Ապագաղութացման (Armexit) առաջնահերթ գործողություններ. Վարուժան Ավետիսյան

Գործողություն 2. Չեղյալ համարել ՀՕՊ միավորված համակարգը և Զորքերի (ուժերի) միավորված խմբավորում ստեղծելու մասին համաձայնագրերը Ռուսական գաղութատիրության խորացման մի նոր փուլի հաստատման իրավական հիմքեր են ստեղծել ՀՀ և ՌԴ միջև հարավային անվտանգության տարածաշրջանում ՀՕՊ միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին 2015թ. դեկտեմբերի 23-ի և ՀՀ և ՌԴ միջև ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերի (ուժերի) միավորված խմբավորում ստեղծելու մասին համաձայնագրերը:Հարկ ենք համարում նշել, որ համաձայնագրերի անվանումները խաբուսիկ են: Դրանցով իրականում ստեղծվում են ոչ թե կողմերի հավասար և նրանց ինքնուրույնությունը երաշխավորող միավորված, այլ ռուսական կողմի գերակա դերով միասնական (միացյալ) ՀՕՊ համակարգ և ցամաքային զորքերի (ուժերի) խմբավորում:Ռուսաստանից Հայաստանի քաղաքական, տնտեսական, անվտանգային-պաշտպանական (այդ թվում՝ սպառազինական, ռազմատեխնիկական, ռազմատեղեկութային) և այլ ոլորտներում համակարգային կախյալությունը, այն փաստը, որ ՀՀ պետական կառավարման համակարգը և, մասնավորապես, ռազմաքաղաքական ղեկավարությունը, ռուսական գաղութատիրության գործիքներ են, նշված համաձայնագրերով ռուսական կողմին վերապահված գերակա դերը վերածում են դրանցով ստեղծվող ՀՕՊ համակարգի և Զորքերի խմբավորման նկատմամբ ռազմավարական կառավարման:Այդ պատճառով ճշգրիտ կլինի համապատասխանաբար կիրառել ՀՕՊ միասնական (կամ միացյալ) համակարգ և Զորքերի միասնական (կամ միացյալ) խմբավորում անվանումները: Դիտարկվող համաձայնագրերով Հայաստանի ՀՕՊ համակարգի հիմնական մասի և Նախիջևանի ու Թուրքիայի ուղղությամբ տեղակայված ցամաքային զորամիավորումների նկատմամբ Ռուսաստանի ռազմավարական կառավարում հաստատելու հետևանքով. ա)Հայաստանի (ներառյալ Արցախը) պաշտպանությունը զգալի չափով հանվում է հայկական կամքի ու հնարավորությունների տիրույթից, քանի որ մենք զրկվում ենք երկիրը բոլոր կողմերից օդային, իսկ Նախիջևանի ու Թուրքիայի կողմից՝ նաև ցամաքային հարձակումներից պաշտպանելու, այդ թվում՝ հարկ եղած դեպքում Նախիջևանի ուղղությամբ հակահարձակվելու ինքնուրույն հնարավորությունից, բ)ՀՕՊ միասնական համակարգը և Զորքերի միացյալ խմբավորումը, ինչպես նաև համաձայնագրերին համապատասխան դրանց հատկացվող լրացուցիչ ուժերն ու միջոցները (նկատի ունենք դրանց հայկական բաղադրիչները) ռուսական կողմի կամքով կարող են դուրս մնալ Արցախը պաշտպանելու՝ մեր ունեցած ռազմական կարողության հաշվեկշռից, այսինքն՝ չեն կարող մասնակցել Արցախի պաշտպանությանը, գ)սահմանափակվում է Հայկական կողմի, հատկապես Զորքերի միացյալ խմբավորման կազմում ներգրավված ցամաքային զորամիավորումների ուժերն ու միջոցները Նախիջևանի ու Թուրքիայի ուղղությունից բացի այլ ուղղությամբ կիրառելու հնարավորությունը: Այս համաձայնագրերով Հայկական բանակի նկատմամբ ռազմավարական կառավարման լծակներ ձեռք բերելը Ռուսաստանին անհրաժեշտ է իր շահերն իրացնելու նպատակով առաջիկա հավանական պատերազմում մեր ռուսաստանահպատակ վարքը և պարտությունը երաշխավորելու, ինչպես նաև առհասարակ՝ Կուր-Արաքսյան միջակայքում Հայկական Նոր Հանրապետությունը (Կուր-Արաքսյան Հանրապետություն) հաստատելով՝ մեկ դար առաջ ռուս-թուրք գործակցությամբ ձևավորված, սակայն այսօր քայքայման ռեալ միտումներ ցուցանող, տարածաշրջանային ճարտարապետությունը վերանայելու և հայկական գործոն ստեղծելու հեռանկարը բացառելու