Գազայում նոր զոհերի թիվը գերազանցել է 40-ը, սովից մահացածների թիվը հասել է 367-ի

Գազայի բժշկական աղբյուրները հայտնել են, որ սեպտեմբերի 3-ի լուսաբացից ի վեր իսրայելական ուժերի կողմից սպանվել է 41 պաղեստինցի, որոնցից 30-ը՝ Գազա քաղաքում: Այս մասին հայտնում է Al Jazeera-ն։

 


Գազայի կառավարության մամուլի գրասենյակը հայտնել է, որ իսրայելական ուժերը շուրջ երեք շաբաթվա ընթացքում Գազա քաղաքի թաղամասերում պայթեցրել են մոտ 100 ականապատ ռոբոտ։

Գազայի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում սովից և թերսնումից ևս 6 մարդ է մահացել։ Այսպիսով, սովի և թերսնման զոհերի թիվը հասել է 367-ի, որոնցից 131-ը երեխաներ են։

 

 

Բացի այդ, իսրայելական ուժերը քանդող մեքենաների ուղեկցությամբ ներխուժել են Արևմտյան ափին գտնվող Դուրա քաղաք, ինչպես նաև Նաբլուս քաղաքի Բալատա ճամբար։

Միևնույն ժամանակ տեղեկություններ են տարածվել, որ Իսրայելի Սդե Թեյման բանտից ազատ արձակված ինը բանտարկյալներ ժամանել են Գազա։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) խոսնակ Հիշամ Մուհաննան մեկնաբանել է բանտարկյալների ազատ արձակումը։

«ԿԽՄԿ-ի թիմերն այսօր նպաստել են ինը պաղեստինցի բանտարկյալների ազատ արձակմանը և նրանց Քերեմ Շալոմի անցակետից տեղափոխել են ալ-Ակսայի նահատակների հիվանդանոց», – նշել է պաշտոնյան։

Իր հերթին, Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերն անդրադարձել է Գազայի աղետալի իրավիճակին։

«Մենք աշխատում ենք Գազայում հրադադարի, օգնության հոսքի, բանտարկյալների ազատ արձակման և երկու պետությունների բանաձևով կարգավորմանն ուղղված խաղաղության ծրագրի իրականացման ուղղությամբ», – նշել է նա խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ։

Գազայի առողջապահության նախարարությունը տեղեկացրել է, որ 2023 թ. հոկտեմբերի 7-ից վեր իսրայելական հարձակումների հետևանքով զոհված պաղեստինցիների թիվը հասել է 63 746-ի, վիրավորվել է 161 245 մարդ։

Իսրայելը Գազայի հատվածում ռազմական գործողություններ էր սկսել՝ ի պատասխան պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինյալների ներխուժման, որի հետևանքով զոհվել էր գրեթե 1200 մարդ, գերեվարվել՝ շուրջ 250 մարդ։ Շուրջ 50 պատանդ դեռ մնում է ՀԱՄԱՍ-ի մոտ. նրանցից միայն 20-ն է ողջ համարվում։

դիտվել է 145 անգամ
Լրահոս
Կրակոցներ են հնչել Արարատի մարզում․ մանրամասներ Հայ մարզիկներն Ադրբեջանում են. ինչ է սպասվում Արամ Մելիքյանին վրաերթի են ենթարկել Չի կարելի մեկ կախվածությունը փոխարինել այլ՝ հատկապես Ադրբեջանից ռազմավարական կախվածությամբ․ Անանյան Երկնային երեք երևույթ մեկ օրում Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքում․ վիրավորներ կան Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ Էլինա Ավանեսյանը պարտվեց կիսաեզրափակիչում. Համբուրգ Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026 թվականի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն Այս պատերազմը պետք է դադարեցվի. Տոկաևը՝ Պուտինին Իսրայելական հարվածների հետևանքով Գազայում նոր զոհեր կան Գրեթե ամբողջ աշխարհում ChatGPT-ի ծառայություններում լուրջ տեխնիկական խափանումներ են Ոչինչը ներկայացվում է տոկոսային հարաբերությամբ և մատուցվում 80 տոկոսանոց աճի շքերթով․ Բադալյան Ավելի քան մեկդարյա գաղտնիք Հերթական անգամ Արմեն Աշոտյանը ստիպված է ծննդյան օրն անցկացնել ճաղերի հետևում․ Մելիքյան Շոգ եղանակի պատճառով մեծացել է անտառային հրդեհների վտանգը Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում․ երկու վիրավորից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է Փորձում է հրաժարական տալ, բայց վարչակազմը դա թույլ չի տալիս․․․ Հայաստանը պարտավոր է այնպես կառավարել ռիսկերը, որ արտաքին ցնցումը չվերածվի ներքին ճգնաժամի ՀԺ-ն, «բարենորոգվելով», լրատվամիջոցից վերածվել է Եկեղեցու դեմ հերթապահ բամբասանքների «բեսեդկայի»․ Տեր Զարեհ Ֆրանսիայի դեսպանատան հյուրասիրության թունավորման հետքերով ստուգումներ կկատարվեն 4 ընկերությունում Ռուսաստանից բենզինի արտահանման արգելքը կտևի մինչև տարեվերջ. Նովակ 53-ամյա տղամարդուն տեղափոխել են այլ վայր, ապա երեխաների ներկայությամբ ծեծի են ենթարկել Ուկրաինայի հարվածը՝ ոչ միայն Ռուսաստանի, այլև ԱՄՆ-ի դեմ էր. Պեսկով Ծաղկաձորի ճոպանուղում քաղաքացիները մնացել են օդում. Armlur.am
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 27-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստանից Գառնիկ Դավթյանը Հուլիսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հուլիսի 24-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հուլիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հուլիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հուլիսի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Տեր-Եսայանը Հուլիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մանուկ Սուքիասյանը Հուլիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am