Իշխանական կուլիսներում խոսում են, որ Արսեն Թորոսյանը շուտով նաեւ մեգանախարար կդառնա, հայտնի է, որ Փաշինյանը նրան խորհրդարանից տեղափոխում է իր մոտ՝ սոցապնախարարի պաշտոնում, որի ղեկավար Նարեկ Մկրտչյանին էլ դեսպանի կարգավիճակով կգործուղի ԱՄՆ։
Խոսվում է, որ 2026 թվականի ընտրություններից հետո միավորվելու են սոցապնախարարությունն ու առողջապահության նախարարությունը, եւ Արսեն Թորոսյանն էլ նշանակվելու է մեգանախարարության ղեկավար։
Հիշեցնենք, որ գործադիր իշխանության նախկին ղեկավարներից ոմանք պարբերաբար հայտնել են նման ցանկություն, սակայն դա տեղի է ունեցել միայն 2000 թվականին, երկու նախարարությունների միավորումից հետո գերատեսչության ղեկավար է նշանակվել Արարատ Մկրտչյանը, բայց ամիսներ անց կրկին հետողորմյա է արվել, քանի որ թե՛ առողջապահության, թե՛ սոցապահովության ոլորտները բավականին խնդրահարույց են ու ընդգրկուն։ Այս լուրերում, սակայն, առավել ուշագրավն այն է, որ, փաստորեն, Փաշինյանը կասկած չունի, որ 2026 թվականին վերընտրվելու է, ու արդեն նման պլաններ է գծում։
Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը
Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Օգոստոսի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համահայկական ճակատ շարժման անդամ Նաիրա Գրիգորյանը
Օգոստոսի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Օգոստոսի 14-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Օգոստոսի 14-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Օգոստոսի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը