Պահանջում եմ դադարեցնել Շիրակի մարզի բուժհաստատությունների միավորման այս ծրագիրը․ Մհեր Մելքոնյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանը ֆեյսբուքյան էջում գրում է․

ՀՀ առողջապահության նախարարությունը շրջանառության մեջ է դրել մի նախագիծ, որով առաջարկում է նախարարության ենթակա մարզային բժշկական կազմակերպությունները միաձուլման ձևով վերակազմակերպել և ստեղծել նոր մեկ մարզային բժշկական կազմակերպություն: Մասնավորապես նախարարությունը Շիրակի մարզում նախատեսում է «Գյումրի բժշկական կենտրոն», «Ախուրյանի բժշկական կենտրոն», «Արթիկի բժշկական կենտրոն» և «Արթիկի մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունները միաձուլման ձևով վերակազմակերպել` ստեղծելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Շիրակի մարզի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն:

Թղթի վրա՝ միգուցե ամեն ինչ գեղեցիկ է հնչում։ Մեկ կառույց, կենտրոնացված կառավարում, ռեսուրսների «արդյունավետ» բաշխում։ Իսկ իրականության մեջ սա նշանակում է՝

— Բուժօգնության հասանելիության կտրուկ անկում, հատկապես գյուղաբնակ և սոցիալապես անապահով բնակչության համար։

-Բուժաշխատողների զանգվածային գործազրկություն, տարիներով ձևավորված մասնագիտական համայնքների քանդում։

— Տարածքային անհավասարություն, երբ որոշ համայնքներ մնալու են առանց բուժսպասարկման, իսկ մյուսները՝ ծանրաբեռնված և անկազմակերպ սպասարկման պայմաններում։

— Վստահության կորուստ պետական կառավարման նկատմամբ, երբ որոշումները կայացվում են վերևից՝ առանց հանրային մասնակցության։

Գյումրին՝ հատուկ ուշադրության կենտրոնում։

Գյումրին չի կարող և իրավունք չունի մնալ միայն մեկ բժշկական կենտրոնի հույսին։ Այդպիսի մոտեցումը ոչ միայն անարդյունավետ է, այլև՝ շատ վտանգավոր։

Գյումրու պարագայում մեկ կենտրոնացված բժշկական հաստատությունը միայն առողջապահական կամ սոցիալական խնդիր չէ․ դա ազգային անվտանգության խնդիր է։ Արտակարգ իրավիճակի կամ բնական աղետի պարագայում մեկ կենտրոնը պարզապես չի կարող ծառայել տասնյակ հազարավոր քաղաքացիների։ Իսկ եթե այդ կենտրոնը որևէ պատճառով ժամանակավորապես չգործի՝ Գյումրին փաստացի կմնա առանց բուժօգնության։

Գյումրին պետք է ունենա առնվազն երկու լիարժեք բժշկական կենտրոն։ Սա նվազագույնն է՝ հանրային անվտանգությունը, արտակարգ իրավիճակների կառավարումը և հարյուրավոր մարդկանց կյանքերը պաշտպանելու համար։

Շիրակի մարզի տասնյակ գյուղերում այսօր մարդիկ պարզապես զրկված են որակյալ բուժօգնությունից։

-Չկան նեղ մասնագիտացման բժիշկներ,

-Գործող ամբուլատորիաները մեծամասամբ անմխիթար են, թերի անձնակազմով,

-Հիվանդը հաճախ ստիպված է տասնյակ կիլոմետրեր անցնել՝ անալիզներ հանձնելու կամ մասնագիտական խորհրդատվություն ստանալու համար։

Այս խնդիրները պահանջում են համակարգային մոտեցում, լուծումներ, ներդրումներ և ռազմավարական ծրագրավորում։

Փոխարենը, ի՞նչ է անում փաշինյանական իշխանությունը։

Իշխանությունը՝ որը տարիներ շարունակ ապացուցել է իր ապիկարությունը պետական կառավարման բոլոր ուղղություններում, որոշել է այստեղ էլ գնալ նույն ճանապարհով՝

«օպտիմալացման» անվան տակ փակել, կրճատել, կենտրոնացնել և, ի վերջո, քանդել ամեն ինչ։

Սա ոչ թե արդյունավետություն է, այլ՝ հերթական անգամ բացահայտվող անհեռանկար, կառույցներ քանդող և հակապետական մոտեցում։

Սա անթույլատրելի է, հատկապես Շիրակի մարզի պարագայում։

Շիրակը Հայաստանի ամենաբարդ մարզերից է՝ սոցիալ-տնտեսական, ժողովրդագրական, կլիմայական և տարածքային առումներով։ Այստեղ ոչ թե պետք է կրճատել, այլ՝ զարգացնել։

