Փաշինյանն ու իր առաջադրած «թեզերը» ակնհայտ փոքրամասնության մեջ են. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

 

 

ՔՊ ղեկավար Նիկոլ Փաշինյանը գնալով ավելի ու ավելի անընկալելի թեզեր է առաջադրում ու շրջանառում՝ կապված թե՛ Արցախի էջը փակելու և այն մոռանալու, թե՛ իբրև թե «խաղաղության դարաշրջանի» վրա հասնելու, թե՛ Հայ առաքելական եկեղեցու, թե՛ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման «անպետքության», թե՛ Ղարաբաղյան շարժումը չշարունակելու հետ: Փաշինյանն այդ ամենը փաթեթավորում է «իրական Հայաստանի» բովանդակազուրկ փայլաթիթեղով, ավելին՝ մի նոր բանաձև է մոգոնել, որ եթե այդքանից հետո մարդիկ երկրում հեղափոխություն չեն անում, ուրեմն՝ լիովին համամիտ են իր ու իր մոտեցումների, «թեզերի» հետ:

Բայց բուն իրականությունն էապես այլ է: Այդ թվում՝ փաշինյանական «թեզերն» ու քայլերը հանրության կողմից ընկալվելու առումով: Դա են վկայում ոչ միայն մեր անհատական դիտարկումները, այլ, որ շատ ավելի կարևոր է, միմյանց հետ կապ չունեցող հետազոտողների կողմից պարբերաբար անցկացված սոցիոլոգիական հարցումները:

 


Այսպես, օրինակ՝ բոլորովին վերջերս «Արար» քաղաքակրթական հետազոտությունների հիմնադրամն էր այդ և մի շարք այլ թեմաներով հարցում անցկացրել (հուլիսի 17-ից օգոստոսի 5-ն ընկած ժամանակահատվածում, Երևանում, այլ քաղաքային և գյուղական բնակավայրերում, 1015 քաղաքացիների շրջանում, հեռախոսակապով) և, մասնավորապես, պարզել հետևյալը. շուրջ 73 տոկոսը համարում է, որ Ադրբեջանի հետ հնարավոր չէ կայուն (երկարատև) խաղաղության հասնել, և հարցվածների ընդամենը 26 տոկոսն է հավատում, թե հնարավոր է՝ խաղաղություն լինի:

Սա հատկանշական փաստ է, մանավանդ, եթե այն համադրում կամ համեմատում ենք նույն Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունների հետ, թե՝ վերջ, արդեն վրա է հասել «խաղաղության դարաշրջանը», այլևս խաղաղության մեջ ենք և այլն:

 

 

«Արար» քաղաքակրթական հետազոտությունների հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Խաչիկյանը, մեկնաբանելով հարցմամբ գրանցված պատկերը, նկատում է, որ դա շատ կարևոր արձանագրում է, որովհետև ժամանակի հետ հասարակությունը սկսում է հասկանալ, որ պարզապես թղթերով գետնի վրա խաղաղություն չի ստացվում:

Ճիշտ է՝ վերջին հարցումն անցկացվել է վաշինգտոնյան ստորագրումից առաջ, բայց հարցը ձևակերպված է եղել շատ ուղիղ. «հավատո՞ւմ եք, արդյոք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև քննարկվող խաղաղության պայմանագիրը կբերի իրական խաղաղություն»: Քաղաքացիների գերակշիռ մեծամասնությունը, փաստորեն, միանգամայն հստակ պատասխանել է՝ ո՛չ, չենք հավատում:

«Այսինքն, յուրաքանչյուր 4 մարդուց 1 հոգին է հավատում, որ խաղաղություն կլինի, մյուս 3-ը չեն հավատում»,-նշում է Արմեն Խաչիկյանն ու նկատում, որ եթե դիտարկենք սոցցանցերը, կարող է տպավորություն ստեղծվել, թե փաշինյանական «խաղաղությանը» հավատացողները կարծես ավելի շատ են: Բայց դա խաբուսիկ տպավորություն է:

Էլ ավելի հետաքրքրական են Արցախի վերաբերյալ հարցի պատասխանի արդյունքները:

