Երեխաների համար պետպատվերի գումար չկա, ՊԱԳ-ում էլ լույս չկա. ձախողում․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Պետական համակարգում օրը մեկ օրենք գրող եւ հաստատող պաշտոնյաներից մեկը երեկ Ազգային ժողովում հաստատեց, որ թողարկված օրենքների հետեւողականությունը եւ դրանց մասին տեղեկատվության տիրապետումը զրոյական մակարդակում է։

 Երեկ ԱԺ Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում տեղի ունեցավ «ՀՀ եւ Ասիական զարգացման բանկի միջեւ ««Առողջապահության որակի բարելավման ծրագիր» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծի առաջին ընթերցմամբ քննարկումը։

 Քննարկման ժամանակ ՔՊ-ական պատգամավոր Արուսյակ Մանավազյանը ծրագիրը ներկայացնող առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանի՝ մարզային այցերի ժամանակ առնչված խնդրի վերաբերյալ հասարակ մի հարց տվեց. «Ունե՞նք արդյոք պետպատվերի խնդիր, թե՞ ոչ»։

 «Պետպատվերի մասին ես որեւէ խնդրի մասին տեղյակ չեմ, պետպատվերը գործում է։ Եթե խնդիր կա, մեզ տեղեկացրեք։ Մենք չունենք խնդիր պետպատվերի իրականացման հետ կապված։ Ամեն դեպքում, ես տեղյակ չեմ»,- պատասխանում է Նանուշյանը։

 Մանավազյանը, չցանկանալով փոխնախարարին վատ դրության մեջ դնել, փորձում էր չընդգծել նրա անտեղյակությունը եւ շրջանցում է հարցը, ինչը չընդունեց ՔՊ-ական Էդգար Հակոբյանը։

 Վարչապետի տիկին Աննա Հակոբյանի ազգականը փոխնախարարին սեփական օրինակով ներկայացրեց, թե ինչ խնդիրներ կան պետպատվերի տրամադրման վերաբերյալ։

«Տիկի՛ն Նանուշյան, ասացիք՝ տեղյակ չեք, խնդիր կա թե ոչ, բայց ես կարծում եմ՝ կա։

 Իմ 5 տարեկան տղային մեկ ամիս առաջ վիրահատել էին արտերկրում։ Հետո հրատապ խնդիր կար կոտրվածքի հետ կապված, բժշկական միջամտություն էր պետք, բարդություն էր տվել։ Մի խոսքով՝ հիվանդանոցում ասել են՝ պետպատվեր չկա։ Ես հնարավորություն ունեի այդ վճարը կատարելու, արեցի, բայց կարծում եմ, որ խնդիր կա։ Սոցիալապես անապահով խավի մեր հայրենակիցները այդ դեպքում չգիտեմ՝ ինչ պետք է անեն։ Ինձ ասացին՝ պետք է հերթագրվեք, բայց բժիշկն ասաց, որ հրատապ է, անմիջապես է պետք միջամտություն իրականացնել, ու եթե հերթ պահեի, մոտ մեկ ամսից մեր հերթը կհասներ, ինչը, կարծում եմ, նորմալ չէ»,- եզրափակեց Հակոբյանը։

Փոխնախարարը փորձեց արդարանալ, որ հերթագրումը նորմալ երեւույթ է, որ սա միջազգային փորձ է, աշխատում ենք՝ վստահություն հայտնելով, որ համակարգում խնդիր չկա անհետաձգելի պետպատվերի տրամադրման առնչությամբ։

 Հակոբյանը պնդեց՝ անձամբ ինքն է բժիշկների հետ խոսել, բժիշկն ասել է, որ անցած երկուշաբթի օրվանից էլ պետպատվեր չկա: Նա անգամ պատրաստակամություն հայտնեց, որ կարող է տալ բուժհաստատության եւ բժշկի համարը։

 «Կարող է մի բան ձեզ սխալ են զեկուցում։ Ամեն դեպքում, կարծում եմ, որ այդ խնդրի հետեւից գնալ է պետք։ Եթե, օրինակ, անչափահաս երեխաները որեւէ բուժօգնության կարիք են ունենում, ստացվում է՝ եթե գումար չունեն, ոչ մի բան չպետք է արվի փաստացի»։

 Փոխնախարարը կրկին արդարացավ՝ մեղքը բուժհաստատության վրա բարդելով կամ նշելով. «Ես հնարավոր է լիարժեք տեղեկացված չեմ, որովհետեւ այստեղ գալուց առաջ ես տեղեկացված չեմ եղել այդ հարցերից»:

 Այնինչ հենց առնվազն այդտեղ գալուց առաջ պետք էր տեղեկանալ։ Իսկ անտեղյակ պաշտոնյաներին նորմալ երկրում հեռացնում են աշխատանքից անմիջապես:

«Ժողովուրդ» օրաթերթը Պետական առողջապահական գործակալության պետ Սամվել Խարազյանի հետ զրույցում փորձեց հասկանալ, թե որոնք են այս խնդրի բուն արմատները, ինչու է պետպատվերն ավարտվել եւ ինչ պետք է անել այդ պարագայում։ Խարազյանը հերթագրումը նորմալ համարեց եւ բառախաղի պես մանիպուլացրեց։

 «Որոշ միջոցառումների մասով է, որ հերթագրում ունենք։ Պետպատվերի տրամադրումը չի ավարտվել, այլ հերթագրումով է իրականացվում։ Պայմանավորված է այլ միջոցառումներով նախատեսված գումարների սահմանաչափերի սպառմամբ։ Այսինքն՝ սահմանաչափեր ենք դնում միջոցառման համար յուրաքանչյուր ամսվա կտրվածքով, թե տվյալ ամիս այդ միջոցառումով որքան դեպքեր կարող ենք սպասարկել։

