Թուրքիայում ցանկանում են վախի կայսրություն ստեղծել. «Human Rights Watch»-ի ներկայացուցիչ

Դիարբեքիրում անցկացվել է մարդու իրավունքների վերաբերյալ գիտաժողով, որին մասնակցել են Դիարբեքիրի «մարդու իրավունքների միության» (İHD), Թուրքիայի մարդու իրավունքների հիմնադրամի (TİHV) Դիարբեքիրի ներկայացուցչության, Դիարբեքիրի փաստաբանների պալատի, միջազգային իրավապաշտպան «Human Rights Watch»  (HRW) կազմակերպության ներկայացուցիչները: Այս մասին փոխանցում է Ermenihaber-ը՝ հղում կատարելով թուրքական ընդդիմադիր «Cumhuriyet» թերթի կայքին: Սիմպոզիումի ժամանակ ելույթ ունեցած İHD Դիարբեքիրի մասնաճյուղի նախագահ Ռաջի Բիլիջին նշել է, որ Թուրքիայում մարդու իրավունքների ոտնահարումները հատկապես շատացել են քրդական կարգավորման գործընթացի դադարեցման և արտակարգ դրության հայտարարումից հետո: Իսկ HRW-ի  Թուրքիայի հարցերով զեկուցող Էմմա Սինքլեյր Վեբբը նշել է, որ ներկայումս Թուրքիան գտնվում է կամայականությունների փուլում. «Ձերբակալություններ, կալանավորումներ, աշխատանքից հեռացումներ, արգելքներ. կարճ ասած՝ կամայականություններ: Ցանկանում են կատարյալ վախի կայսրություն ստեղծել»: Անդրադառնալով ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշի դատավարությանը՝ Վեբբը հավելել է. «Դեմիրթաշի դեմ հարուցված գործին նայելով կարելի է հակիրճ նկարագրել երկրում տիրող իրավիճակը»: İHD անչափահասների գծով հանձնաժողովի նախագահ Ռահշան Բաթարայ Սամանն էլ նշել է, որ երկրում արտակարգ դրություն հայտարարելուց հետո համակարգված կերպով շատացել են կտտանքների կիրառման դեպքերը: Նույնն է վկայել նաև TİHV Դիարբեքեիրի ներկայացուցիչ , փաստաբան Բարըշ  Յավուզը: Իսկ HDP-ի խոսնակ Այհան Բիլգինը կարծիք է հայտնել, որ թուրքական պետությունը վախենում է կազմակերպված հասարակությունից, այդ պատճառով ճնշում է գործադրում ընդդիմադիր կուսակցությունների վրա: «Հետ ենք պահանջում մեր աշխատանքը» կարգախոսով շարժման ակտիվիստներից Վելի Սաչըլըքն էլ ասել է. «Մեր գործունեությունը շարժում չի համարվում, մեր գոյությունը որակվում է որպես հանցանք: Մենք քուրդ ենք, ալևի ենք, դրա համար էլ մեզ հետ թշնամանում են. եթե ԱԶԿ-ից (Արդարություն և զարգացում կուսակցություն -AKP) չենք, ուրեմն ահաբեկիչ ենք»:

դիտվել է 25 անգամ
Լրահոս
Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է Արտենի գյուղում բնակիչները դատապարտում են դպրոցի մուտքի պատից Անդրանիկի նկարի ապամոնտաժումը Արարատում կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ ստացած տղամարդը այսօր մահացել է Չարենցավան-Ալափարս ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա վիրավոր Օրենքը պիղծ դավաճանի կամքն է իջեցված ստորության, նենգության աստիճանի. Սայաթ Շիրինյան Դեռ չի վերացվելու Վեհափառ Հայրապետի դեմ քրեական գործի հիմք դարձած անօրինակ արգելքների շարանը «Ականատես»-ը Ստեփանավանում ընտրությունների նախաշեմին խախտումներ է արձանագրել Սյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել են Դատական նիստում բերված ապացույցներվ՝ կալանք չպետք է կիրառվեր․ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Toyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր է ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչության ավարտի ժամկետը և սահմանված արգելքները Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարաձգվեց երկու ամսով Չեղարկվել է Վիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ Արման Աբովյանը ստանձնել է նոր պաշտոն Փաշինյա՛ն, դե ասել ես, արա՛ խոստումդ․․․ մենք պատրաստ ենք․ Արշակ Սարգսյան (video) Նորատ Տեր-Գրիգորյանցը սթափության հարված տվեց․․․ ի՞նչ է ձեր քաշը, արա՛․․․ Խաչիկ Մանուկյան (video) Ռուսաստանը շատ շուտով գալու է գազի գնի հետեւից . Նարեկ Կարապետյան Ադրբեջանցի հովիվին վերադարձնելու դեպքում մենք որևէ խնդիր չենք տեսնում. Նարեկ Կարապետյան Բոլորն էլ գիտեն, որ Ալիևի պահանջով են ուզում Սահմանադրությունը փոխել, բայց չի ստացվի. Նարեկ Կարապետյան Իսրայելը պատրաստվում է մասշտաբային ռազմական գործողություն անցկացնել Հորդանան գետի Արևմտյան ափին. Նեթանյահու Ընդդիմությու՛ն, գոնե հասկանու՞մ եք՝ ժողովրդի համբերությունն անսպառ չի․ Աշոտ Անդրեասյան (video) Դատարանը հրապարակում է Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ որոշումը Նիկոլ Փաշինյանի հերթական «տրյուկը»․ Արամ Սարգսյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am