Շարմազանովը գո՞հ է աղքատությունից

ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը lragir.am-ի հետ զրույցում պաշտպանել է կառավարության աշխատանքն ու ներկայացրած բյուջեն առանձնակի ոգևորությամբ: «Կառավարության կողմից ներկայացված բյուջեն իրատեսական է, տնտեսությունը կայունացման միտումներ ունի։ Ես կոչ եմ արել կողմ քվեարկել բյուջեին՝ հաշվի առնելով երկու հանգամանք։ Նախ՝ Հայաստանի կառավարությունը այս բյուջեով դնում է 4,5-5 տոկոս տնտեսական աճ, որն այս փուլում լավագույնն է ԵՏՄ երկրներում։ Թուրքիայի և Ադրբեջանի հետ համեմատած մեր աճի միտումները շատ ավելի դրական են, էլ չեմ ասում Ռուսաստանի, Ղազախստանի ու Բելառուսի մասին։ Մենք պետք է գնահատականներ տանք աշխարհատնտեսական իրողություններից ելնելով։ Եթե տարածաշրջանում չկա մի երկիր, որն ավելի մեծ տնտեսական աճ է ապահովում, քան Հայաստանը, և ասել, որ կառավարությունը վատ է աշխատում, արդարացի չէ։ Այլ բան է՝ մենք ունե՞նք ավելի լավ աշխատելու տեղ, իհարկե ունենք, մեր ցանկություններն ավելի մեծ են»,- ասել է նա: Ըստ Շարմազանովի՝ այս բյուջեի ամենամեծ առեվելությունն այն է, որ  մեծ հնարավորություններ է տալիս անվտանգության առումով, անվտանգությանն ուղղված ծախսերը բավական ավելացել են, իսկ   դա գալիս է ապացուցելու, որ Կարեն Կարապետյանի կառավարության գործունեությունը հուսադրող է:Շարմազանվը ասել է նաև, որ Վազգեն Մանուկյանից սկսած մինչև Կարեն Կարապետյան ՀՀ բոլոր կառավարությունները արել են այն, ինչ կարողացել են, փորձել են նպաստել պետության բարգավաճմանը, արել են ամեն ինչ, որ պետությունը քայլ առ քայլ առաջ գնա, քարը դրվի քարի վրա:« Թոշակն ու աշխատավարձը չի բարձրացել, որովհետև դրա պատճառները կան, դրա փոխարեն անվտանգության համակարգում ավելի մեծ ձեռքբերումներ ունենք, որը շատ ավելի կարևոր է։ Եթե մենք 2018 թվականին ապահովենք այն տնտեսական ցուցանիշները, որոնք դրված են բյուջեում, 2019 թվականից կունենանք երկարաժամկետ տնտեսական աճ, կլինի և թոշակի բարձրացում, և աշխատավարձի։ Բայց եթե ես պետք է այսօր թոշակն ու աշխատավարձը բարձրացնեմ ու դրանով պետության տնտեսական աճը կանգնի, ավելի անկում գնա, դրա նպատակը ո՞րն է։ Եթե 6 ամիս հետո չկարողանամ այդ մարդկանց աշխատավարձը տամ, թղթի վրա գրված լինի, որ աշխատավարձը բարձր է, բայց չկարողանամ տալ աշխատավարձ, դա ո՞ւմ է պետք։ Ես կարծում եմ, որ այս տնտեսական պայմաններում 2018-ի բյուջեն բավական իրատեսական է։ Իհարկե, դա մեր երազանքների բյուջեն չէ, բայց քաղաքական գործիչը պետք է առաջնորդվի իրողություններից ելնելով։ Ընդդիմությունը քննադատում է, բայց որևէ այլընտրանքային նախագիծ, էլ չեմ ասում այլընտրանքային բյուջեի նախագիծ չենք տեսել»,- ասել է նա։ Շարմազանովը, որպես իշխող ուժի պատասխանատու ներկայացուցիչ, թերևս ճիշտ է, սակայն ոչ թե հնչեցրած գնահատականների, այլ իրավիճակի առումով: Դժգոհ լինելու իրավունք իշխանությունը չունի. սա այն երկիրն է, որի պատասխանտվությունը արդեն 10 տարի ՀՀԿ-ի ձեռքում է (ՀՅԴ-ի հետ կոլաիցիան լուրջ թեմա չէ-խմբ): Կարելի է բազմատեսակ համեմատություններ բերել ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական աճերի ու բյուջեների մասին, կարելի է ասել, որ մեր  կառավարությունը խոստացել է լավագույն աճի ցուցանիշը աշխարհում և տարածաշրջանում, բայց, մեծ խելք պետք չէ / ականջդ կանչի Արգամիչ-խմբ./ հասկանալու համար, որ համեմատելի են ոչ միայն կոնկրետ ցուցանիշները, առաջին հերթին արդյունքները: Փաստ է, որ մենք այսօր ունենք 35 տոկոս աղքատություն՝ սա պաշտոնական տվյալ է, ունենք մարզեր, օրինակ Շիրակը, որտեղ աղքատությունը 50 տոկոս է կազմում: Փաստ է նաև, որ 2018 թվականի բյուջեն նույնիսկ մեկ տոկոսով այդ հարցը չի լուծում, աղքատության նվազման ուղղությամբ կես քայլ անգամ այս բյուջեում չի արված: Պաշտոնական տվյալներով՝ աղքատության վերին գիծ է սահմանված ամսական 40 հազար 867դրամը,  ստորին գիծը՝   33 հազար 418 դրամ, պարենային աղքատության գիծն է ամսական 23 հազար  313 դրամը: Եթե այս ցուցանիշները հաշվարկված են պետության կողմից, այն նույն պետության, որը թոշակառուին վճարում է ամսական 30 հազար դրամ թոշակ, կնշանակի կառավարությունը պաշտոնապես հավաստում է, որ թոշակառուն դադապարտված է աղքատության մեջ ապրել: Նույն պաշտոնական տվյալնորով Հայաստանում մինչև 18 տարեկան երեխաների 2.0%-ը ապրում է ծայրահեղ աղքատության, իսկ 34.2%-ն` աղքատության մեջ: Երեք կամ ավելի երեխա ունեցող ընտանիքներում աղքատ է երեխաների 44.6%-ը: Աղքատության ցուցանիշը վերջին 10 տարում, երբ իշխանության ղեկին եղել է ՀՀԿ-ն, աճել է մոտ 8 տոկոսով,    բայց դա չի խանգարում, որ Շարմազանովի և ՀՀԿ-ի առաջնորդը խոսի 17 տարի անց 4 մլն բնակիչ ունենալուց,  ծնելիության աճից և ներգաղթից: Վերադառնալով Շարմազանովին՝ նկատենք, որ անձամբ նա թերևս շատ բան չէր կարող անել, որ աղքատության վիճակն այսչափ խայտառակ չլիներ: Բայց նա կարող էր առնվազն այսքան գոհ չլինել այս վիճակից, որտեղ աղքատության թվերը ուղղակի խայտառակություն են:   Հայկ Դավթյան

դիտվել է 28 անգամ
Լրահոս
Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye Աշխարհի 3 ամենահզոր միջուկային տերությունների առաջնորդները պետք է խոսեն միմյանց հետ․ Ռուբիո
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am