Վիճաբանություն Թուրքիայի մեջլիսում
Diken-ի փոխանցմամբ,Թուրքիայի մեջլիսում իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ) և ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցությունների (ՀԺԿ) պատգամավորների միջև բյուջետային քննարկումների ժամանակ վիճաբանություն է սկսվել: ԱԶԿ-ի խորհրդարանական խմբակցության փոխնախագահ Մեհմեթ Մուշի ելույթից հետո խոսել են ընդդիմադիր քեմալական կուսակցության պատգամավորները, ում դուր չէր եկել Մուշի հայտարարությունը: Ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի ելույթից հետո ՀԺԿ պատգամավորներից մեկը նրան «ուրացող» է անվանել: Ի պատասխան այդ հայտարարության՝ Սոյլուն դիմել է պատգամավորին՝ ասելով. «Ուրացողը կուսակցությանդ նախագահն է»: Երկու կուսակցության պատգամավորների միջև վիճաբանություն է սկսվել: Մեջլիսի նախագահը փորձել է հանգստացնել պատգամավորներին, սակայն ձախողել է, ինչից հետո որոշում է կայացրել ընդմիջել նիստը:
