Լավ լուր վարորդների համար

Հայաստանում 2018 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտնող ապրանքային նշանի նկատմամբ բացառիկ իրավունքի սպառման սկզբունքը սահմանափակումներ չի նախատեսի քաղաքացիների կողմից ապրանքների ներմուծման ժամանակ: Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, այս մասին լրագրողների հետ զրույցում հավաստիացրել է ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեի փոխնախագահ Վախթանգ Միրումյանը: «Հիմա մամուլում կարծես թե ապատեղեկատվություն է շրջանառվում` կապված երրորդ երկրներից ապրանքների ներմուծման, մասնավորապես, զուգահեռ ներմուծման մասով: Դրանցում ասվում է, որ 2018 թվականից մասնավորապես ֆիզիկական անձինք չեն կարողանա մեքենա ներմուծել երրորդ երկրներից: Ես ուզում եմ նշել, որ այդ տեղեկատվությունը չի համապատասխանում օրենսդրության դրույթներին, որը չի վերաբերում ընդհանրապես ֆիզիկական անձանց կողմից կատարվող ներմուծումներին: Բնականաբար, եթե քաղաքացին 2018 հունվարի 1-ից Ճապոնիայից որևէ մակնիշի մեքենա է ներմուծում, ապա նա կարող է ազատ ներմուծել, ինչպես ներկայում»,-ասաց Վախթանգ Միրումյանը: Նա նշեց, որ 2015-ի հունվարի 1-ին ԵԱՏՄ-ին անդամակցելուց հետո ի թիվս այլ բացառությունների Հայաստանը զուգահեռ ներմուծման արգելքի մասով ստացավ երեք տարի անցումային ժամանակահատված: Այսինքն` հաջորդ տարվանից վերոնշյալ սահմանափակումը վերաբերելու է բիզնես նպատակներով կատարվող ներմուծումներին: «Դա նշանակում է, որ երեք տարի հետո, եթե որևէ ապրանքատեսակի ներմուծման մասով իրավատերը իր իրավունքները գրանցել է իրավունքների գրանցման ռեեստրում, ապա այլ հավասար պայմաններում բիզնես նպատակով ապրանքներ ներմուծող անձինք պետք է ստանան իրավատիրոջ համաձայնությունը»,-ավելացրեց նա:

դիտվել է 20 անգամ
Լրահոս
Վիկտոր Օրբանը հրաժարվել է խորհրդարանի մանդատից Վրաստանում ձերբակալվել է ՆԳՆ աշխատակից Մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Բարեփոխո՞ւմ, թե՞ յուրացում. ինչ է իրականում ասում իշխանության ծրագրի 10-րդ կետը․ Տիրատուր քահանա Գարիկ Կարապետյանը դարձավ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն Ավտովթար՝ Կոտայքի մարզում. «Արծվի թևեր»-ի մոտ բախվել են 2 «Toyota»-ները. կա վիրավոր ԵԱ․ Վազգեն Թեւանյանը 7:0 հաշվով հաղթեց ադրբեջանցուն Չարենցավանում «GAZelle» մակնիշի բեռնատար ավտոմեքենան բախվել է ճամփեզրի քարին․ կան տուժածներ Պակիստանի վարչապետը պատմել է Աբաս Արաղչիի հետ իր հանդիպման մասին «Եվրասիա»-ն ինձ համար ոչ այնքան միջազգային կազմակերպություն է, որքան կենդանի օրգանիզմ․ Մարիա Զախարովա Ո՞վ է ավելի վատ՝ Թուրքիայի ՊՆ-ի թուրքե՞րը, թե՞ Հայաստանի ղեկավարության «հայերը»․ Արման Աբովյան Լեռնային Ղարաբաղից ՀՀ տեղափոխված անձանց փոխանցել ենք շուրջ 200 տոննա սննդամթերք և առաջին անհրաժեշտության իրեր․ «Եվրասիա» խորհրդի նախագահ ՔՊ-ի կազմակերպած Քաղաքացու օրվա համերգը հարյուրավոր ադրբեջանցիների ներկայությամբ Նորագավիթ թաղամասում կեղտաջրերը լցվում են տան նկուղներ և հողամասեր ԱՄՆ ռազմածովային ուժերը կանգնեցրել են իրանական նավթակիր տանկերը ՌԴ ՆԳՆ-ն քաղաքացիներին խորհուրդ է տալիս չբացել ՌԴ ազգային դոմենային տիրույթից դուրս գտնվող հղումները «Մենք կիսում ենք հայ ժողովրդի 111-ամյա ցավն ու սուգը». Թուրքիայում ընդդիմադիր կուսակցություն Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Նյու Յորքի քաղաքապետի հայտարարությունը Հայերի ցեղաuպանnւթյան մասին Դեբեդ գետի կամուրջը անմխիթար վիճակում է. Գառնիկ Դանիելյան Վերին Լարս տանող ճանապարհը բաց է բեռնատարների համար Աղոթք բարձրացվեց առ Աստված՝ անազատության մեջ գտնվող հոգևոր հայրերի ազատության համար Սա ո՞ւմ օրն է, հայը երբեք հաց ու տեսարանով ապրող ժողովուրդ չի եղել. Մետաքսե Հակոբյան Պատերազմի թեման բորբոքում է Նիկոլ Փաշինյանը. Ռոբերտ Քոչարյան Իրանը վստահ է ԱՄՆ-ի հետ բանակցություններում Պակիստանի՝ որպես միջնորդի լրջությանը. Արաղչի Ադրբեջանի և Ուկրաինայի միջև ստորագրվել է 6 փաստաթուղթ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am