համար:Մեզ համար գոյութենական սպառնալիքներ կարող են առաջացնել նաև նշված համաձայնագրերով ստեղծվող վիճակի ածանցյալ հետևանքները:Հայկական բանակի ռազմավարական կառավարումը Ռուսաստանին հանձնելով և ըստ էության նրա կցորդը դառնալով, մենք կորցնում ենք գործընկեր լինելու և այլընտրանք ունենալու հեռանկարը, դառնում թիրախ Ռուսաստանի հակառակորդների համար: Նույն Ռուսաստանի և Թուրքիայի, ինչպես նաև տարածաշրջանի այլ խաղացողների համար վերածվում ենք մեր հաշվին դաշիքներ կազմելու և առևտուր անելու մատչելի ռեսուրսի: Մասնավորապես, Ռուսաստանը կարող է Հայկական բանակի ՀՕՊ-ի և նշված զորամիավորումների նկատմամբ ռազմավարական կառավարման լծակներն օգտագործել Թուրքիայի հետ իր պարբերական սիրախաղերի ու հակամարտությունների ցիկլերի մեջ մեզ ներքաշելու և, ինչպես միշտ, մեր տարածքի վրա ու մեր հաշվին իր շահերն իրացնելու համար: Իր հերթին՝ Թուրքիան կարող է օգտվել առիթից և հնարավորություն ստանալ միջամտելու հայ-ադրբեջանական հավանական պատերազմին:Նկարագրված վիճակից դուրս գալու և նշված սպառնալիքներից զերծ մնալու նպատակով անհրաժեշտ է չեղյալ համարել դիտարկվող համաձայնագրերը և վերաստանձնել Հայկական բանակի ռազմավարական կառավարումը:

դիտվել է 44 անգամ
Լրահոս
Վիկտոր Օրբանը հրաժարվել է խորհրդարանի մանդատից Վրաստանում ձերբակալվել է ՆԳՆ աշխատակից Մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Բարեփոխո՞ւմ, թե՞ յուրացում. ինչ է իրականում ասում իշխանության ծրագրի 10-րդ կետը․ Տիրատուր քահանա Գարիկ Կարապետյանը դարձավ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն Ավտովթար՝ Կոտայքի մարզում. «Արծվի թևեր»-ի մոտ բախվել են 2 «Toyota»-ները. կա վիրավոր ԵԱ․ Վազգեն Թեւանյանը 7:0 հաշվով հաղթեց ադրբեջանցուն Չարենցավանում «GAZelle» մակնիշի բեռնատար ավտոմեքենան բախվել է ճամփեզրի քարին․ կան տուժածներ Պակիստանի վարչապետը պատմել է Աբաս Արաղչիի հետ իր հանդիպման մասին «Եվրասիա»-ն ինձ համար ոչ այնքան միջազգային կազմակերպություն է, որքան կենդանի օրգանիզմ․ Մարիա Զախարովա Ո՞վ է ավելի վատ՝ Թուրքիայի ՊՆ-ի թուրքե՞րը, թե՞ Հայաստանի ղեկավարության «հայերը»․ Արման Աբովյան Լեռնային Ղարաբաղից ՀՀ տեղափոխված անձանց փոխանցել ենք շուրջ 200 տոննա սննդամթերք և առաջին անհրաժեշտության իրեր․ «Եվրասիա» խորհրդի նախագահ ՔՊ-ի կազմակերպած Քաղաքացու օրվա համերգը հարյուրավոր ադրբեջանցիների ներկայությամբ Նորագավիթ թաղամասում կեղտաջրերը լցվում են տան նկուղներ և հողամասեր ԱՄՆ ռազմածովային ուժերը կանգնեցրել են իրանական նավթակիր տանկերը ՌԴ ՆԳՆ-ն քաղաքացիներին խորհուրդ է տալիս չբացել ՌԴ ազգային դոմենային տիրույթից դուրս գտնվող հղումները «Մենք կիսում ենք հայ ժողովրդի 111-ամյա ցավն ու սուգը». Թուրքիայում ընդդիմադիր կուսակցություն Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Նյու Յորքի քաղաքապետի հայտարարությունը Հայերի ցեղաuպանnւթյան մասին Դեբեդ գետի կամուրջը անմխիթար վիճակում է. Գառնիկ Դանիելյան Վերին Լարս տանող ճանապարհը բաց է բեռնատարների համար Աղոթք բարձրացվեց առ Աստված՝ անազատության մեջ գտնվող հոգևոր հայրերի ազատության համար Սա ո՞ւմ օրն է, հայը երբեք հաց ու տեսարանով ապրող ժողովուրդ չի եղել. Մետաքսե Հակոբյան Պատերազմի թեման բորբոքում է Նիկոլ Փաշինյանը. Ռոբերտ Քոչարյան Իրանը վստահ է ԱՄՆ-ի հետ բանակցություններում Պակիստանի՝ որպես միջնորդի լրջությանը. Արաղչի Ադրբեջանի և Ուկրաինայի միջև ստորագրվել է 6 փաստաթուղթ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am