Նախագահի հակակոռուպցիոն ելույթը և Շիրակի մարզի բեսպրեդելշիկը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը համայնքապետերի հետ հանդիպման ժամանակ ասել է. «Գաղտնիք չէ, որ շատ համայնքապետեր չարաշահում են իրենց պաշտոնը և այն օգտագործում են անհասկանալի և անընդունելի եկամուտներ ունենալու համար: Մենք շատ ներողամիտ ենք եղել համայնքապետերի նկատմամբ: Ուզում եմ բոլորիդ, ոչ մեկին չեմ վախեցնում, ուղղակի ուզում եմ բոլորիդ զգուշացնել՝ եթե որևէ մեկը պետք է այս գործերով զբաղվի, ավելի լավ է գնա ուրիշ տեղ աշխատի: Մենք պատրաստ չենք տեսնելու, թե ձեզնից ոմանք ինչպես են մեր բնակչության փողերը տանում իրենց տուն: Ամոթ է »: Հետաքրքիր է, այս նախազգուշացումը վերաբերում է միայն համայնքապետերին: Իմ հարազատ Շիրակի մարզում համայքնապետերը, ովքեր նույնիսկ չարաշահում են իրենց պաշտոնը, չեն կարող համեմատվել մարզի գլխավոր բեսպրեդելշիկի՝ Շիրակի պետհամալսարանի ռեկտոր Սահակ Մինասյանի հետ: Սույն անձին ընդամենը մեկ տարի էր անհրաժեշտ, որ նախորդ ռեկտորից ժառանգություն ստացած 1 միլիոն դոլլարից ավել գումարը փոշիացնի՝օգտագործելով տարբեր կոռուպցիոն սխեմաներ: Պարոն Մինասյանը նոր բան չի հնարել. ՇՊՀ-ի համար շատ թանկարժեք և անտրամաբանական շինարարություններ է նախաձեռնել և աստղաբաշխական աշխատավարձեր սահմանել իր և յուրայինների համար: Նույնիսկ Հայաստանի ամենամեծ համայնքի ղեկավար Տարոն Մարգարյանը,ում մշտապես ԶԼՄ-ները քննադատում են բարձր աշխատավարձ ստանալու և ինքն իրեն պարգևատրելու մեջ, «դիլետատ» է Սահակ Մինասյանի համեմատությամբ: Մեկ միլիոնից ավել բնակչություն ունեցող Երևանի քաղաքապետը ամսական ստանում է 575 հազար դրամ աշխատավարձ, իսկ 2500 ուսանող ունեցող ՇՊՀ ռեկտորը՝ 785 հազար դրամ: Հետաքրքիր է,պարոն նախագահը տեղյակ է,թե առանց այդ էլ ծանր ֆինանսական վիճակում գտնվող Շիրակի Մայր բուհի ռեկտորը ինչպես է նախագահի բնութագրմամբ մեր բնակչության փողերը տանում իրենց տուն, իսկ ՇՊՀ-ի դեպքում՝ մեր ուսանողների փողերը տանում իրենց տուն: Իրոք, ամոթ է Ու սա ընդամենն «օրինական» թալանն է: Վերջին շրջանում Սահակ Մինասյանը դարձել է ավելի ագրեսիվ և ցինիկ: Նա և իր յուրայինները քաղաքում և բուհում հայտարարում են,որ ՇՊՀ ռեկտորն իր բոլոր հարցերը լուծել է և խնդիր չունի: Խնդիրներ ունենալու են նախագահին և վարչապետին բաց նամակով դիմած դասախոսները: Սահակ Մինասյանը իր բեսպրեդելությունը գովազդում է յուրայինների միջոցով «Ուզում են թող գնան ՄԱԿ-ին դիմեն,Սահակի դեմ խաղ չկա», «Կենտրոնով» ելույթ կունենա: Թող էրթա CNN-ով խոսա: Մինասյանը իրա հարցերը լուծել է","Էդ գրած բաց նամակները ստից բան են», Լյովը (Լյով ասելով նույն Սահակ Մինասյանն նկատի ունի ԿԳ նախարարին) իրա թիկունքին է» և այլ արտահայտություններ են իրենց թույլ տալիս սահակամերձ շրջապատի որոշ ներկայացուցիչներ: Անհրաժեշտության դեպքում կբացահայտեմ այդ պոռոտախոս անդաստիարականերին ևս: Իսկ մեկ տարի առաջ ՇՊՀ ռեկտորը պրոֆեսորադասախոսական անձնակազմի հետ հանդիպման ժամանակ բոլոր ներկաներին բացահայտ ահաբեկեց հայտարարելով՝ «Իմ ձեռքերը շատ երկար է: Իմ թիկունքին Բաղրամյան 26-ն է: Ինչ ուզում եք գրեք»: Հետաքրքիր է, իսկ նույն Բաղրամյան 26-ում գիտեն, որ նրանց անունից այսպիսի հայտարարություններ անողներ կան: Իսկ նախագահը միամիտ-միամիտ հայտարարում է, որ պայքարելու է սրանց դեմ,այն դեպքում, երբ սրանք ավելի են լկտիացել: Գագիկ Համբարյան

դիտվել է 17 անգամ
Լրահոս
Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է Արտենի գյուղում բնակիչները դատապարտում են դպրոցի մուտքի պատից Անդրանիկի նկարի ապամոնտաժումը Արարատում կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ ստացած տղամարդը այսօր մահացել է Չարենցավան-Ալափարս ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա վիրավոր Օրենքը պիղծ դավաճանի կամքն է իջեցված ստորության, նենգության աստիճանի. Սայաթ Շիրինյան Դեռ չի վերացվելու Վեհափառ Հայրապետի դեմ քրեական գործի հիմք դարձած անօրինակ արգելքների շարանը «Ականատես»-ը Ստեփանավանում ընտրությունների նախաշեմին խախտումներ է արձանագրել Սյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել են Դատական նիստում բերված ապացույցներվ՝ կալանք չպետք է կիրառվեր․ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Toyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր է ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչության ավարտի ժամկետը և սահմանված արգելքները Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարաձգվեց երկու ամսով Չեղարկվել է Վիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ Արման Աբովյանը ստանձնել է նոր պաշտոն Փաշինյա՛ն, դե ասել ես, արա՛ խոստումդ․․․ մենք պատրաստ ենք․ Արշակ Սարգսյան (video) Նորատ Տեր-Գրիգորյանցը սթափության հարված տվեց․․․ ի՞նչ է ձեր քաշը, արա՛․․․ Խաչիկ Մանուկյան (video) Ռուսաստանը շատ շուտով գալու է գազի գնի հետեւից . Նարեկ Կարապետյան Ադրբեջանցի հովիվին վերադարձնելու դեպքում մենք որևէ խնդիր չենք տեսնում. Նարեկ Կարապետյան Բոլորն էլ գիտեն, որ Ալիևի պահանջով են ուզում Սահմանադրությունը փոխել, բայց չի ստացվի. Նարեկ Կարապետյան Իսրայելը պատրաստվում է մասշտաբային ռազմական գործողություն անցկացնել Հորդանան գետի Արևմտյան ափին. Նեթանյահու Ընդդիմությու՛ն, գոնե հասկանու՞մ եք՝ ժողովրդի համբերությունն անսպառ չի․ Աշոտ Անդրեասյան (video) Դատարանը հրապարակում է Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ որոշումը Նիկոլ Փաշինյանի հերթական «տրյուկը»․ Արամ Սարգսյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am