Փոփոխություններ Հիփոթեքով բնակարան ձեռք բերելու մասին նախագծում

Այսօր ԱԺ արտահերթ նիստում ֆինանսների փոխնախարար Դավիթ Անանյանը  ներկայացրեց ՀՀ Հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին փաթեթը: 240 դրույթներում փոփոխություն է առաջարկվում անել, որոնցից բովանդակային փոփոխությունները շուրջ 30-նն են: «Առաջարկում ենք, որ հստակեցվի այն նորմը, որ 2017 թվականի հունվարի 1-ից և 18 թվականի հունվարի 1-ից համապատասխանաբար օտարերկրյա ֆիզիկական անձանց և ՀՀ քաղաքացիների կողմից ստացված այն շահաբաժիններն են ենթակա հարկման, որոնք հանդիսանում են 2017 թվականի հունվարի մեկից և 2018 թվականի հունվարի 1-ից հետո գործունեության արդյունքում շահույթի հաշվին են ստացվել: Բացառում ենք այն մտահագությունը, որ այս օրենսդրական փոփոխության արդյունքում կարող է նախորդ տարիներին կուտակված շահույթը հարկվել»,- հայտարարեց փոխնախարարը: Հարկային օրենսգրքում սահմանված է մի նորմ, որ եթե յուրաքանչյուր տարվա հաջորդող հարկային տարվա մինչև հունիսի 30-ը ընկերության ընդհանուր ժողովի կողմից որոշում չի ընդունվել շահաբաժնի բաշխման վերաբերյալ, ապա հունիսի 30-ի դրությամբ հարկման նպատակով կուտակված շահույթը համարվում է բաշխված՝ իր հարկային հետևանքներով. «Մենք առաջարկում ենք հանել այդ իրավական նորմը, քանի որ մենք՝ որպես կառավարություն, գնահատում ենք, որ այո, հնարավոր է՝ որոշ բաժնետերեր, իրենց եկամուտների օպտիմիզացիայի կամ խնայողության նկատառումներից ելնելով, փորձեն այս կամ այն ճանապարհով կուտակված շահույթը արտահանել Հայաստանից և չհարկման ռիսկ կարող էր առաջանալ: Թերևս դրանով էր պայմանավորված այդ կոշտ գործիքի ներմուծումը հարկային օրենսդրություն»: Նրա հաղորդմամբ՝  փոփոխություններից մեկն այն է, որ Հարկային օրենսգրքի քննարկման ժամանակ հարկային մի շարք արտոնություններ վերացրել էին, հիմա գտնում են, որ սխալ են վարվել: Ներգնա մասնագիտացված տուրիզմի տնտեսվարողներից մտահոգություններ են լսել եւ որոշել ներգնա տուրիզմը ԱԱՀ-ից ազատելու նորմը վերականգնել: Անանյանն ասաց, որ կառավարությունը առայժմ վերականգնում է արտոնությունը՝ 3 տարի հետո այն նորից քննարկելու նպատակադրումով: Պտուղներից եւ հատապտուղներից պատրաստված օղիների ակցիզային հարկի դրույքաչափերը վերանայում են: Պտուղներից եւ հատապտուղներից պատրաստված օղիների արժեքը, ՊԵԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն, 1 լիտրը 3.500-4000 դրամի սահմաններում է, երբեմն հասնում է 7000 դրամի: Ակցիզային հարկի գծով լինելու են էական հարկային խնայողություններ: Բազմակի օգտագործման տարաների հարկման հետ կապված խնդիր կա, ԱԱՀ-ով հարկման շրջանակի մեջ չեն մտնում, ստացվում է, որ տարայի հարկումը ԱԱՀ-ից ազատված էր, հիմա առաջարկում են, որ այն դեպքում, երբ տարան վերադարձելի չէ, այդ տարայի օտարման գործարքը միայն ազատվի ԱԱՀ-ից: Մյուս փոփոխությունը, որ ներկայացրեց փոխնախարարը, վերաբերում էր եկամտային հարկի, մասնավորապես, հիփոթեքային վարկերի տոկոսների փոխհատուցմանը: Պաշտոնյայի խոսքով՝ 2014-ին իրականացված փոփոխությունները, որոնք նպատակ ունեին ստեղծել գնողունակ պահանջարկ շինարարության ոլորտում և ստեղծել սոցիալական բաղադրիչ, չեն արդարացրել իրենց: «Մենք ուսումնասիրել ու պարզել ենք, որ սոցիալական բաղադրիչը չի գործել, և պետական բյուջեից եկամտային հարկի փոխհատուցումները առավելապես նպաստել են հանրության գնողունակ զանգվածին լրացուցիչ անշարժ գույք ձեռք բերելու ֆինանսավորմանը», - հայտարարեց փոխնախարարը:  

դիտվել է 30 անգամ
Լրահոս
Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է Արտենի գյուղում բնակիչները դատապարտում են դպրոցի մուտքի պատից Անդրանիկի նկարի ապամոնտաժումը Արարատում կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ ստացած տղամարդը այսօր մահացել է Չարենցավան-Ալափարս ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա վիրավոր Օրենքը պիղծ դավաճանի կամքն է իջեցված ստորության, նենգության աստիճանի. Սայաթ Շիրինյան Դեռ չի վերացվելու Վեհափառ Հայրապետի դեմ քրեական գործի հիմք դարձած անօրինակ արգելքների շարանը «Ականատես»-ը Ստեփանավանում ընտրությունների նախաշեմին խախտումներ է արձանագրել Սյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել են Դատական նիստում բերված ապացույցներվ՝ կալանք չպետք է կիրառվեր․ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Toyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր է ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչության ավարտի ժամկետը և սահմանված արգելքները Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարաձգվեց երկու ամսով Չեղարկվել է Վիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ Արման Աբովյանը ստանձնել է նոր պաշտոն Փաշինյա՛ն, դե ասել ես, արա՛ խոստումդ․․․ մենք պատրաստ ենք․ Արշակ Սարգսյան (video) Նորատ Տեր-Գրիգորյանցը սթափության հարված տվեց․․․ ի՞նչ է ձեր քաշը, արա՛․․․ Խաչիկ Մանուկյան (video) Ռուսաստանը շատ շուտով գալու է գազի գնի հետեւից . Նարեկ Կարապետյան Ադրբեջանցի հովիվին վերադարձնելու դեպքում մենք որևէ խնդիր չենք տեսնում. Նարեկ Կարապետյան Բոլորն էլ գիտեն, որ Ալիևի պահանջով են ուզում Սահմանադրությունը փոխել, բայց չի ստացվի. Նարեկ Կարապետյան Իսրայելը պատրաստվում է մասշտաբային ռազմական գործողություն անցկացնել Հորդանան գետի Արևմտյան ափին. Նեթանյահու Ընդդիմությու՛ն, գոնե հասկանու՞մ եք՝ ժողովրդի համբերությունն անսպառ չի․ Աշոտ Անդրեասյան (video) Դատարանը հրապարակում է Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ որոշումը Նիկոլ Փաշինյանի հերթական «տրյուկը»․ Արամ Սարգսյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am