Անհրաժեշտ է պետական ռազմավարություն՝

-տարածքային բուժհիմնարկների պահպանման,

-մասնագետների տարածքներում ներգրավման,

-գյուղական առողջապահության վերակենդանացման ուղղությամբ։

Բայց, ավաղ, գործող իշխանությունը կրկին ընտրում է ամենահեշտ ճանապարհը՝ քանդելը։

Ես, որպես Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր՝

-Պահանջում եմ դադարեցնել Շիրակի մարզի բուժհաստատությունների միավորման այս ծրագիրը՝ մինչև չլինի հրապարակային ռազմավարություն, տեղական կարիքների գնահատում և մասնագիտական հանրության ու բնակչության մասնակցությամբ ձևավորված քննարկում,

— Կոչ եմ անում բուժաշխատողներին և քաղաքացիներին՝ բարձրաձայնել այս խնդիրը, պաշտպանել համայնքային բուժօգնության հասանելիության իրավունքը,

— Շեշտում եմ՝ Գյումրին ունի կենսական անհրաժեշտություն ունենալու առնվազն երկու լիարժեք բժշկական կենտրոն։ Սա ոչ թե ցանկություն է, այլ՝ անհրաժեշտություն։

Եթե այս նածագիծը կյանքի կոչվի այս տեսքով՝ առանց վերանայումների ու բովանդակային փոփոխությունների, մենք ականատես կլինենք ոչ թե առողջապահության բարեփոխման, այլ՝ մի ամբողջ մարզի առողջապահական համակարգի համակարգված քանդման։

Եվ այդ քանդման համար պատասխանատվությունը ընկնելու է կոնկրետ օրվա իշխանության վրա։

դիտվել է 120 անգամ
Լրահոս
«Թրամփի ծրագիրը» գործնականում նույնն է, ինչ «Զանգեզուրի միջանցք»-ի նախագիծը. Վելայաթի Մինչ Նիկոլ Չեմբերլեն Փաշինյանը շարունակում է պառակտել ժողովրդին, հարևան թշնամի երկրի նախագահն ասում է… . Արսեն Օհանյան «Թուրքիան Իսրայելի թշնամին է». Նյու Յորքում Թել Ավիվի գլխավոր հյուպատոս Ձերբակալվել է Լոս Անջելեսում սպանված Ռոբ Ռայների որդին «Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց աջակցությունը 2026 թվականին կշարունակվի». «Русский дом» Ջուր հավաքեք․ 1 օր ջուր չի լինի Եկեղեցին պատրաստ է տառապել, բայց ոչ՝ ձևափոխվել ըստ ժամանակի և պարտադրանքի. Հայր Ռուբեն Նարեկ սրբազանը՝ Փաշինյանի հետ հանդիպման շտապած հոգևորականների մասին Մուտանտների իշխանությունը բարբաջում է «հիբրիդային» սպառնալիքներից․ Արմեն Աշոտյան ԵՄ–Փաշինյան «գործարքը». մոլդովական սցենարը Հայաստանում Ինչպե՞ս կարելի է տոկալ խավարի դեմ, երբ ավելի դյուրին է մեղքին ու արատին տրվելը․ Հայր Շնորհք աբեղա Եկեղեցի չես գնացել, որովհետև հավա՛տք չես ունեցել ՊԵԿ-ը՝ «Զվարթնոց» օդանավակայանում տեղի ունեցածի մասին «Թափառող հավատացյալների հոտը», որոնց կարելի է մի վինետկայի մեջ տեղավորել, ի՞նչն է ծափահարում. Լիլիթ Գալստյան Աբսուրդ է, իրավաբանություն գոյություն չունի․ Միքայել Սրբազանի համար պահանջում են Գյումրու համայնքապետարանը՝ տոնածառի շուրջ բարձրացած աղմուկի մասին Համբարձումյանի նկատմամբ պատիժներ նշանակելով ցանկանում են համաներման ակտից օգտվելն անհնարին դարձնել Իշխանական ճնշումը բերում է պառակտում, ընդվզում, իսկ վերջում՝ օրինական կաթողիկոսի պարտադիր վերադարձ Ռեժիմն արտաքին օգնություն է խնդրել ընտրություններում հպարտ քաղաքացիներին հաղթելու համար. քաղաքագետ Ես զրկված եմ Եկեղեցու ժամերգություններին և պատարագներին մասնակցելու իմ օրինական իրավունքից․Ղուկասյան 24-ամյա վարորդը «Mercedes CLS»-ով բախվել է բազալտե եզրաքարին և վրաերթի ենթարկել մրգավաճառին Հայաստանում արձանագրվել է սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության ակտիվություն
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am