Նախ՝ ի՞նչ է ասում Փաշինյանը: Նա ու իր ՔՊ-ն օրնիբուն ասում են, թե Արցախյան շարժման էջը փակված է, Արցախը հայկական չէ ու չի լինելու, մի խոսքով՝ ընդմիշտ մոռացեք Արցախը և նույնիսկ այն, որ Արցախ եղել է ընդհանրապես:

Իսկ ի՞նչ են հուշում «Արարի» հարցման արդյունքները. ՀՀ քաղաքացիները հավատում են, որ օրերից մի օր մենք ուժեղանալու ենք և վերադարձնելու ենք Արցախը: Հարցվածների, ուշադրություն... 91 տոկոսը հավատում է, որ օրերից մի օր վերադարձնելու ենք Արցախը, վերստին ուժեղանալու ենք, պաշտպանելու ենք մեր հայրենիքը: Այսինքն, հասարակության ընկալման մեջ այս գաղափարը շարունակում է գերակայել: Հա, ու ընդամենը 7,3 տոկոսն է (տեղին է ասել՝ Փաշինյանն ու իր ՔՊ-ն), որ չի հավատում Արցախը վերադարձնելուն:

«Հայաքվե» միավորման համակարգող Ավետիք Չալաբյանը մեր հետ զրույցում այս առնչությամբ նկատում է. «Ժամանակին (2023-ին Արցախի բռնի հայաթափումից հետո) իմ գործընկերների մի մասը կարծում էր, որ հասարակությունը կսկսի աստիճանաբար համակերպվել այդ կորստի հետ: Ես ասում էի, որ խոշոր տրավմա տանելուց հետո հասարակությունն սկսում է ապաքինվել այդ ծանր հարվածից և սկսում է վստահություն ձեռք բերել սեփական ուժերի նկատմամբ: Հարցումները, որ անցկացվում են պարբերաբար, ցույց են տալիս, որ հարցվողների 90 տոկոսից ավելին կարծում է, որ Արցախի կորուստը ժամանակավոր է, ու հետ ենք բերեու Արցախը: Ու այս ցուցանիշը սահուն աճել է: Սա, կարելի է ասել, շատ պարադոքսալ արդյունք է այն պայմաններում, երբ գործող իշխանությունը բացահայտ հայտարարում է, թե ինքը հրաժարվելու է Արցախից և մոռացության է մատնելու Արցախը: Ավելին, այդ իշխանությունը նույնիսկ փորձում է հասարակությանը համոզել, որ պետք է նա հրաժարվի Արցախի գաղափարից, քանի որ Արցախի համար պայքարն ուղիղ ճանապարհ է դեպի պատերազմ: Սա գործող իշխանության թեզն է: Հիմա հետաքրքիր է, չէ՞, հասարակությունը չի ուզում պատերազմ, հասարակությունը խաղաղություն է ուզում. դա ակնհայտ է: Բայց, միևնույն ժամանակ, մեր հասարակության ճնշող մեծամասնությունը չի պատկերացնում խաղաղությունը՝ առանց Արցախի, որովհետև դա ստորացուցիչ խաղաղություն է»:

Ոչ պակաս հետաքրքիր դիտարկում կա Սահմանադրության հնարավոր փոփոխության հետ կապված: Անկախ այն բանից, թե ինչեր են ասում այս առնչությամբ ՔՊ քարոզիչներն ու Փաշինյանը, բոլորին էլ հասկանալի է, որ դա Ալիևի պահանջն է, ըստ որում, Հայաստանի Անկախության հռչակագրի հղումը վերացնելու, գործնականում այդ հռչակագիրը զրոյացնելու պարտադրանքով: Ու դա Ալիևի առաջադրած նախապայմաններից մեկն է:

«Այս պայմաններում հարցվողների 95 տոկոսը դեմ է Սահմանադրությունը փոխելուն: Դա ևս շատ հետաքրքիր արդյունք է՝ 95 տոկոսը: Մեր հասարակության ճնշող մեծամասնությունը հասկանում է, որ դա ստորացման ամենածայրահեղ ակտն է, երբ որ դրսից ինչ-որ մի բռնապետություն ստիպում է քո ժողովրդավարական Սահմանադրությունը և քո Սահմանադրության մեխը՝ Անկախության հռչակագիրը փոխել՝ ի շահ այդ բռնապետության»,-ասում է Չալաբյանը:

Այսինքն, սահմանադրական հանրաքվեի դեպքում Փաշինյանը հաջողության ոչ մի շանս չունի:

Այս ամենի հանրագումարում ևս մեկ անգամ ձևավորվում է բավականին խոսուն պատկեր. Փաշինյանն ու իր թեզերը բացահայտ փոքրամասնություն են:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 326 անգամ
Լրահոս
«ԵԽԽՎ զեկույցով թքեցին հայ ժողովրդի երեսին»․ Էդիկ Անդրեասյան (video) Գլխների՛դ կպչի ձեր «ինքնիշխանությունը»․ Մելիքյանը՝ ՔՊ-ին ու «փորձագետներին» Անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենան Բերքանուշ գյուղում վրшերթի է ենթարկել հեծանվորդի և դիմել փախուստի. հեծանվորդը մшհացել է Առեղծվածային մահվան դեպք՝ Երևանում․ «Կտուր» ռեստորանից «գանգուղեղային վնասվածք, սրտի կանգ» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել անձը չպարզված տղամարդ Հոկտեմբերի 2-ին և 5-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելու Օդի ջերմաստիճանը կնվազի․ ի՞նչ եղանակ սպասել առաջիկա օրերին 2018-ի հոկտեմբերի 2-ը ՀՀ նորագույն պատմության մեջ կմնա որպես խորհրդարանի վրա հարձակման օր Ադրբեջանը սպասում է մի վերջին քայլի՝ Հայաստանի Սահմանադրության մեջ փոփոխությունների․ Հաջիև Ադրբեջանը երբեք չի դադարելու մեզ ճնշել ու ներկայացնել իր պահանջները ու մտնելու է բոլորի տները Հայ երիտասարդության շրջանում պահպանվում են ռևանշիստական տրամադրությունները․ Հաջիև Ադրբեջանցու կողմից վիրավորում ստացած սիսիանցի կնոջ վիճակը կայուն է Որ դեպքում Էդգար Ղազարյանը կզրկվի պատգամավորական մանդատից (video) Աղոթքի նախաճաշերը ցինիկաբար օգտագործվում են որպես ամերիկյան արտաքին քաղաքականության գործիք Իշխան Սաղաթելյան․ «Երկու ամսում ՀՀ արտաքին պարտքն աճել է 1 մլրդ 174 մլն դոլարով» Ադրբեջանցի զինվորի ներխուժման ժամանակ Փաշինյանը խոսում էր անշրջելի խաղաղությունից (video) Ինչպես սյունեցի կինը դանակի մի հարվածով բացահայտեց նիկոլական սուտը․ Գեղամ Մանուկյան (video) Մեկ ադրբեջանցու սահմանը հատելն արդեն բավական է՝ անվտանգության համակարգի վիճակը գնահատելու համար «Դար 21»–ը հերքում է Փաշինյանին․ «Սեպտեմբերի 27-ին հեռարձակել է ոչ տոնական երաժշտություն» #ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․ Զինված ադրբեջանցին Նիկոլի խաղաղությունը բերեց Շաքի․ ինչ է եղել իրականում․ Անդրեասյան (video) Նոր ընդդիմադիր շարժում է ձևավորվում․ Կարապետյանց Ադրբեջանցի զինծառայողի «աննկատ զբոսանքը» մինչև Շաքի. քաղաքագետ Ինչո՞ւ է Սյունիքը հայտնվել բազմաբևեռ աշխարհաքաղաքական խաղի կենտրոնում․ Զաքարյան Երեխաները եւս դիմել են հիվանդանոց. դատախազությունը նոր մանրամասներ է ներկայացրել Բողոքի ակցիա կկայանա ԱԱԾ շենքի դիմաց․ պահանջը՝ Սյունիք ներթափանցած ադրբեջանցուն փոխանակել Բաքվի բանտերում պահվող հայ գերիների հետ ԱՆԻՖ-ի գործով դիմել են Սինգապուր և ԱՄՆ․ Դավիթ Փափազյանը մեկ տարի անց դեռ չի հայտնաբերվել․ «Ժողովուրդ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am