«Հրապարակ» թերթը գրում է. «Ապարանի քաղաքապետարանի շենքն այս օրերին աղետի գոտի է հիշեցնում։ Նոյեմբերի 5-ին քաղաքապետի պաշտոնն ստանձնած «Գնթունիքի» սեփականատեր Կարեն Եղիազարյանը հիմնահատակ քանդել է անմխիթար վիճակում գտնվող քաղաքապետարանի շենքն ու կապիտալ վերանորոգում է անում՝ սանհանգույցներից սկսած, վերջացրած աշխատասենյակներով։
Քաղաքապետը, պարզվեց, այնքան բազմազբաղ է, որ մեր հարցերին պատասխանելու ժամանակ չունի, ասաց, որ այդ թեմայով կխոսի ավելի ուշ։ Միայն տեղեկացրեց․ «Ինչ անում եմ, իմ անձնական միջոցների հաշվին եմ անում»։
Հիշեցնենք, որ տարիներ շարունակ Ապարանում քաղաքապետ էր աշխատում այդ տարածքից սերող Աղվան Հովսեփյանի հովանավորյալ Գոռ Աբրահամյանը, սակայն նոյեմբերի 5-ի ընտրություններից առաջ Գառնիկիչը որոշեց փոխել հովանավորյալին, քանի որ դժգոհություններ ուներ Աբրահամյանի աշխատանքից»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Հուլիսի 7-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՃՇ անդամ Ռուզաննա Ստեփանյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր, նորանկախ Հայաստանի Հանրապետության առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը
Հուլիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարե Սոսեն
Հուլիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հուլիսի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հուլիսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը