Արտակարգ իրավիճակ Արարատի մարզի Մարմարաշեն գյուղում.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ մարտի 2-ի առավոտյան ժամը 09:00-ից Արարատի մարզի Մարմարաշեն գյուղի Սուրբ Գևորգ եկեղեցու և գուղապետարանի դիմաց հավաքվել են մեծ թվով տեղի բնակիչներ, ովքեր արդարացիորեն բարձրաձայնում են, որ, երբ կառուցվում էր Երևան-Մեղրի ավտոճանապարհը, կառուցող ընկերությունները, ինչպես նաև Արարատի մարզպետարանն ու Կապի ու տրանսպորտի նախարարությունը, խոստացել էին, որ Մարմարաշեն-Մասիս ճանապարհին կառուցվելու է կամուրջ, սակայն ճանապարհը կառուցվեց և ԽՍՀՄ տարիներից գործող այդ խաչմերուկը, որը գյուղացիներն օգտագործում էին առանց խոչընդոտի, փակվել է երկաթբետոնե արգելապատնեշներով: Գյուղի ժողովրդի հետ այս պահին հանդիպում է Մարմարաշենի գյուղապետ Էդիկ Հակոբյանը, ով ասում է, թե պատկան մարմիններն իրենց խոսքի տերն են. մարտի վերջերից սկսվելու է կամրջի կառուցման աշխատանքները, սակայն ժողովուրդը, ինչպես միշտ, ճիշտ է՝ չի հավատում, քանի որ նման խոստումներ քանի տարի է, լսում են. «Եթե կամուրջը կառուցվի, սա առաջին հերթին օգտակար կլինի ոչ միայն Մարմարաշենի, այլև հարևան գուղերի բնակիչների համար, էլ չենք ասում, որ խոշոր եղջերավոր անասունները գյուղացիները չեն կարողանում արոտավայր տեղափոխել, իսկ արոտավայր տեղափոխելու համար անասուններին պետք է 20 կմ-ի չափ անցկացնեն, որ նոր կարողանան հասնեն արոտավայր: Նույն եղանակով էլ արոտավայրից անասուններին պետք է գոմերն անեն, իսկ այդ 20 կմ-ը, անասունին որ տարան, կերածը կմարսի, իսկ կաթը էլ չի լինի»: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում տարեց գյուղացիներն էլ ասում էին. «Սաղս հայտնվել ենք Զիմզիմովի հայտնի ֆիլմում՝ դիփունքը խափում ին»: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ այս պահին գյուղացիները դադարեցրին բողոքի ակցիան՝ ասելով որ՝ մենք հավատում ենք մեր գյուղապետին ու վստահ ենք, որ նա ինչպես միշտ է կանգնել մեր թիկունքին, այս անգամ նույնպես կանգնել է և հայտնեց, որ պատկան մարմինները չեն խաբում, չեն խաբել և հարցը լուծվելու է կարճ ժամանակում: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

դիտվել է 64 անգամ
Լրահոս
Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Սրբուհի Գալյանի միջնորդությամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Մեխակ Գևորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեn Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության մասին Ռուսական համարանիշներով «Լադա»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով երեխաներ կան տուժած Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա 4 տուժած Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով ՀՀ-ում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am