«Աշխարհն իսկապես կարող է կանգնել նոր կարիբյան ճգնաժամի առաջ». Հակոբ Բադալյան

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը տելեգրամի իր ալիքում գրում է․

«Հաղորդվում է, որ ԱՄՆ զգալիորեն դուրս է բերում Արևմտյան Ասիայի ռեգիոնում տեղակայված իր զինուժը, մասնավորապես հարվածային օդուժն ու լիցքավորող օդանավերը: Դրանք, ըստ տարածվող տեղեկությունների, տեղափոխվում են ԱՄՆ:

Այդ առնչությամբ դիտարկումները տարբեր են: Ծոցի ռեգիոնից հարվածային ուժի տեղափոխումը ԱՄՆ պայմանավորում են կամ Վենեսուելայի հետ հնարավոր կոնֆլիկտի խորացումով, կամ պարզապես Ծոցի ռեգիոնում լարվածության նվազմամբ, կամ նույնիսկ հակառակը՝ հնարավոր լարվածության աճով պայմանավորված, երբ պարզապես ամերիկացիները այսպես ասած հեռանում են մարտադաշտից, միաժամանակ թուլացնելով Իրանի և նրա պրոքսիների զգոնությունը:

Սրանք միձազգային փորձագիտական դիտարկումներն են:

Այս համատեքստում, իհարկե ուշադրության արժանի է Վենեսուելան, բոլոր դեպքերում:

Այստեղ կա նոր կարիբյան ճգնաժամի շոշափելի նախադրյալ: Ինչպես հայտնի է, ԱՄՆ նախագահ Թրամփը սպառնում է Վենեսուելային:

Նրա համար դրա առիթը նարկոտրաֆիկն է, սակայն բուն շարժառիթները թերևս աշխարհաքաղաքական են:

Իհարկե նարկոթրաֆիկը բավականին լուրջ խնդիր է ԱՄՆ համար:

Թմրամոլությունը, թմրանյութերի վաճառքը, այդ ահավոր «ժանտախտից» մահացությունների թիվը ԱՄՆ-ում չափազանց լուրջ է, և այդ իմաստով իհարկե Թրամփի համար դա ոչ միայն առիթ է, այլ նաև պատճառ:

Սակայն, Վենեսուելայի հարցում իհարկե կան այլ մոտիվներ: Մասնավորապես, Վենեսուելան նավթով հարուստ, համառ քաղաքական հակադիր կենտրոն է, որը չի ենթարկվում ԱՄՆ աշխարհաքաղաքականությանը, բայց գտնվում է ԱՄՆ համար անմիջական շահերի գոտում, նրա ըստ էության հարևանությամբ:

Դրանից բացի, Վենեսուելան այդ իմաստով լավ հարաբերություն ունի Իրանի հետ, Իրանը շատ տնտեսական նախագծեր է իրականացնում այդ երկրի հետ: Այսինքն, Վենեսուելան նաև Իրանի գլոբալ խաղի տիրույթ է:

Դե, ավելորդ է խոսել Ռուսաստանի հետ Մադուրոյի հարաբերության մասին:

Սրանք Թրամփի համար իսկապես ռիսկեր են, և նա թերևս փորձում է չեզոքացնել դրանք, նարկոթրաֆիկի պատճառ-առիթի միջոցով: Նա սպառնում է հարվածել Վենեսուելային: Թրամփը ռազմական ուժի շոշափելի ծավալ է կենտրոնացրել այդ գոտում: Նախատեսում է տասը Ֆ35 կործանիչներ տեղակայել նաև Վենեսուելայի հարևանությամբ՝ Պուերտո-Ռիկոյում:

Վենեսուելայի նախագահ Մադուրոն հայտարարել է, թե հարգում է Թրամփին, բայց չի ցանկանում, որ նրա հետ հակադիր մոտեցումները վերածվեն ռազմական բախումների: Միաժամանակ նա հայտարարել է, որ ռազմական հարված ստանալու դեպքում իրենք կկռվեն:

Այս իմաստով, աշխարհն իսկապես կարող է կանգնել նոր կարիբյան ճգնաժամի առաջ, որն իհարկե նույնական չի լինի, ինչպես մոտ 6 տասնամյակ առաջ ամերիկա-սովետական բախումով հղի ճգնաժամը, բայց այդուհանդերձ կունենա իր մեծ ազդեցությունը»:

դիտվել է 360 անգամ
Լրահոս
ԵՄ-ն զգուշացրել է Ռեալը պատրաստվում է առաջին առաջարկն անել Ռոդրիի համար․ հայտնի է գումարի չափը Մորը սպանած 20-ամյա Էրիկին տեղափոխելու են հոգեբուժարան. «Հրապարակ» Ձերբակալվել է 41-ամյա տղամարդ Թուրքիայում պաշտոնյա է սպանվել Կառավարությունից արձագանք չկա․ անհայտ կորած զինծառայողների հարազատները պատրաստվում են նոր քայլերի Նարեկ Կարապետյանը համեմատել է Հայաստանի, Վրաստանի և Էստոնիայի տնտեսական քաղաքականությունները Փաշինյանը զանգահարել է Պուտինին. ՌԴ նախագահը կրկին ընդգծել է Կես տարում հասել է 1.3 մլրդ դոլարի 28-ամյա երիտասարդին ձերբակալել են Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին Հայ-իրանական դարավոր բարեկամությունը շատ ավելի ամուր է, քան ցանկացած սուտ մատնություն․ ԲՀԿ խոսնակ Հայաստանը Մ-17 ԱԱ-ում պայքարում է երեք բրոնզե մեդալի համար Երևանի ավագանու՝ պատգամավոր դարձած անդամների մանդատները տրվել են ցուցակների հաջորդ թեկնածուներին Հայկական ապրանքների արգելքներ, ԵՄ հանրաքվեի հարց․ կայացել է Փաշինյան-Պուտին հեռախոսազրույց Ռոնալդուն՝ պրոդյուսեր և դերասան. ինչ անակնկալ է սպասվում ֆուտբոլասերներին Խոշոր հրդեհ՝ Երևանում․ հրդեհաշիջումը շարունակվում է մոտ 5 ժամ Դանակով հարձակում Փարիզում․ երեք մարդ վիրավորվել է, կասկածյալը ձերբակալվել է 11 գյուղերում 27 ժամ ջուր չի լինի Ամուսինը պլաստմասե խողովակով հարվածներ է հասցրել «Ռուբեն Հախվերդյա՛ն, քո պատիժը ստանալու ես»․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկոլի հերթական սուտը բացահայտեմ․․․ Սուրեն Սուրենյանց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հուլիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հուլիսի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հուլիսի 28-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հուլիսի 27-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստանից Գառնիկ Դավթյանը Հուլիսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հուլիսի 24-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am