«Հրապարակ» օրաթերթը գրում է․Սամվել Կարապետյանի գործով հատուկ վերանայման բողոքը (կալանքի երկարաձգումը վերացնելու, կալանքը բեկանելու մասին) մակագրվել է Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Ժենյա Մելիքսեթյանին։
Նա գործավարից է հասել դատավորի կարգավիճակի: 2024 թվականին Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանից տեղափոխվել է Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան։ Գործարար Սամվել Կարապետյանի գործով բողոքը Մելիքսեթյանը քննել է գրավոր ընթացակարգով, բայց որոշումը դեռ չի հրապարակվել, կհրապարակվի սեպտեմբերի 8-ին։ Որոշման ելքն իրավաբաններն ու փաստաբանները կանխատեսելի են համարում:
Ասում են` նա այդքան «դուխ» չունի, որ Նիկոլ Փաշինյանի անձնական «թշնամի» Կարապետյանին բաց թողնի, եւ երկրորդ վախ-կաշկանդվածություն էլ ունի` պայմանավորված իր ամուսնու հանգամանքով, որը, մեր տեղեկություններով, աշխատում է Գյումրիում՝ ԱԱԾ սահմանապահ զորքերում։
Երեկ գրել էինք, որ քաղաքական գործեր քննող մեկ այլ դատավորի՝ Միքայել սրբազանի գործը քննող Արմինե Մելիքսեթյանի ամուսինն էլ է ոստիկանության համակարգում ծառայում։ Ըստ ամենայնի, աղմկոտ գործերը պատահական չեն մակագրվում հենց այն դատավորներին, որոնք կառավարելի են, որոնց ընտանիքի անդամներն ուժային կառույցներում են աշխատում կամ պաշտոններ են զբաղեցնում:
Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը
Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Օգոստոսի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համահայկական ճակատ շարժման անդամ Նաիրա Գրիգորյանը
Օգոստոսի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Օգոստոսի 14-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Օգոստոսի 14-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Օգոստոսի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը