Հայաստանի սահմանին ականապայթյունից զինվոր է վիրավորվել
Սույն թվականի դեկտեմբերի 11-ին, ՀՀ սահմանի հյուսիս արևելյան հատվածում, մարտական հերթապահության ժամանակ ականապայթյունային վնասվածք է ստացել շարք. Արթուր Գարիկի Դանիելյանը (ծնվ. 1998թ.): Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը: Ներկայումս զինծառայողը գտնվում է Բերդի հոսպիտալում, վիճակը ծանր կայուն է:
