Ադրբեջանը լրջորեն հետևում է, որ Հայաստանը պաշտպանության ոլորտում հանկարծ որևէ զարգացում չունենա

ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը գրում է․

«ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը ոչ միայն հակադրվում է Հայաստանի պետական շահերին, այլ նաև սկզբունքային առումով ոտնահարում է ԵԱՀԿ գործունեության հիմքերը: Այն հակասում է մարդու իրավունքների պաշտպանության միջազգային համակարգին` լեգիտիմացնելով ուժով, ագրեսիայով հարցերի լուծումը և պատրանքային դարձնելով ու թղթի վրա թողնելով խաղաղության գաղափարն առհասարակ: Իսկ Հայաստանի իշխանությունը մասնակցեց այդ ավանտյուրային` հանուն իշխանություն պահպանելու հույսերի` «խաղաղություն» բառը կեղծ «հաղթաթուղթ» դարձնելու համար։

Իրականում, ԱՄՆ-ում օգոստոսյան գործընթացներից հետո Ադրբեջանի իշխանությունը փոքր անգամ չի փոխել իր քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ։

Նախ, Ադրբեջանի նախագահն արդեն մի քանի անգամ առաջ է բերել ՀՀ սահմանադրության փոփոխության պահանջը՝ այն ներկայացնելով իբրև «խաղաղության պայմանագրի» համար լրջագույն խոչընդոտ:

Ընդամենը երկու օր առաջ «Արևմտյան Ադրբեջան» համայնքի ղեկավարը, որը նաև Ադրբեջանի ԱԺ պատգամավոր է, հայտարարել է. «Այսօր Արևմտյան Ադրբեջան վերադարձի գաղափարն Ադրբեջանում համազգային գաղափար է։ Արևմտյան Ադրբեջանի փախստականների վերադարձը իրենց հայրենի բնակավայրեր՝ ներկայիս Հայաստանի տարածքում, երկու երկրների և ժողովուրդների միջև վստահության ու կայունության կարևոր պայման և երաշխիք է»։ Ի դեպ, մարդկանց ցուցակագրումները, ինչպես նշել եմ երեկ, սկսվել են դեռ մի քանի տարի առաջ։

Երբ ասում եմ, որ ադրբեջանական իշխանություններն այսպես ասած ID քարտեր են բաժանում «Արեւմտյան Ադրբեջան»-ի «ապագա» բնակիչների համար, եւս իրականություն է, քանի որ այդ կազմակերպությունը վերահսկվում է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի կողմից եւ, բնականաբար, դա իշխանության հովանավորությամբ գործող միավոր է։

Ադրբեջանի նախագահը օգոստոսյան փաստաթղթերի նախաստորագրումից հետո հայտարարել է, որ ավելացնելու է ռազմական հզորությունը։ Դրան զուգընթաց, Ադրբեջանը լրջորեն հետևում է, որ Հայաստանը պաշտպանության ոլորտում հանկարծ որևէ նոր համագործակցություն չսկսի կամ զարգացում չունենա:

Այս փաստերն ամենևին էլ սպառիչ չեն, բայց հստակ ցույց են տալիս ծանրագույն վտանգները ՀՀ ինքնիշխանության ու պետականության համար, ինչպես նաև պարզ դարձնում, որ այդ պայմաններում իրական խաղաղության մասին խոսել հնարավոր չէ։ Այդ մասին միակողմանի խոսում է միայն ՀՀ իշխանությունը և իշխանական պրոպագանդան` ՔՊ իշխանության պահպանության համար»։

դիտվել է 308 անգամ
Լրահոս
ԵՄ-ին անդամակցության ապագան խիստ մշուշոտ է, իսկ պատժամիջոցների հետևանքները՝ ցավոտ ու իրական. Արթուր Խաչատրյան ԵՄ խնդիրները թույլ չեն տա Հայաստանին փոխհատուցել ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում կրած վնասները․ ԱՀԾ «Մտե՛ք գյուղերը, վիճակը սարսափելի է․․․ դուք հասկանու՞մ եք՝ ինչ եք դուրս տալիս»․ Արման Աբովյան (video) Արցախի Ազգային ժողովի նախագահի ընտրության գործընթացն «Ազատ Հայրենիք» խմբակցության քաղաքական պատասխանատվության և նախաձեռնության տիրույթում է. Մետաքսե Հակոբյան Կամ Իրանը պահանջի հանրաքվեի դնել ԹՐԻՓՓ ուղղին իրագործելու, կամ Հյուսիս-Հարավ տրանսպորտային երթուղին շարունակելու հարցը.... Զաքարյան Մարիա Զախարովայի հայտարարությունները նախկին հայ-ադրբեջանական hակամարտության վերաբերյալ խեղաթյուրում են իրականությունը. Ադրբեջանի ԱԳՆ «Պուտինին Փաշինյանի զանգից հետո իրավիճակն ավելի է սրվել․ սպասե՛ք»․ Գառնիկ Դանիելյան (video) Ժանես Նազարյանը 9:0 հաշվով Բաքվում հաղթել է Թուրքիայի ներկայացուցչին ՀՀ-ի ընդդիմության հիմնական խնդիրը միասնական ռազմավարության եւ միասնական կարգախոսի բացակայությունն է Հայաստանը չի նշել ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ հանրաքվեի հստակ ժամկետները․ Պեսկով Փաստաբանների պալատը դատապարտել է Երեմ Սարգսյանի նկատմամբ իրականացվող գործողությունները ԵՄ-ն պահանջում է, որ Հայաստանը թուլացնի Մոսկվայի հետ հումանիտար կապերը ՀՀ իրավապահները իրավասո՞ւ են ֆիզիկական հարկադրանք կիրառելով TouchID-ով կամ FaceID-ով բացել հեռախոսը #ՈՒՂԻՂ․ Պուտինը Փաշինյանին 5 ամիս ժամանակ տվեց․ Երվանդ Բոզոյան (video) Ոչ ոք ինձ չի թելադրելու՝ վաճառել Թուրքիային F-35, թե ոչ. Թրամփ Պենտագոնը սկսել է վերանայել Եվրոպայում գտնվող ամերիկյան զորակազմի հարցը Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ ՌԴ զորքերը հարվածել են Ուկրաինայի նավահանգիստներին և նրանց ԶՈւ-ի համար գործող նավերին «Թուրք քաղտեխնոլոգները Նիկոլին ասել են հորթի պես ժպտալ ու…» (video) Տեր Զարեհի արձագանքը՝ Ռուբեն Հախվերդյանի հերյուրանքներին ու գռեհիկ բառապաշարին (video) «Փողի համար ՔՊ-ականներն արդեն իրար ծեծում են, սպա*ում, չեն կարողանում կիսել, էլ ի՞նչ եք սպասում» (video) « «Սատանի մայլեն քյանդրբազություն չե՛ն անում»․ ապտակ Մոսկվայից Փաշինյանին»․ Արման Աբովյան (video) Պուտինը երեկ վերջնաժամկետ է տվել Փաշինյանին․․․ հարցը պետք է լուծվի (video) Փաշինյանից հետո Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ Պետք է դադարեցվեն ՀՀ-ՌԴ կապերի վերաբերյալ Բաքվի առնչության մասին մեկնաբանությունները․ Ադրբեջանի ԱԳՆ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հուլիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հուլիսի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հուլիսի 28-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հուլիսի 27-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստանից Գառնիկ Դավթյանը Հուլիսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հուլիսի 24-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am