Հին ընկերները դավաճանում են

Հայ հեղափոխական դաշնակցությունում վերջին ժամանակներս անհավատալի տրանսֆորմացիաներ են կատարվում։ Կար ժամանակ, երբ դաշնակցականները, ՀՀԿ-ականներից մեկ ոտք առաջ ընկնելով, հայտարարում էին Սերժ Սարգսյանի անշրջելիության, անփոխարինելիության մասին, սակայն այլոց հետ կոալիցիա կազմելու մասին մեղմիկ հովիկը փոթորիկ է բարձրացրել ՀՅԴ-ում։ Նրանց շարքերից հնչող վերջին հայտարարությունները գերազանցում են ցանկացած ընդդիմադիրի կողմից արվածին, ու եթե այսպես շարունակվի Հայաստանում վերջապես ռեալ ընդդիմություն կունենանք, որոնք առանց այլեւայլությունների կխոսեն իշխանության գործած մեղքերի մասին։ Դեռ չէին խամրել Արմեն Ռուստամյանի օրերս արած հայտարարության գույները, որ Սերժ Սարգսյանն ամենեւին էլ անփոխարինելի չէ, պարոն Ռուստամյանը նորն արեց։ «Ընտրությունները ե՞րբ չեն կեղծվել, հարգելիներս: Մենք հենց դա էլ ասում ենք՝ ընտրությունների կեղծիքները մի օր պետք է ավարտվեին»,- այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց իշխանության մաս կազմող ՀՅԴ խմբակցության ղեկավարը եւ մանրակրկիտ ներկայացրել ընտրազեղծարարության մեխանիկան․ «Այս ընտրությունների տարբերությունը այն է, որ կեղծիքներ Ընտրական օրենսգրքի հետ կապված, որ տեղամասում լցոնումներ, այն երեւույթները, որոնք մենք ունեցել ենք, թվեր նկարեն, մի ընտրություն կայանա, մի այլ ընտրության արդյունքներ ներկայացվեն, այդպիսի բաներ հո բացառվել են: Միակ պրոբլեմը այս ընտրությունների ժամանակ, որ եղել է, որի դեմ պիտի պայքարենք, ընտրակաշառքն է, որը, այո՛, այնքան է եղել, որը աղավաղել է ընտրությունների ամբողջ գործընթացը: Բայց սա է մենակ հարցը, այլ հարց ընտրական համակարգն այսօր չունի: Հիմա ընտրակաշառքի հարցն է, որը պիտի կարողանանք լուծել եւ դրա դեմ էլ պայքարելու ենք անպայման: Հաջորդ ընտրությունները հաստատ լինելու են շատ ավելի բարձր մակարդակով»: Նա ասում է, որ ընտրակաշառք բաժանողի ձեռքը պետք է կարողանան բռնել. «Ընտրակաշառքը նույն կոռուպցիայի նման բան է»: Ստացվում է, որ իշխանությունը, որի մաս է ՀՅԴ-ն, խոստովանում է իր ոչ լեգիտիմությունը։ Այո, դաշնակցականները կարող են ասել, թե իրենց ձայներն էլ են կեղծվել, իրենք ավելիին են արժանի, քան ստացել են, բայց եթե կեղծվել են ուրեմն ուրիշներն էլ ունեն իրավունք կասկածելու, որ հօգուտ ՀՅԴ-ի կեղծվել է նաեւ այդ կուսակցության ձայնը։ Սակայն Սերժ Սարգսյանի եւ վերջինիս իշխանության դեմ մեղադրանքները սրանով չեն ավարտվում։ Հարցին՝ Սերժ Սարգսյանի այն հայտարարությունը. «Նոր տարուց հետո՝ լինի մարզպետ, լինի նախարար կամ ինձ մոտ մարդ, չմիջնորդի որևէ համայնքապետի ներելու համար այդպիսի դեպքերում: Նորից եմ կրկնում` մենք պատրաստ ենք, եթե ինչ-որ դեպք է պատահել, որ մեզնից կախված չէ՝ դժբախտ պատահար և այլն, պատրաստ ենք ամեն ինչով օժանդակելու, բայց դիտավորյալ ձեռքերը կեղտոտելը մենք պատրաստ չենք այլևս հանդուրժել: Երևի առաջին անգամ եք ինձնից լսում այսպիսի խոսքեր, բայց իմ մոտեցումը միշտ այդպիսին է եղել» եւ պատասխանելով հարցին՝ հաղորդում չէ՞ այն մասին, որ Սարգսյանը նախարարի կամ մարզպետի միջնորդությամբ հանցագործություն կատարած գյուղապետին չի ազատել աշխատանքից՝ Ռուստամյանը հերքելով հաստատել է․ «Չէ, դրանից չի ենթադրվում միջնորդություն, որն ինքը լսել է, պարզապես ուզում է ասի, որ գործընթաց է տեղի ունենալու եւ որեւէ մեկը հին մեթոդներով նախկին հոգեբանությամբ չփորձի կանխել, ոնց որ Հայաստանում միշտ եղել է՝ միջնորդությամբ են անում, հովանավորչությամբ են անում, փորձում են կոծկել կատարվածները: Այսինքն, պարզ հայտարարվում է, որ այդպիսի դրսեւորումները այլեւս հնարավոր չի լինելու նոր Հայաստանում»: Հարցին՝ պե՞տք է նոր Հայաստան գնալ Սերժ Սարգսյանի հետ, որն իր օրոք կատարված այսպիսի հանցագործություններ խոստովանեց՝ Արմեն Ռուստամյանը պատասխանեց. «Գիտեք, նաեւ փաստ է, չէ՞, որ նույն Սերժ Սարգսյանի օրոք են այս փոփոխությունները կատարվել: Սա օդից չեկավ»: Իրականում ՀՅԴ-ի ողջ մտահոգությունը նոր Հայաստանում սեփական ճակատագրի մտահոգությունն է, որն էլ հին ընկերներին գցել է նույնիսկ դավաճանության գիրկը։ Նրանք անխնա քննադատում են իշխանություններին՝ մոռանալով, որ հավասար պատասխանատվություն են կրում ժողովրդի առջեւ, եւ եթե գող է ՀՀԿ-ն, ապա նույնպիսին է նաեւ ՀՅԴ-ն, եթե ՀՀԿ-ն ընտրություններ է կեղծել, ապա ՀՅԴ-ն էլ լեգիտիմացրել է այդ ընտրությունները։ Պետք չէ կեղծ բարոյականություն խաղալ ու փորձել հաճույք ստանալով կույս մնալ։ Սերժ Սարգսյանն էլ կամ պետք է արագ հստակություն մտցնի, թե որտեղ է լինելու ՀՅԴ-ն 2018-ից հետո, կամ պատրաստ լինի այդ կուսակցության հերթական խայտառակ մեղադրանքներին։ Անի Սահակյան

դիտվել է 88 անգամ
Լրահոս
Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye Աշխարհի 3 ամենահզոր միջուկային տերությունների առաջնորդները պետք է խոսեն միմյանց հետ․ Ռուբիո
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am