 Երբ սահմանաչափը սպառվում է, հերթագրման համակարգն է աշխատում»,- նշեց Խարազյանը՝ «ավարտվել» եւ «սպառել» բառերի խաղով, որից էությունը չի փոխվում:

Ստացվում է, պետպատվերով տրամադրվող գումարները ոչ թե վերջացել են, այլ «սահմանաչափը սպառվել է»։

 

Սպառման պատճառն էլ, պարզվում է, դիմելիության քանակն է եղել. շատ են դիմել, եւ 8-րդ ամսում արդեն սպառվել են, օրինակ, անչափահասներին տրամադրվող պետպատվերները:

 «Երեխաների մասով՝ միայն վերականգնողական, իսկ մեծերի մասով դժվարամատչելի կանխորոշիչ հետազոտությունների համար սահմանաչափը սպառվել է, այժմ մենք աշխատում ենք, որ հասկանանք հերթագրման ծավալները, այսինքն՝ պահանջվող հետազոտությունների ծավալները որքան են կազմում մինչեւ տարեվերջ, ինչ հերթագրման ծավալ ունենք, եւ այդ գումարի շրջանակում դիմենք Կառավարությանը։ Եթե Կառավարությունն աջակցի, այդ փողերը լրացուցիչ տրամադրի, պետպատվերի հարցը կկարգավորենք». – «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեց Խարազյանը։

 Խարազյանը թվային տվյալներ չկարողացավ տալ, քանի որ ձեռքի տակ թվեր չկային, իսկ կառույցում հոսանք չկար: ՀԷՑ-ով Կառավարությունն է զբաղվում. պետական կառույցում լույս չկա:

 Այսպիսով՝ պետք է արձանագրել, որ երեխաների համար Կառավարությունը պետպատվեր չի տրամադրում, այն դեպքում, երբ կա հրատապության հարց։ Սա դեռ մի կողմ՝ անտեղյակ փոխնախարարը, փոխարենը սեփական ոլորտի խնդիրները ավելի լավ ուսումնասիրի, արդարանում է ուրիշներին մեղադրելով»։

 

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

դիտվել է 211 անգամ
Լրահոս
Ուժի մեջ է մտել մի շարք պաշտոններ զբաղեցնելու համար առավելագույն տարիքի շեմի վերացման կարգավորումը Այսօր Տոն Շողակաթի` Ս. Էջմիածնի, ըստ Ս. Գրիգոր Լուսավորչի տեսիլքի տոնն է Պաշտպանեք Ձեր երեխաներին առցանց խաղերում․ ՆԳՆ-ն զգուշացնում է США надеются ограничат доступ Китая к критически важным ресурсам и технологиям Թեհրան․ Հորմուզի նեղուցը կվերահսկվի բացառապես Իրանի կողմից Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 15-ին Ամեն դատական նիստից հետո փորձում է կախվել. կալանավորի վիճակը ծանր է Մի քանի խորհուրդ, թե ինչպես բավարարեք ձեզ ուղղված մեծ պահանջները Ջուր չի լինի Իրանը պատասխանել է Թրամփին Տո դու՞ք եք ներողությունից խոսում, դե լսե՛ք՝ ինչի համար և ումից դու՛ք պետք է ներողություն խնդրեք (video) «Սրիկա ասելն էլ ձեզ քիչ է․ չմոռանա՛ք Փաշինյանի խոսքերն ու մեր տղաների ոսկորները»․ Աշոտ Անդրեասյան (video) «Ստոր ու սրիկաներ չե՞ք․․․ ձեզ ներում չի լինելու հենց սրա համար»․ Վահե Մովսիսյան (video) «Այ շերե՛փ, քեզ եմ ասում, այ տղա՛․․․ ես եմ Էդգար Ղազարյանին գործուղել ԱԺ, որ ձեզ․․․»․Աշոտ Անդրեասյան (video) «Այ անբարոյականնե՛ր, չփորձվե՛ք Գագիկ Ծառուկյանի աղջիկների անվանը կպնել»․ Աշոտ Անդրեասյան (video) «ՅԱԽՔ» քարտուղար Ալե՛ն, քեզ մի բան պետք է ասել ու․․․ Վահե Մովսիսյան (video) Վաղը Խաղողօրհնեք է․ Բագրատ Սրբազանը Սուրբ Պատարագի կմասնակցի Գեղարդավանքում «Էդգար Ղազարյանը ձեզ դեռ քիչ է ասել, դուք ոչ միայն սրիկաներ եք, այլ․․․»․ Աշոտ Անդրեասյան (video) ԱՄՆ-ն կարող է ոչնչացնել Իրանը, բայց չի ցանկանում դա անել. Թրամփ ՀԱՊԿ անդամ պետությունները Հայաստանը շարունակում են դիտարկել որպես կազմակերպության դաշնակից․ Մասադիկով Երևանում բախվել են «Kia»-ն և «Tesla»-ն. վերջինն էլ կոտրել է վճարային տերմինալը, մի քանի աղբամաններ ՀՀ քաղաքացի երեխաներին կարգելվի կրթվել Ստամբուլի հայկական դպրոցներում Թուրքիայի հնարավոր «քավորությամբ» ձևավորվող այս պատկերը Հայաստանի համար որևէ լավատեսության հիմք չի տալիս Ազգային էմպատիան ջնջել և մարդկանց վերածել «բթացած անասունների». քաղաքական նիհիլիզմի հայկական տարբերակը Ինդոնեզիայի ափերի մոտ 7,7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել. զոհվել է առնվազն հինգ մարդ
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համահայկական ճակատ շարժման անդամ Նաիրա Գրիգորյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am