14 տարին չլրացած աղջկա հետ սեռական հարաբերություն են ունենում, ոչ միայն աղջկա հետ, այլեւ տղայի հետ,անգամ իր համաձայնությամբ ապա այդ համաձայնությունը իրավաբանական իմաստով նշանակություն չունի անձին պատասխանատվությունից ազատելու համար»: Գեւորգ Պետրոսյանը հիշյալ հայտարարության դեմ ըմբոստանում է որպես ծնող եւ պատգամավոր: Եթե նույնիսկ դուստր էլ չունենար՝ Լեւոն Ալթունյանը պետք է պատասխան տա որպես քաղաքական պաշտոնյա. «Դա հանցագործության մասին հաղորդում է»:

դիտվել է 27 անգամ
Լրահոս
Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է Արտենի գյուղում բնակիչները դատապարտում են դպրոցի մուտքի պատից Անդրանիկի նկարի ապամոնտաժումը Արարատում կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ ստացած տղամարդը այսօր մահացել է Չարենցավան-Ալափարս ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա վիրավոր Օրենքը պիղծ դավաճանի կամքն է իջեցված ստորության, նենգության աստիճանի. Սայաթ Շիրինյան Դեռ չի վերացվելու Վեհափառ Հայրապետի դեմ քրեական գործի հիմք դարձած անօրինակ արգելքների շարանը «Ականատես»-ը Ստեփանավանում ընտրությունների նախաշեմին խախտումներ է արձանագրել Սյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել են Դատական նիստում բերված ապացույցներվ՝ կալանք չպետք է կիրառվեր․ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Toyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր է ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչության ավարտի ժամկետը և սահմանված արգելքները Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարաձգվեց երկու ամսով Չեղարկվել է Վիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ Արման Աբովյանը ստանձնել է նոր պաշտոն Փաշինյա՛ն, դե ասել ես, արա՛ խոստումդ․․․ մենք պատրաստ ենք․ Արշակ Սարգսյան (video) Նորատ Տեր-Գրիգորյանցը սթափության հարված տվեց․․․ ի՞նչ է ձեր քաշը, արա՛․․․ Խաչիկ Մանուկյան (video) Ռուսաստանը շատ շուտով գալու է գազի գնի հետեւից . Նարեկ Կարապետյան Ադրբեջանցի հովիվին վերադարձնելու դեպքում մենք որևէ խնդիր չենք տեսնում. Նարեկ Կարապետյան Բոլորն էլ գիտեն, որ Ալիևի պահանջով են ուզում Սահմանադրությունը փոխել, բայց չի ստացվի. Նարեկ Կարապետյան Իսրայելը պատրաստվում է մասշտաբային ռազմական գործողություն անցկացնել Հորդանան գետի Արևմտյան ափին. Նեթանյահու Ընդդիմությու՛ն, գոնե հասկանու՞մ եք՝ ժողովրդի համբերությունն անսպառ չի․ Աշոտ Անդրեասյան (video) Դատարանը հրապարակում է Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ որոշումը Նիկոլ Փաշինյանի հերթական «տրյուկը»․ Արամ Սարգսյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am