Վարո՞րդ, թե՞ կառապան. Սերժ Սարգսյանի պատկերացումը

Ժամանակ» թերթը գրում է. «Տեղական իշխանության մակարդակում հանցագործությունների մասին Սերժ Սարգսյանի դե ֆակտո հաղորդումը, որ հնչեց ՏԻՄ խորհրդաժողովում նրա ելույթի տեսքով, անհարմար դրություն է ստեղծել իրավապահ համակարգի համար: Սերժ Սարգսյանը հայտարարում է, որ գաղտնիք չէ, թե ինչեր են անում ՏԻՄ իշխանության ներկայացուցիչները: Եթե դա գաղտնիք չէ, ապա նշանակում է, որ իրավապահ համակարգն էլ գիտե: Եթե իրավապահ համակարգը գիտե, ապա հարց է առաջանում, թե ո՞ւմ է սպասում, որպեսզի արձագանքի: Եթե իրավապահ համակարգը չգիտեր, ապա այժմ արդեն գիտե և Սերժ Սարգսյանի հայտարարությունից հետո առնվազն պարտավոր են զբաղվել դրանով: Դա, օրինակ, նշանակում է, որ պետք է զրույցի հրավիրվի Սերժ Սարգսյանը, կամ ոստիկանապետը, գլխավոր դատախազը, հատուկ քննչական ծառայության պետը, Քննչական կոմիտեի ղեկավարը, կամ պարզապես այդ կառույցների քննիչները այցելեն Սերժ Սարգսյանին և հարցնեն, թե նա ի՞նչ տվյալների հիման վրա է արել հայտարարությունը: Բայց Հայաստանում Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը անգամ Մարտի 1-ից հետո չկանգնեցին քննչական մարմնի աշխատողներից որևէ մեկի առաջ, կամ չնստեցին ու բացատրություն չտվեցին այդ օրը իշխանությունում իրենց գործողությունների, որոշումների, հրամանների և դերակատարման մասին: Միամտություն է պատկերացնել, որ այդ բանը կարող է տեղի ունենալ ՏԻՄ մակարդակում չարաշահումների վերաբերյալ: Բայց, փաստորեն, ստացվում է, որ գործնականում «մերկացնելով» ՏԻՄ համակարգն ու ազդարարելով այդ համակարգի հանդեպ կենտրոնական իշխանության նոր քաղաքականության մեկնարկը, խաղի նոր կանոնների ձևավորումը և սահմանումը, Սերժ Սարգսյանն անուղղակի, սակայն բավականին թափանցիկ անվստահություն է հայտնում իրավապահ համակարգին: Իհարկե, ինքնին հասկանալի է, որ այդ համակարգը միանգամայն արագ կարձագանքեր ամենափոքր չարաշահմանն անգամ, եթե լիներ քաղաքական հրահանգ: Բայց փաստացի ստացվում է, որ իրավապահ համակարգը որպես այդպիսին, չի գործում, եթե քաղաքական հրահանգի հույսին է: Մի կողմից Սերժ Սարգսյանը ցույց է տալիս, որ իրավապահ համակարգը լիովին կախված է քաղաքական իշխանությունից, մյուս կողմից՝ այդպիսով պարզորոշ ակնարկում, որ իրավապահ համակարգ, որպես այդպիսին, գոյություն չունի: Ըստ այդմ էլ, Դիլիջանի նրա ելույթը հակասության մեջ է մտնում շաբաթներ առաջ Հատուկ քննչական ծառայությունում և ոստիկանությունում նրա ունեցած ելույթների հետ, որտեղ նա իրավապահ այդ երկու կառույցներին գործնականում նախատում էր, դիտողություն էր անում նախաձեռնողական չլինելու, հետևողական չլինելու, պատասխանատվությունը միմյանց վրա գցելու համար: Եթե այդ ելույթներն ունեին ազդեցություն, եթե դրանք հասել էին նպատակին, ապա իրավապահ կառույցները առնվազն պետք է առավել աշխույժ լինեին Դիլիջանի ելույթի կապակցությամբ և անցնեին գործի, ՏԻՄ համակարգում չարաշահումները բացահայտելու համար: Բայց նրանք դա չեն անում, ինչը նշանակում է, որ Սերժ Սարգսյանի ելույթները թե՛ Քննչական կոմիտեում, թե՛ Հատուկ քննչական ծառայությունում և թե՛ ոստիկանությունում, կամ մատնվել են բացարձակ անտարբերության, կամ՝ Սարգսյանն էլ, համակարգն էլ գիտեն, որ այդ ելույթները եղել են ուղղակի քարոզչական ակցիա, ինչպես Դիլիջանի ելույթի այն հատվածները, որոնք վերաբերում են բարեփոխումներին: Այս ամենը, իր ամբողջ հակասականությամբ, հուշում է մի բանի մասին, կամ վկայում թերևս վաղուց նկատելի մի բան՝ Սերժ Սարգսյանն իշխող համակարգը կառավարում է առանց ամբողջական «ճանապարհային քարտեզի», ինչի պատճառը թերևս այն է, որ այդ համակարգի հետ հնարավոր չէ, այսպես ասած, ճանապարհ գնալ: Համակարգ գործնականում չկա