Փող տվողն ու վերցնողն իրար հետ համաձայնության են եկել. Էդմոն Մարուքյան

«Ազատություն» ռադիոկայանի եթերում  ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը, անդրադառնալով ֆեյսբուքյան օգտատերերից մեկի հարցին, որը վերաբերում էր «Ելք»-ի կողմից ընտրությունների լեգիտիմությունը ճանաչելուն, ասել է, որ այդ հարցն արդեն իրեն համար անհասկանալի է, որովհետև ապրիլի 2-ի ընտրությունների արդյունքներով ձևավորվել է խորհրդարանը, և ունեցել ենք իրավիճակ, երբ ընտրությունների ժամանակ չեն եղել տվյալների փոփոխություններ, լցոնումներ, պարկերի փոփոխություն, տեղամասերում գողություններ։  Նրա խոսքով՝ ընտրություններին հիմնականում եղել է ընտրակաշառքի զանգվածային բաժանում, ադմինիստրատիվ ռեսուրսի կիրառում: Երկուսն էլ, ըստ ԱԺ պատգամավորի, անօրինական են, երկուսն էլ՝ դատապարտելի: «Ընտրակաշառքների մասով քաղաքացիներից չենք կարողացել ստանալ ահազանգեր, այսինքն՝ վկայություններ, որոնց հիման վրա կպնդեինք, որ քրեական գործ հարուցվեր: Ունեցել ենք մի իրավիճակ, որ քաղաքացիներն իրար մեջ մի կոնսենսուսի արդյունքում, լուռ կոնսենսուսի արդյունքում գնացել և քվեարկել են ՀՀԿ-ի օգտին, որքան որ քվեարկել են, չնայած, որ բոլորը դժգոհ են, բոլորը դեմ են այս իշխանությանը։ Այդպիսի տպավորություն կա ինձ մոտ: Բայց, եթե նայենք օրինականությանը, ապա ընտրությունները եղել են շատ լավ կազմակերպված, ԵԱՀԿ դիտորդներն էլ են նշել, բայց փող բաժանելն օրինական չի կարող համարվել: Փող բաժանելու արդյունքում ձևավորված իշխանությունն էլ ունի խնդիրներ օրինականության հետ կապված, բայց դու այդ խնդիրները կարող ես վիճարկել, եթե չկա կոնսենսուս դրա հետ կապված։ Քանի որ կա կոնսենսուս, չկան մարդիկ, որ գալիս, ասում են՝ մենք դեմ ենք փող վերցնելուն, ես հաղորդում եմ տալիս իմ հարևան այսինչի դեմ, որ ինձ փող էր առաջարկում, այդ առումով փող տվողն ու վերցնողն իրար հետ համաձայնության են եկել, մեր աշխատանքն ուղղված է նրան, որ կոտրենք այդ համաձայնությունը: Քաղաքացիները պետք է հասկանան, որ 5 տարին մեկ իրենց մեկ ձայնը, երկրի կառավարման համար մեկ ձայնը շատ կարևոր է»,-ասել է Մարուքյանը։

դիտվել է 76 անգամ
Լրահոս
Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է Արտենի գյուղում բնակիչները դատապարտում են դպրոցի մուտքի պատից Անդրանիկի նկարի ապամոնտաժումը Արարատում կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ ստացած տղամարդը այսօր մահացել է Չարենցավան-Ալափարս ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա վիրավոր Օրենքը պիղծ դավաճանի կամքն է իջեցված ստորության, նենգության աստիճանի. Սայաթ Շիրինյան Դեռ չի վերացվելու Վեհափառ Հայրապետի դեմ քրեական գործի հիմք դարձած անօրինակ արգելքների շարանը «Ականատես»-ը Ստեփանավանում ընտրությունների նախաշեմին խախտումներ է արձանագրել Սյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել են Դատական նիստում բերված ապացույցներվ՝ կալանք չպետք է կիրառվեր․ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Toyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր է ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչության ավարտի ժամկետը և սահմանված արգելքները Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարաձգվեց երկու ամսով Չեղարկվել է Վիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ Արման Աբովյանը ստանձնել է նոր պաշտոն Փաշինյա՛ն, դե ասել ես, արա՛ խոստումդ․․․ մենք պատրաստ ենք․ Արշակ Սարգսյան (video) Նորատ Տեր-Գրիգորյանցը սթափության հարված տվեց․․․ ի՞նչ է ձեր քաշը, արա՛․․․ Խաչիկ Մանուկյան (video) Ռուսաստանը շատ շուտով գալու է գազի գնի հետեւից . Նարեկ Կարապետյան Ադրբեջանցի հովիվին վերադարձնելու դեպքում մենք որևէ խնդիր չենք տեսնում. Նարեկ Կարապետյան Բոլորն էլ գիտեն, որ Ալիևի պահանջով են ուզում Սահմանադրությունը փոխել, բայց չի ստացվի. Նարեկ Կարապետյան Իսրայելը պատրաստվում է մասշտաբային ռազմական գործողություն անցկացնել Հորդանան գետի Արևմտյան ափին. Նեթանյահու Ընդդիմությու՛ն, գոնե հասկանու՞մ եք՝ ժողովրդի համբերությունն անսպառ չի․ Աշոտ Անդրեասյան (video) Դատարանը հրապարակում է Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ որոշումը Նիկոլ Փաշինյանի հերթական «տրյուկը»․ Արամ Սարգսյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am