Պուտինի ու Էրդողանի պատմական-հակահրթիռային գործարքը

Նախօրեին Անկարայում կայացած ռուս-թուրքական բանակցությունները աշխարհի ուշադրության կիզակետում էր: Այդ բանակցությունների առանցքային թեման, իհարկե, Մերձավոր Արևելքում ստեղծված կացությունն էր, սակայն կարևոր չէր նաև Ռուսաստանի կողմից Թուրքիային C-400 տիպի հակահրթիռային համակարգերի վաճառքի շուրջ գործարքի մասին հատվածը: Ռուսաստանի կողմից Թուրքիային նորագույն C-400 տիպի հակահրթիռային համակարգերի վաճառքի շուրջ գործարքն ավարտին կհասցվի արդեն առաջիկա օրերին, Անկարայում, ՌԴ իր պաշտոնակցի հետ համատեղ ասուլիսի ժամանակ, հայտարարեց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: «Թույլ տվեք ինձ հատուկ ընդգծել, որ C-400 համակարգերի ձեռքբերման համար անհրաժեշտ բոլոր քայլերը մեր պաշտոնյաները կավարտեն արդեն այս շաբաթ կայանալիք հանդիպման ընթացքում: Ես նրանց հաջողություն եմ մաղթում և անչափ շնորհակալ եմ»,- դիմելով Ռուսաստանի նախագահին, ասաց Էրդողանը: Այսինքն, ստացվում է, որ ըստ Թուրքիայի նախագահի հայտարարությունների` Մոսկվան և Անկարան այժմ զբաղված են C-400 հակահրթիռային համակարգերի ձեռքբերման գործարքում առկա վերջին տեխնիկական խոչընդոտների հաղթահարմամբ: Դրանց հիմնական մասը, ըստ մոսկովյան մամուլի, վերաբերում էր գործարքի ֆինանսական կողմին: Դեռ բանակցությունների նախնական փուլում Անկարան հասկացնում էր ռուսական կողմին, որ թեև նորագույն սպառազինություն գնելու ցանկությունը մեծ է, այդուհանդերձ, թուրքական կողմը բավարար ֆինանսական միջոցներ չունի: Հակահրթիռային համակարգերի արտադրությամբ զբաղվող РосТех ընկերությունը, սակայն, հրաժարվում էր գնի հարցում զիջումների գնալ` փոխարենն Անկարային առաջարկելով Ռուսաստանից միջպետական վարկ վերցնել: Դեռ մայիս ամսին մոսկովյան РБК հեռուստաընկերությունը պնդում էր, որ թուրքական կողմն անում է հնարավորը՝ վարկ վերցնելու տարբերակից խուսափելու և Ռուսաստանից ավելորդ ֆինանսական կախվածության մեջ չհայտնվելու համար: Ռուսաստանի ղեկավարի երեկվա հայտարարություններից, սակայն, պարզ դարձավ, որ թուրքական իշխանություններն ի վերջո ստիպված են եղել համաձայնել ռուսական վարկի տարբերակին: «Այսօրվա աշխատանքի ընթացքում մենք վերջնականապես համաձայնեցրինք վարկային պայմանագիրը, որը, հուսով եմ, կստորագրվի առաջիկա օրերին»,- նշեց Վլադիմիր Պուտինը: Ռուսաստանի ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովի խոսքով էլ՝ վարկի տրամադրման բոլոր պայմանները համաձայնեցված են, և պայմանագիրը կկնքվի ամենամոտ ապագայում: РосТех ընկերության ղեկավար Սերգեյ Չեմեզովն էլ նշում է, որ Թուրքիային C-400 համակարգերի վաճառքի ընդհանուր ֆինանսական ծավալը հասնում է 2 միլիարդ ամերիկյան դոլարի: Նկատենք, որ պաշտոնական Վաշինգտոնը ոչ մեկ անգամ է այս գործարքի առնչությամբ դժգոհություն արտահայտել: ԱՄՆ-ը շարունակում է անհանգստություն հայտնել Ռուսաստանից Թուրքիայի կողմից С-400-ների ձեռքբերման վերաբերյալ, նշել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ուես Միթչելը: «Թուրքիայի հետ կապված ընդհանրապես, հիմա մեր ամենամեծ անհանգստություններից է վարքը, որը մենք տեսնում ենք վերջին օրերին, հատկապես մեր վարձած (ԱՄՆ դիվանագիտական առաքելություններում աշխատելու համար) տեղի անձնակազմի հանդեպ: Մենք շարունակում ենք աշխատել Թուրքիայի հետ որպես դաշնակցի, և շարունակում ենք անհանգստություն հայտնել շատ ոլորտներում, ներառյալ՝ С-400-ները… Դա թուրքերի հետ մեր խոսակցությունների մաս է»,- ասել է նա միջազգային հարցերով Սենատի կոմիտեի լսումների ժամանակ ելույթում: Այսպիսով, Պուտին-Էրդողան բանակցությունների արդյունքում, կարծես, վերջանական համաձայնություններն են ձեռք բերվել աղմկահարույց С-400 զենիթա-հրթիռայի համալիրների մատակարարման հարցում: Այս գործարքն էլ իր հերթին, անշուշտ, ի ցույց է դնում ռուս-թուրքական տպավորիչ հարաբերությունների մակարդակը: Աշխարհաքաղաքականից մինչև ռազմատնտեսական ոլորտ՝ Պուտինն ու Էրդողանը ցույց են տալիս փոխշահավետ հարաբերությունները: Նրանք, անկասկած, միմյանց ավելի են վստահում, քան գործընկեր շատ առաջնորդների: Մետաքսյա Շալունց

դիտվել է 27 անգամ
Լրահոս
Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye Աշխարհի 3 ամենահզոր միջուկային տերությունների առաջնորդները պետք է խոսեն միմյանց հետ․ Ռուբիո
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am