Ձեր սիրած սև խավիարն է թանկանում. Հակոբ Հակոբյանին

Սոցիալապես բևեռացված երկրում՝ աղքատությունը, գործազրկությունը, արտագաղթը դաջվել են շատերի մտքերում և հոգիներում:Եվ ահա այս պարագայում Դուք՝ որպես ԱԺ-ի առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ բարձրաձայն տեսակետ եք արտահայտում, որ թանկացումները աղքատների վրա չեն ազդում, որովհետև գումար չունեն, որ գնեն թանկացած միս, կարագ...:Մասնագիտությամբ իբրև տնտեսագետ Դուք պետք է տեղյակ լինեիք, որ շուկայում ցանկացած ապրանքի թանկացում իր հերթին բերում է մի ամբողջ շարք ապրանքների գնաճի:Ամանորի նախօրյակին սննդամթերքի որևէ տեսակի գնաճ շղթայական գնաճ է առաջացնում շուկայում: Ձեր սիրած սև խավիարը թանկանում է, իսկ սոցիալապես անապահով խավի հանապազօրյա հացի որակը ընկնում է կամ էլ թեր կշռված հաց են գնում:Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը պետք է նախագահի ոչ թե տնտեսագետի որակավորմամբ իշխող կուսակցության անդամը, որը Արփա-Սևան թունելի սեփականատերն է, այլ պատգամավոր, որը քաջ տեղյակ է քաղաքացիների հոգսերին, խորամուխ է սոցիալական հիմնահարցերում, սոցիալական բևեռացման պատճառներից քաջատեղյակ է և, ի վերջո, ամբողջությամբ պատկերացնում է անապահով խավի առջև ծառացած առողջության պահպանման խնդիրները:Տնտեսագետին իրոք դժվար է առողջապահական խնդիրների նկատմամբ ականջալուր լինել և ամբողջությամբ պատկերացնել, որ թեր սնված պատանին կամ երիտասարդն իր առողջության հաշվին է սահմանը պահում, իսկ թեր սնված կինը վատառողջ երեխա է լույս աշխարհ բերում:Հ.Գ. Պատգամավորի անձեռնմխելիությունը հնարավորություն չի տալիս նրան հետ կանչել կամ էլ հորդորել, որ մանդատը վայր դնի:Սակայն ստեղծված իրավիճակում Ձեզ համար նպատակահարմար կլինի ընտրել պատգամավորական այլ աշխատանք՝ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովից դուրս...:Իսկ եթե Ձեզ համար խորթ է այլ հանձնաժողովում աշխատանքը, ապա փորձեք առ ժամանակ հարցազրույց չտալ և աղքատության, թանկացման, առողջապահական, սոցիալական այլ հարցերին նվիրված ասուլիսներին չմասնակցել:Ընտրությունը Ձերն է: Գառնիկ Վաղարշակյան Հայաստանի բուհերի արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահ

դիտվել է 12 անգամ
Լրահոս
Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է Արտենի գյուղում բնակիչները դատապարտում են դպրոցի մուտքի պատից Անդրանիկի նկարի ապամոնտաժումը Արարատում կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ ստացած տղամարդը այսօր մահացել է Չարենցավան-Ալափարս ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա վիրավոր Օրենքը պիղծ դավաճանի կամքն է իջեցված ստորության, նենգության աստիճանի. Սայաթ Շիրինյան Դեռ չի վերացվելու Վեհափառ Հայրապետի դեմ քրեական գործի հիմք դարձած անօրինակ արգելքների շարանը «Ականատես»-ը Ստեփանավանում ընտրությունների նախաշեմին խախտումներ է արձանագրել Սյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել են Դատական նիստում բերված ապացույցներվ՝ կալանք չպետք է կիրառվեր․ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Toyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր է ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչության ավարտի ժամկետը և սահմանված արգելքները Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարաձգվեց երկու ամսով Չեղարկվել է Վիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ Արման Աբովյանը ստանձնել է նոր պաշտոն Փաշինյա՛ն, դե ասել ես, արա՛ խոստումդ․․․ մենք պատրաստ ենք․ Արշակ Սարգսյան (video) Նորատ Տեր-Գրիգորյանցը սթափության հարված տվեց․․․ ի՞նչ է ձեր քաշը, արա՛․․․ Խաչիկ Մանուկյան (video) Ռուսաստանը շատ շուտով գալու է գազի գնի հետեւից . Նարեկ Կարապետյան Ադրբեջանցի հովիվին վերադարձնելու դեպքում մենք որևէ խնդիր չենք տեսնում. Նարեկ Կարապետյան Բոլորն էլ գիտեն, որ Ալիևի պահանջով են ուզում Սահմանադրությունը փոխել, բայց չի ստացվի. Նարեկ Կարապետյան Իսրայելը պատրաստվում է մասշտաբային ռազմական գործողություն անցկացնել Հորդանան գետի Արևմտյան ափին. Նեթանյահու Ընդդիմությու՛ն, գոնե հասկանու՞մ եք՝ ժողովրդի համբերությունն անսպառ չի․ Աշոտ Անդրեասյան (video) Դատարանը հրապարակում է Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ որոշումը Նիկոլ Փաշինյանի հերթական «տրյուկը»․ Արամ Սարգսյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am