Մարզպետը բոյկոտել է տոնը. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Ուրբաթ-շաբաթ օրերին Սյունիքի մարզի Գորիս, Կապան համայնքներում նշել են այդ քաղաքների տոնը։ Եթե Գորիսում ամեն ինչ նորմալ է անցել, ապա Կապանում տոնը, կարելի է ասել, հարամվել է։ Հայտնի է, որ մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն ու համայնքապետ Գեւորգ Փարսյանը ոչ այնքան ջերմ հարաբերություններ ունեն, չնայած վերջերս որոշակի մեղմացել է լարվածությունը, բայց ամբողջությամբ չի հարթվել։

Մեզ ասացին, որ մարզպետն ակնկալել է՝ Փարսյանը կգա իր աշխատասենյակ, եւ միասին կայցելեն հերոսների հիշատակին նվիրված Բաղաբուրջի հուշահամալիր, որից հետո կսկսեն տոնական միջոցառումների շարքը, սակայն Փարսյանը չի արդարացրել մարզպետի հույսերը:

Ղուկասյանն էլ չի այցելել հուշահամալիր եւ նախորդ տարիների պես՝ միայն շնորհավորական ուղերձ է հղել։ Մեզ սկզբում ասացին, թե մարզպետարանների ենթակայության տակ գտնվող հիմնարկների աշխատակիցները հուշահամալիրում` լսելով եւ տեսնելով, որ մարզպետը չի մասնակցելու, ժեստ են արել նրան եւ իրենք էլ չեն մասնակցել Կապանի մշակույթի տանն անցկացվող հանդիսավոր միջոցառմանը, թեպետ վարկած կա, որ մարզպետն է նման հրահանգ տվել՝ ձախողել Փարսյանի կազմակերպած միջոցառումը։

Դպրոցների տնօրենները, ուսուցիչները եւ այլ կոլեկտիվներ տանը նստած են հետեւել հարազատ Կապանի տոնին, հատուկենտ անհնազանդներ են մասնակցել, որոնց, ըստ մեր աղբյուրի, պատրաստվում են պատժել։ Ինչպես նախորդ, այս տարի էլ ընդդիմադիրներ են ներկա եղել, ելույթ է ունեցել «Հայաստան» խմբակցության պատգամավոր, կապանցի Աննա Գրիգորյանը։

դիտվել է 529 անգամ
Լրահոս
Ուժի մեջ է մտել մի շարք պաշտոններ զբաղեցնելու համար առավելագույն տարիքի շեմի վերացման կարգավորումը Այսօր Տոն Շողակաթի` Ս. Էջմիածնի, ըստ Ս. Գրիգոր Լուսավորչի տեսիլքի տոնն է Պաշտպանեք Ձեր երեխաներին առցանց խաղերում․ ՆԳՆ-ն զգուշացնում է США надеются ограничат доступ Китая к критически важным ресурсам и технологиям Թեհրան․ Հորմուզի նեղուցը կվերահսկվի բացառապես Իրանի կողմից Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 15-ին Ամեն դատական նիստից հետո փորձում է կախվել. կալանավորի վիճակը ծանր է Մի քանի խորհուրդ, թե ինչպես բավարարեք ձեզ ուղղված մեծ պահանջները Ջուր չի լինի Իրանը պատասխանել է Թրամփին Տո դու՞ք եք ներողությունից խոսում, դե լսե՛ք՝ ինչի համար և ումից դու՛ք պետք է ներողություն խնդրեք (video) «Սրիկա ասելն էլ ձեզ քիչ է․ չմոռանա՛ք Փաշինյանի խոսքերն ու մեր տղաների ոսկորները»․ Աշոտ Անդրեասյան (video) «Ստոր ու սրիկաներ չե՞ք․․․ ձեզ ներում չի լինելու հենց սրա համար»․ Վահե Մովսիսյան (video) «Այ շերե՛փ, քեզ եմ ասում, այ տղա՛․․․ ես եմ Էդգար Ղազարյանին գործուղել ԱԺ, որ ձեզ․․․»․Աշոտ Անդրեասյան (video) «Այ անբարոյականնե՛ր, չփորձվե՛ք Գագիկ Ծառուկյանի աղջիկների անվանը կպնել»․ Աշոտ Անդրեասյան (video) «ՅԱԽՔ» քարտուղար Ալե՛ն, քեզ մի բան պետք է ասել ու․․․ Վահե Մովսիսյան (video) Վաղը Խաղողօրհնեք է․ Բագրատ Սրբազանը Սուրբ Պատարագի կմասնակցի Գեղարդավանքում «Էդգար Ղազարյանը ձեզ դեռ քիչ է ասել, դուք ոչ միայն սրիկաներ եք, այլ․․․»․ Աշոտ Անդրեասյան (video) ԱՄՆ-ն կարող է ոչնչացնել Իրանը, բայց չի ցանկանում դա անել. Թրամփ ՀԱՊԿ անդամ պետությունները Հայաստանը շարունակում են դիտարկել որպես կազմակերպության դաշնակից․ Մասադիկով Երևանում բախվել են «Kia»-ն և «Tesla»-ն. վերջինն էլ կոտրել է վճարային տերմինալը, մի քանի աղբամաններ ՀՀ քաղաքացի երեխաներին կարգելվի կրթվել Ստամբուլի հայկական դպրոցներում Թուրքիայի հնարավոր «քավորությամբ» ձևավորվող այս պատկերը Հայաստանի համար որևէ լավատեսության հիմք չի տալիս Ազգային էմպատիան ջնջել և մարդկանց վերածել «բթացած անասունների». քաղաքական նիհիլիզմի հայկական տարբերակը Ինդոնեզիայի ափերի մոտ 7,7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել. զոհվել է առնվազն հինգ մարդ
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համահայկական ճակատ շարժման անդամ Նաիրա Գրիգորյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am