էլ, և այդ իսկ պատճառով Սերժ Սարգսյանը պարզապես ստիպված է տարբեր մասերն առաջ տանել, այսպես ասած՝ առանձին-առանձին: Իրավիճակը հիշեցնում է մեքենա, որը գործի է գցվում, մեխանիզմն աշխատում է, սակայն չի կարող առաջ շարժվել ու գնալ որևէ ճանապարհ, քանի որ ընթացքի համար նախատեսված մասերն այսպես ասած լիովին տարբեր են, միմյանց չեն համապատասխանում, և կարող են ընդամենը աշխատել կանգնած տեղում: Հայաստանի իշխող համակարգը ներկայումս հենց այդ վիճակում է, իսկ Սերժ Սարգսյանն էլ այն վարորդի, որն ունի մեքենայով ինչ-որ իքս ճանապարհ անցնելու և իգրեկ հանգրվան հասնելու խնդիր: Նա չի կարող թողնել մեքենան և գնալ «ոտքով», քանի որ հայտնի չէ, թե այդ դեպքում ինչպես կվարվի մեքենան, ով կգա և տիրություն կանի այն և կշրջանցի «ոտքով» գնացող Սարգսյանին, միևնույն ժամանակ էլ մեքենան ամբողջապես երթևեկելի չէ և անհրաժեշտ է այսպես ասած մաս առ մաս տանել առաջ: Դա էլ Սերժ Սարգսյանի ելույթներում արտացոլվող հակասական պատկերի խորքային տրամաբանությունը: Նա մեքենայի մի անիվն է գրկած առաջ տանում, հետո հետ է գալիս առաջ է տանում մյուս անիվը, հետո ռադիատորը, լույսերը, թափքը, այդպես շարունակ, հընթացս նաև փորձելով այսպես ասած նոր մասեր տեղադրել և ստանալ քիչ թե շատ երթևեկելի մեխանիզմ: Զարմանալի չէ, որ Սարգսյանը չի էլ պատկերացնում, թե ինչ է անելու ինքը 2018-ից հետո: Որովհետևչի պատկերացնում, թե ինչ է ստացվելու՝ մեքենա՞, թե՞ կառք, այսինքն՝ պահանջվելու է վարո՞րդ, թե՞ կառապան»: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 31 անգամ
Լրահոս
Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է Արտենի գյուղում բնակիչները դատապարտում են դպրոցի մուտքի պատից Անդրանիկի նկարի ապամոնտաժումը Արարատում կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ ստացած տղամարդը այսօր մահացել է Չարենցավան-Ալափարս ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա վիրավոր Օրենքը պիղծ դավաճանի կամքն է իջեցված ստորության, նենգության աստիճանի. Սայաթ Շիրինյան Դեռ չի վերացվելու Վեհափառ Հայրապետի դեմ քրեական գործի հիմք դարձած անօրինակ արգելքների շարանը «Ականատես»-ը Ստեփանավանում ընտրությունների նախաշեմին խախտումներ է արձանագրել Սյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել են Դատական նիստում բերված ապացույցներվ՝ կալանք չպետք է կիրառվեր․ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Toyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր է ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչության ավարտի ժամկետը և սահմանված արգելքները Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարաձգվեց երկու ամսով Չեղարկվել է Վիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ Արման Աբովյանը ստանձնել է նոր պաշտոն Փաշինյա՛ն, դե ասել ես, արա՛ խոստումդ․․․ մենք պատրաստ ենք․ Արշակ Սարգսյան (video) Նորատ Տեր-Գրիգորյանցը սթափության հարված տվեց․․․ ի՞նչ է ձեր քաշը, արա՛․․․ Խաչիկ Մանուկյան (video) Ռուսաստանը շատ շուտով գալու է գազի գնի հետեւից . Նարեկ Կարապետյան Ադրբեջանցի հովիվին վերադարձնելու դեպքում մենք որևէ խնդիր չենք տեսնում. Նարեկ Կարապետյան Բոլորն էլ գիտեն, որ Ալիևի պահանջով են ուզում Սահմանադրությունը փոխել, բայց չի ստացվի. Նարեկ Կարապետյան Իսրայելը պատրաստվում է մասշտաբային ռազմական գործողություն անցկացնել Հորդանան գետի Արևմտյան ափին. Նեթանյահու Ընդդիմությու՛ն, գոնե հասկանու՞մ եք՝ ժողովրդի համբերությունն անսպառ չի․ Աշոտ Անդրեասյան (video) Դատարանը հրապարակում է Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ որոշումը Նիկոլ Փաշինյանի հերթական «տրյուկը»․ Արամ Սարգսյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am