Գասպարիի գործը կվերսկսվի նոր հանգամանքի հիմքով. ela.am

ela.am. Դեռևս 2016թ․ մարտի 29-ին Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը աղմկահարույց դատական գործընթացից հետո կայացրել էր դատավճիռ՝ Վարտգեզ Գասպարիին մեղավոր ճանաչելով ՀՀ քրեական օրենսգրքի 343-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերովև նշանակելով 450 հազար դրամի չափով տուգանք։ 2016 թ․ մայիսի 4-ին Գասպարիի պաշտպաններ Լուսինե Հակոբյանը, Դավիթ Գյուրջյանը և Տիգրան Եգորյանը ներկայացրել են վերաքննիչ բողոք, որը, սակայն, դատարանը թողել է առանց քննության՝ համարելով, որ բողոքը ներկայացվել է ժամկետանց, իսկ վճռաբեկ դատարանն այս բողոքի դեմ ներկայացված բողոքը վարույթ չի ընդունել։ Գասպարիի պաշտպանները դիմել են սահմանադրական դատարան՝ պահանջելով հակասահմանադրական ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածը և 379-րդ հոդվածի 1-ին կետը՝ այնքանով, որքանով դատական ակտը հրապարակման օրը դիմողին չտրամադրելը և դրա բողոքարկման ժամկետը հրապարակման օրվանից հաշվարկելը հնարավորություն են տալիս այդ դրույթները մեկնաբանել այնպես, որ նվազեցվի դատական ակտի բողոքարկման ժամկետը։ Ըստ պաշտպանների այս հոդվածն իրավական անորոշություն է պարունակում, քանի որ դրան հակասական մեկնաբանություն է տրվում․ մի դեպքում բողոքարկման մեկամսյա ժամկետը հաշվարկվում է բողոքը ստանալու պահից, մյուս դեպքում՝ հրապարակման պահից։ Սահմանադրական դատարանը 2017թ․ դեկտեմբերի 8-ին կայացրած որոշմամբ իրավական որոշակիություն է հաղորդել այս խնդրին՝ սահմանելով, որ բոլոր այն դեպքերում, երբ դատական ակտը դատարանի մեղքով օրենքով սահմանված ժամկետում չի հանձնվել իրավասու սուբյեկտին, բողոքարկելու ժամկետը պետք է հաշվել ստացման պահից ամբողջությամբ՝ 1 ամիս, և այս դեպքում բաց թողնված ժամկետը համարել հարգելի՝ առանց միջնորդություն ներկայացնելու պահանջի(Գասպարիի գործով Շենգավիթի վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի վճիռը դիմումատուն ստացել էր հրապարակումից վեց օր անց): Դատարանը նաև սահմանել է, որ բոլոր դեպքերում օրենսդիրը դատական ակտերի բողոքարկման ինստիտուտի բարելավման տեսանկյունից պետք է երաշխավորի բողոքարկողի համար դատական ակտի բողոքարկման ժամկետն ամբողջությամբ՝ այդ ժամկետից չհանելով դատական ակտի պատճենը կողմին ցանկացած եղանակով հասցնելու ժամկետը։ Սահմանադրական դատարանը եզրակացրել է, որ դիմողի վերաքննիչ բողոքի ընդունելիության մասին կայացրած որոշումը նոր հանգամանքի հիմքով ենթակա է վերանայման, քանի որ վերջինիս նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածը և 379-րդ հոդվածի առաջին կետը կիրառվել են այս որոշման մեջ առկա սահմանդրաիրավական բովանդակությունից այլ մեկնաբանությամբ։

դիտվել է 12 անգամ
Լրահոս
Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է Արտենի գյուղում բնակիչները դատապարտում են դպրոցի մուտքի պատից Անդրանիկի նկարի ապամոնտաժումը Արարատում կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ ստացած տղամարդը այսօր մահացել է Չարենցավան-Ալափարս ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա վիրավոր Օրենքը պիղծ դավաճանի կամքն է իջեցված ստորության, նենգության աստիճանի. Սայաթ Շիրինյան Դեռ չի վերացվելու Վեհափառ Հայրապետի դեմ քրեական գործի հիմք դարձած անօրինակ արգելքների շարանը «Ականատես»-ը Ստեփանավանում ընտրությունների նախաշեմին խախտումներ է արձանագրել Սյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել են Դատական նիստում բերված ապացույցներվ՝ կալանք չպետք է կիրառվեր․ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Toyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր է ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչության ավարտի ժամկետը և սահմանված արգելքները Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարաձգվեց երկու ամսով Չեղարկվել է Վիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ Արման Աբովյանը ստանձնել է նոր պաշտոն Փաշինյա՛ն, դե ասել ես, արա՛ խոստումդ․․․ մենք պատրաստ ենք․ Արշակ Սարգսյան (video) Նորատ Տեր-Գրիգորյանցը սթափության հարված տվեց․․․ ի՞նչ է ձեր քաշը, արա՛․․․ Խաչիկ Մանուկյան (video) Ռուսաստանը շատ շուտով գալու է գազի գնի հետեւից . Նարեկ Կարապետյան Ադրբեջանցի հովիվին վերադարձնելու դեպքում մենք որևէ խնդիր չենք տեսնում. Նարեկ Կարապետյան Բոլորն էլ գիտեն, որ Ալիևի պահանջով են ուզում Սահմանադրությունը փոխել, բայց չի ստացվի. Նարեկ Կարապետյան Իսրայելը պատրաստվում է մասշտաբային ռազմական գործողություն անցկացնել Հորդանան գետի Արևմտյան ափին. Նեթանյահու Ընդդիմությու՛ն, գոնե հասկանու՞մ եք՝ ժողովրդի համբերությունն անսպառ չի․ Աշոտ Անդրեասյան (video) Դատարանը հրապարակում է Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ որոշումը Նիկոլ Փաշինյանի հերթական «տրյուկը»․ Արամ Սարգսյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am